Երևան
12 °C
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդատու ուռուցքաբան Գևորգ Թամամյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացնում է, որ այլևս դադարում է լինել նախարարության խորհրդատուն։
Թամամյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Պարոն նախարար, Հայտնում եմ Ձեզ, որ այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու:
Որոշմանս պատճառները բազմաթիվ են և Դուք դրանց մասին շատ լավ գիտեք, քանի որ երբեք չեմ թաքցրել, սակայն ամենակարևոր պատճառն այն է, որ այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից և առողջ բանականությանը նախընտրեցիք ֆեյսբուքյան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները:
Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու Հայաստանի առողջապահության ոլորտում, սակայն նախընտրեցիք սուտն ու կեղծիքը, նախընտրեցիք ընտրել այն սենյակը, որտեղ ամենախելացին Դուք կերևայիք, բնավ չընկալելով, որ կայացած բժիշկների նկատմամաբ խանդով ու նախանձով լցվելով և անկարող և նեղմիտ կադրերով ոլորտը լցնելով, քանդում եք այն:
Իրոք, ցավալի է, որովհետև բազմաթիվ մարդկանց մոտ ստեղծել եք արդար ու աշխատող մարդու կերպար, որ օրինբուն մտածում է իրենց առողջության մասին, սակայն այդ ամենը շատ հեռու է իրականությունից, և մարդիկ, անկասկած, մի օր արթնանալու են և տեսնեն, որ թագավորը մերկ է, որ այդ ամենն ուղղակի շղարշ էր և նրան միակ հետաքրքրող բանն իր նեղ անձնական շահերն են ու վարկանիշը: Բազմիցս եմ փորձել Ձեզ բերել իրականության դաշտ, սակայն՝ ապարդյուն:
Վերջին հարցազրույցումս (ինչու հարցազրույցով, որովհետև Դուք միշտ խուսափում եք դեմ առ դեմ խոսելուց) նորից մատնանշեցի խնդիրներ, հորդորեցի ուշադիր լսել նույնիսկ ամենակոշտ քննադատությունը, քանի որ ծափահարությունների ձայնը երբեմն խլացնում է մարդուն, ինչին Դուք նախընտրեցիք պատասխանել Ձեզ հարազատ ոճով՝ խարդավանքներ հյուսելով:
Երկու օր է, Ձեր իսկ հրահանգով, առողջապահության նախարարությունից փորձում են կապնվել մեր լավագույն մանկական ուռուցքաբաններին, ովքեր նաև ինձ շատ հարազատ ավագ ընկերներ են և ուսուցիչ, առաջարկելով լինել առողջապահության նախարարության մանկական ուռուցքաբանության գծով խորհրդատու:
Հիանալի հաշվարկ էր, իհարկե, ես երբեք դեմ չէի արտահայտվի նման թեկնածությանը, և Դուք սահուն կազատվեիք Ձեր ուռուցքաբանության գծով խորհրդատուից: Սակայն կար մի մեծ բայց՝ ի տարբերություն Ձեզ և Ձեր շրջապատում հանգրվանած բազմաթիվ դեմքերի, մեզ համար պաշտոններն ու աթոռները երբեք որևէ նշանակություն չեն ունեցել: Եվ Ձեզ ի գիտություն, ես տեղյակ եմ եղել ձեր յուրաքանչյուր զանգից և բառից: Փոխանակ ուղիղ տեքստով ինձ փոխանցեիք Ձեր ցանկության մասին, փորձում էիք աշխատացնել՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Երևի մոռացել էիք, որ առաջին անգամ երբ առաջարկեցիք այդ «պաշտոնը», մերժեցի, համարելով, որ ոլորտում ավելի արժանի թեկնածուներ կան: Եվ միայն այնուհետև համաձայնեցի, միամտորեն հավատալով, որ կարող եմ գործին օգուտ բերել:
Սակայն կյանքն այլ բան ցույց տվեց… Եվ, անկեղծ, խորհուրդ կտամ չմտնել բանավեճի մեջ, ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդավորված, հակառակ դեպքում, խոստանում եմ, որ նույնիսկ Ձեզ այդպես ջանասիրաբար պաշտպանողներն ու ձոներ հյուսողները խորը հիասթափություն կապրեն: Այսքանը։ Գևորգ Թամամյան Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավար Հայաստանի բժիշկների միության նախագահ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT