Երևան
12 °C
change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ հաջակցություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարեփոխումների ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի:
Որպես ստորագրահավաքի նախաձեռնող նշվում է Լիլիթ Մկրտչյանը, հասցեատերերն են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու նախարար Արայիկ Հարությունյանը:
Հրապարակված տեքստում նշվում է հետեւյալը.
«2018թ. դեկտեմբերի 28-ին ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Արմենի Հայրապետյանը, ով մինչ այդ հանդիսանում էր նույն համալսարանի կառավարման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար:
Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ռ. Հայրապետյանը ձեռնամուխ է եղել բուհում բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Ծրագրի մաս է կազմում նաև գիտամանկավարժական կազմի թափուր պաշտոնների մրցույթը, որի համաձայն` դասախոսական կազմն ընտրվում է մրցութային կարգով։ Նշենք, որ կարգը հաստատված է` հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը», հղումը՝ https://asue.am/upload/files/documents/Gitamankavarjakan-kazmi-yntrutyan-kanonakarg-30-04-2019.pdf ։
Հարկ է նշել, որ մրցույթը տարիներ շարունակ կրել է ֆորմալ բնույթ՝ իրականում չապահովելով դասախոսների շրջանում մրցակցության որևէ տարրի առկայություն։ 2019թ․ հուլիսին տեղի ունեցած բաց մրցույթի արդյունքում անցողիկ միավորների շեմը չհաղթահարած մի շարք դասախոսներ դժգոհություն են հայտնում դասախոսական կազմի ընտրության չափորոշիչների մասին` փորձելով խոչընդոտել համալսարանի բնականոն գործունեության ընթացքը:
Գիտամանկավարժական կազմի անդամները, ավանդաբար ազատված լինելով ատեստավորման գործընթացներից, իրենց վրդովմունքն են արտահայտում մրցույթի օրինականության, անցկացման կարգի, հանձնաժողովի կազմի և ընտրված չափորոշիչների վերաբերյալ (այդ թվում՝ մասնագիտական գիտելիքներ, մասնագիտական ու դասախոսական աշխատանքային փորձ և այլն):
Համաձայն կանոնակարգի՝ սահմանված 13 չափորոշիչներից 5-ն ապահովելու պարագայում դասախոսը հաղթահարում է մրցույթի անցողիկ շեմը։ Արդյո՞ք 5 չափորոշիչի չհամապատասխանելու, կամ որ նույնն է, հնարավոր առավելագույն միավորների 40%-ը չապահովելու դեպքում մասնագետն իրավունք ունի ծավալելու գիտամանկավարժական գործունեություն։
Սույն ստորագրահավաքը կազմակերպվում է առ այն, որ ՀՊՏՀ ուսանողները, շրջանավարտները, դասախոսները, գործատուները և մյուս շահառուները կողմ են իրականացվող բարեփոխումներին և իրենց աջակցությունն են հայտնում բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի որդեգրած ռազմավարությանը, ինչպես նաև ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԻ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ: Համալսարանի շահառուները սույնով որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքի պաշտպանության քայլ են կատարում՝ պահանջելով գիտամանկավարժական կազմը համալրել բացառապես մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներով և բուհի ղեկավարումը վստահել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ իրենց աջակցությունը վայելող թեկնածուին»:
Այս նախաձեռնությանը երեկ ուշ երեկոյան նախորդել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը: Նախարարը նշել էր, որ հանդիպել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ եւ եկել են փոխհամաձայնության, որ նա կթողնի զբաղեցրած պաշտոնը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունը խնդրահարույց է: Նա ինքն էլ հաստատել էր, որ ատենախոսության մեջ որոշ դեպքերում չի ապահովել պատշաճ հղումները:
09:50-ի դրությամբ ստորագրահավաքին միացողների թիվը 864 է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT