Երևան
12 °C
Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության ՊԲ-ի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի դահլիճում տեղի կունենա հոբելյանական միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին:
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ «Երեւանի օրերը Արցախում» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում Արցախում երեք միջոցառումներ կանցկացվեն: Վերջինս նկատեց, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառումն Արցախի զորամասերից մեկում անցկացնելու գաղափարը հենց նպատակաուղղված է որոշվել, այն կլինի նաեւ բաց դաս՝ զինվորների ռազմահայրենասիրության ոգին բարձրացնելու համար:
Փոխքաղաքապետի խոսքով՝ 2019 թվականին կայանալիք հոբելյանական ծրագրերը քննարկելիս, Երեւանի քաղաքապետարանը այդ ցանկում ընդգրկել էր մաեստրո Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակների, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի 70-ամյակի, սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումները, եւ որոշել գումար հատկացնել:«Ծրագրերի մի մասն արդեն իրականացման փուլում են, ինչպես Կոմիտասի 150 եւ Թումանյանի 150-ամյակի ծրագրերը: Դրանց շրջանակներում մեծ միջոցառում կլինի Թբիլիսիում, Հայաստանի եւ Վրաստանի մտավորակնները կհավաքվեն Թբիլիսիի Վերնատանը, վերականգնելով երբեմնի Վերնատան շունչը»,-նշեց Վիրաբյանը:
Օգոստոսի 31-ի հաջորդ միջոցառումը տեղի կունենա Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում, որի ժամանակ Հայաստանի պետական կամերային երգչախմբումբը հանդես կգա «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը կրող համերգով. երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանն է: Վիրաբյանի խոսքով՝ մաեստրոյի ցանկությունն է, որ Արցախի հանդիսատեսին ներկայկացվի իր ամբողջ ստեղծագործական ներկապնակը:
Իսկ սեպտեմբերի 1-ին Արցախի Վերածննդի հրապարակում Մաեստրո Մանսուրյանի երաժշտությունը նոր գործիքավորմամբ եւ մոտեցմամբ կներկայացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Այնուհետեւ կբացեն մաեստրո Մանսուրյան համերգաշարը, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում կլինի բացօթյա համերգ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի բոլոր ժամանակների կինոերաժշտությունը կհնչի նոր գործիքավորմամբ:
«Երեւանի օրերը Արցախում» միջոցառմանը Երեւանի քաղաքապետարանից մեծ պատվիրակություն կմեկնի Արցախ, այդ թվում եւ Երեանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ավագանու մի շարք անդամներ: «Այս մի քանի ամիսների ընթացքում մի շարք միջոցառումներով հասցրել ենք լինել Արցախում, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք Երեանի եւ Արցախի մշտական մեկ քաղաք լինելը պահում ենք բարձր նշաձողի վրա: Արդեն 2020 թվականին նախատեսում ենք ունենալ «Ստեփանակերտի օրերը Երեւանում» մշակութային միջոցառում: Ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի մշակույթի հանրահռչակման գործում Երեւանն իր ուրույն դերն ունենա»,-եզրափակեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT