Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը պատրաստվում է դատի տալ տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանին

Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը պատրաստվում է դատի տալ թատրոնի տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանին: Վերջինս արդեն 9 ամիս է՝ թատրոնի տնօրենի պաշտոնակատար է, սակայն այդ ընթացքում աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: Աշխատավարձ չի ստացել նաեւ Փալանջյանը, բայց թատրոնի աշխատակիցները՝ Գայանե Կարապետյանի գլխավորությամբ, բողոքում են նրա դեմ ու պահանջում հստակեցնել ամիսներ ձգձգվող խառնաշփոթը:

«Ինչի՞ համար է նա մինչեւ հիմա ԺՊ-ի պաշտոնին, ի՞նչ է արել այս ընթացքում: ԺՊ-ի պաշտոնավաման ժամկետը 6 ամիս է, որը վաղուց լրացել է, նախարարությունը Փալանջյանին փաստացի ինքնանպատակ է պահում: Հույս ունեինք, որ նոր նախարար Արայիկ Հարությունյանը շուտափույթ լուծում կտար, բայց առ այս պահը մենք ոչ մի պատասխան չենք ստացել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գայանե Կարապետյանը:

Վերջինս հայտնեց, որ գրավոր դիմում-բողոքով էլ են դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն պատասխան չեն ստացել, եւ այլեւս չեն սպասում, քանի որ համոզվել են, որ միայն դատարանի միջոցով է հնարավոր խնդրին լուծում տալ:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հուլիս 4-ի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հօգուտ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի՝ 800 հազար դրամ կբռնագանձվի որպես աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում:

Դատարանն անվավեր է ճանաչել նաեւ մշակույթի նախարարի՝  Գայանե Կարապետյանին Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը:

«Ամսի 4-ից վճիռը ուժի մեջ է, նախարարությունը չի բողոքարկել, սակայն ինձ ո՛չ պայմանագիր է առաջարկվել, ո՛չ էլ վճարել դատարանով նախատեսած տուգանքները: Հիմա ես փաստաթղթերը տանում եմ, որպեսզի մուտքագրեմ հարկադիրում»,-ասաց Գայանե Կարապետյանը:

Խորեոգրաֆիայի թատրոնի անձնակազմը տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանին այդպես էլ չնդունեց, սակայն, անկախ ամեն ինչից, թատրոնը շարունակում է աշխատել: Գայանե Կարապետյանն էլ շարունակում է կատարել տնօրենի պարտականությունները՝ մտահոգվելով թատրոնի հետագա ճակատագրի մասին. «Սեպտեմբեր ամսից կոնկրետ պայմանագրերեր ու հրավերներ ունենք, բայց մեր աշխատողների եւ մեր հետագա անելիքների հարցը մնացել է օդից կախված»: 

Խորեոգրաֆիայի տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանը, լսելով, որ Գայանե Կարապետյանը պատրաստվում է դատի տալ իրեն, նշեց, որ մտահոգվլու առիթ չունի: «Նա ընդունում-հանձնում չի արել, ինչի՞ համար պիտի ինձ դատի տա, որ աշխատանքի՞ չեմ գնում, իսկ որտե՞ղ գնամ: Ես ոչ մի փաստաթուղ չունեմ, նախարարությանը տեղյակ եմ պահել, ինձ ասել են, որ հարցը շատ արագ կլուծեն, բայց շատ արագից բավականին ժամանակ է անցել ու ոչինչ չի արվել»,-ասաց տնօրենի ԺՊ-ն:

Վերջինս նաեւ հայտնեց, որ նախարար Արայիկ Հարությունյանը դեռեւս մեկ ամիս առաջ էր խոստացել, որ կզանգի, սակայն պատասխան չկա եւ անհասկանալի ձգձգվում է: Փալանջյանի խոսքով՝ աշխատանքի չի կարողացել գնալ, քանի որ ընդունում-հանձնում չի եղել, ո՛չ էլ աշխատելու հնարավորություն ու տարածք կա: 

Հիշեցնենք, որ թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը ստորագրել էր Լիլիթ Փալանջյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հրամանը:

Նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը սկզբում չէր վերադարձրել կնիքը եւ չէր ազատել տարածքը, սակայն փետրվար ամսին վերադարձել էր եւ պահանջել պատշաճ վերաբերմունք ցուցաբերել ու հստակություն մտցնել հարցում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2476 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս