Երևան
12 °C
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը պաշտոնը թողնում է հավաքականի մի քանի մարզիկների պատճառով: Իր որոշումը նա բացատրեց այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշեց, որ թիմում կան անդամներ, որոնք իր որոշումները որակում են որես անարդար եւ փորձում են իրեն՝ գլխավոր մարզչի, պարտադրել սեփական որոշումները:
- Ստացվել է մի պահ, որը երեւի տհաճ կլինի երկրպագուների եւ հանրության համար, բայց այդ պահը հասել է: Հրաժարական եմ տալիս: Նախապես նշեմ, որ իմ աշխատանքային 20 տարիներից ավելի (21 տարին է լրանում) տարիների ընթացքում գլխավորել է հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը, եւ 21 տարիների ընթացքում ծանոթ եք մեր հաջողություններին: Հաջողությունները, մեդալների քանակը, գույները տարեց-տարի ավելացել են: Առ այսօր մեդալների հաշվարկ չէի արել, բայց երեկ ստիպված է, որպեսզի կարողանամ ներկայացնել: 20 տարում ձեռք է բերվել 70 մեդալ. նշում եմ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, աշխարհի գավաթի, համաշխարհային ւոսանողական խաղերի, օլիմպիական խաղերի մեդալները՝ դրանից եվրոպական 41 մեդալ, աշխարհի առաջնության՝ 18, օլիմպիական խաղերի՝ 6, աշխարհի գավաթ, ուսանողական խաղեր՝ 5, մինչեւ 23 տարեկաններն էլ... վերջին 5 տարիներին արդեն միջազգային ֆեդերացիան մրցումներ է անցկացնում Եվրոպայի, աշխարհի, եւ 20-23 տարեկանների մի տասնյակ մեդալ:
Իմ աշխատանքային տարիների ընթացքում բացարձակ խնդիր չեմ ունեցել ոչ սպորտի նախարարության, ոչ ՀԱՕԿ-ի, ոչ էլ ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիայի հետ: 3 կողմերին էլ հաճելի չէ իմ հրաժարականը, բայց որոշումը ես եմ կայացրել: Հուսով եմ եւ համոզված եմ, որ իմ որոշումը ճիշտ է:
Պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսների ընթացքում տեղի են ունենում տարաձայնություններ, որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելանդրանքով, որ ուսումնամարզական պլանը կազմվի իրենց ցանկությունով, մրցումների մասնակցության վայրը կազմվի իրենց ցանկությունում, մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությունով: Լիք նման տհաճ երեւույթներ: Պարզ ասած, կազմակերպվում է դավադրություն: Ինչն է պատճառը՝ ինչ-որ տեղ ինձ հասկանալի է, ինչ-որ տեղ անհասկանալի: Փաստը մնում է փաստ, որ, եթե մարզիկները կիսվում են 2 բեւեռի, հավաքականը կորցնում է իր ուժը, համախմբվածությունը, եւ նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը իմ բնավորության անձնավորությունը հաստատ չի կարող, որովհետեւ ես իմ ամբողջ աշխատանքային տարիների ընթացքում եղել եմ պահանջկոտ իմ նկատմամբ, պահանջկոտ բոլորի նկատմամբ, միշտ պահպանել եմ կարգուկանոն:
Եթե հիմա հավաքականում կան մարզիկներ, որոնք պատկերացնում են, որ արդեն լիարժեք տիրապետում են ե՛ւ մարզչական, ե՛ւ մարզիկի գործը, լիարժեք պատկերացնում են՝ ոնց պետք է պատրաստվեն, ելույթ ունենան, ուրեմն նման պարագայում մարզչի դերը վերանում է, եւ նման պարագայում ես չեմ կարող շարունակել աշխատանքը: Ես արել եմ այն, ինչ կարողացել եմ, տրվել եմ լիարժեք ե՛ւ հոգեպես, ե՛ւ ամբողջ իմ առողջականով եւ նվիրվածությունով արել եմ՝ ինչ կարողացել եմ:
- Կմեկնաբանե՞ք Ձեզ համար այդ հասկանալի կողմը:
- Հասկանալին այն է, որ երեւի կան մարդիկ, որոնք ձգտում են զբաղեցնել իմ տեղը եւ պատկերացնում են, որ ամեն ինչ արդեն կառուցված է, այդ հիմքերի վրա շարունակել առաջիկա 1 տարին հեշտ կլինի եւ արդյունքները բնականաբար շարունակական կլինեն, հնարավոր կլինի այդ ստեղծված հիմքի վրա շարունակել հաջողությունները: Սա պատճառներից մեկն է: Անհասկանալի է այն, որ իրոք այս 20 տարիների ընթացքում ես կարողացել եմ լինել բոլոր մարզիկների կողքին եւ հաստատ կարող եմ ասել, որ ոչ մի հաջողություն չի կարող գրանցվել ոչ ճիշտ մարզչական աշխատանքի շնորհիվ:
- Ովքե՞ր են:
- Չեմ ուզում անուններ նշել:
- Մարզչական շտաբը այս որոշման վերաբերյալ դիրքորոշում չի՞ հայտնել: Օլիմպիական խաղերից ընդամենը 1 տարի առաջ եւ աշխարհի առաջնությանը նախաշեմին որքանո՞վ օգտակար կամ վնասակար կլինի հավաքականի համար:
- Մարզչական կազմը փորձել է ինձ հետ... դե ճիշտ չի լինի, նման պարագայում... Իմիջայլոց այսօր չեմ այս որոշումը կայարցել, 1 ամիս առաջ է եղել, բայց խմորումներ էին տեղի ունենում, եւ պետք է մասնակցեի ուսումնամարզական հավաքի Մինսկում... մի խոսքով չստացվեց, որ ավելի շուտ տային հայտարարությունը, բայց 10 օր առաջ է եղել հայտարարությունը: Աշխարհի առաջնությունը մոտ է, բայց այս երեւույթները տեղի են ունեցել 1 ամիս առաջ: Ես չեմ կարող նման երեւույթների պարագայում փորձել աշխատել այն կազմի հետ, որն ինչ-որ տեղ ներքին խոհանոցում կազմակերպում է, որ մարզումներին ով մասնակցի, ով չմասնակցի:
Ինչ վերաբերում է մարզիչներին, նրանք էլ ցայտնոտի մեջ են, ասում են՝ ճիշտ չի լինի: Ասում եմ՝ չգիտեմ դուք ոնց եք նայում այս հարցերին, եթե որեւիցե մեկդ կկարողանար նման պարագայում ձեր ինքնասիրությունը դնել կողքի, դա ամեն մարդու մոտեցումն է: Ես չեմ կարող նման իրավիճակում փորձել շարունակել աշխատել:
- Ե՞րբ են սկսվել այս խնդիրներն ու այդ ընթացքում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Ձեր ու այն անձանց կողմից, որոնք հետաքրքրված էին, որ Դուք շարունակեք այս պաշտոնը զբաղեցնել:
- Սա սկսվել է հուլիսի 15-16-ից: Օր-օրի քայլերը մտածված ավելացնում էին, ամեն ինչ արվում էր ինձ հիասթափեցնելու համար: Թիմը բաժանված էր 2 մասի, եւ այդ մթնոլորտն ինձ համար տհաճ էր: Ըմբշամարտի ֆեդերացիան աշխատանքներ տարավ բացատրական, մանրամասնորեն, ամեն ինչ ուզեցան հասկացնել այն մարզիկներին, որոնք դավադրություն էին կազմակերպել եւ ընդհանուր առմամբ, բայց ստացվեց, որ իրենք իրենց որոշման մեջ մնացին անփոփոխ: Քայլեր են արվել նաեւ ՀԱՕԿ-ի կողմից, կոնկրետ նախագահ Գագիկ Ծառուկյանն ինձ ասել է Ջուլֆալակյան ջան մի հրաժարվի, բայց ես իրեն կարողացել եմ լիարժեք բացատրել: Նույնը նախարարության հետ:
- Մարզիկների հետ զրույցներ եղել են:
- Մի քանի անգամ է եղել, ֆեդերացիան հավաքել է, զրուցել է, բացատրական աշխատանքներ է տարել, բայց մարդիկ կան, որ արտահայտվել են, որ ես ինչ-որ տեղ անարդար եմ մոտենում, բայց ոչ հիմնավոված: Միայն խոսքեր են: Եթե հիմնավորումներ լինեն, ես կընդունեմ իմ բացթողումները:
- Նշեցիք, որ կան մարդիկ, որոնք երեւի թե փորձում են Ձեր տեղը գրավել: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ կան ինչ-որ մարզիչներ, մասնագետներ, որոնք հրահրել են մարզիկներին այս քայլին:
- Ինչը չգիտեմ, հաստատ չեմ կարող ասել: Դա իմ ենթադրությունն է: Որեւիցե մեկի անուն տալ ոչ հիմնավորված ես իրավունք չունեմ: Այս ամենը ժամանակը ցույց կտա: Հարցն այն է՝ եթե մարդիկ ձգտում են, բայց արդյոք իրենց կվստահեն, թե չէ, դա էլ հարցի մյուս կողմն է: Կարող է իրենց ծրագրած ճանապարհը շատ քարքարոտ կլինի, եւ կհասնեն իրենց նպատակին, թե չէ, ժամանակը ցույց կտա: Ես ինձ թույլ չեմ տա անուն տալ, եթե 100%-ով համոզված չեմ:
- Ձեր մարզչական որոշումների՝ արդարացի ու անարդարացի լինելուց խոսեցիք: Տեղեկություններ կան, որ դա հատկապես վերաբերում է Մաքսիմ Մանուկյան-Արթուր Շահինյան եւ Կարապետ Չալյան-Արսեն Ջուլֆալակյան պայքարներին: Որքանո՞վ սա առնչություն ունի ստեղծված իրավիճակի հետ:
- Մանուկյանը 87 կգ քաշային կարգում (խմբ. օլիմպիական քաշային կարգ) առ այսօր ոչ մի մեդալ չի արել: Բոլորդ գիտեք, որ նրա արդյունքները եղել են 80/82 կգ քաշային կարգում: Դարձել է աշխարհի չեմպիոն 80 կգ քաշային կարգում (խմբ. ոչ օլիմպիական քաշային կարգ), Եվրոպայի: Լավ մարզիկ է, տաղանդավոր, տվյալներով, բայց կա Շահինյան, որը 2 անգամ Եվրոպայի բրոնզեմեդալակիր է դարձել այդ քաշում եւ վերջին աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիրն է դարձել: Այնպես որ, եթե կա պայքար, այդ պայքարից ոչ մեկը չպետք է խուսափել, իսկ եթե մարդիկ ենթադրաբար ասում են՝ ես ուժեղ եմ: Եթե մեկը մյուսի նկատմամբ 1-2 հաղթանակ է տանում, չի նշանակում, որ մեկը մյուսի մեծ հնարավորություններ ունի ու կարող է միջազգային գորգի վրա ավելի մեծ հաջողությունների հասնել, դա ցույց են տալիս մրցումները: Իսկ Շահինյանն այդ քաշային կարգում աշխարհի վերջին առաջնության բրոնզեմեդալակիրն է, Եվրոպական խաղերին նրա չմասնակցելուն... ես դեմ եմ եղել, որ Մանուկյանը մասնակցի: Շարժը երեւի հիմնականում սկսվել է այստեղից: Բայց որոշում կայացվեց ձայների առավելությամբ, որ Մանուկյանը մասնակցեց Եվրոպական խաղերին: Ոնց մասնակցեց, բոլորդ տեղյակ եք (խմբ. պարտվեց առաջին գոտեմարտում): Բոլորն էլ ինձ համար հավաքականի մարզիկներ են: Ինձ համար տարբերություն չկա անուն, ազգանուն, հայրանուն:
Հարցի մյուս մասը: Արսենի համար առաջին խնդիրը, որ իմ որդին է, բայց դա խնդիր չէ: Ես անձամբ հպարտանում եմ, որ ունեմ նման որդի: Փաստերով խոսեմ: Արսեն Ջուլֆալակյանն իր անցած ճանապարհով 13 մեդալ է բելեր տարբեր գույների, տարբեր մրցումներից՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններից, օլիմպիական խաղերից, համաշխարհային ուսանողական խաղերից: Բոլոր մրցումներում վատագույն դեպքում, եթե մեդալ չի նվաճել, գրավել 4-րդ կամ 5-րդ տեղ: Չալյանի լավագույն արդյունքը եղել է 2016 թ. Եվրոպայի առաջնությունում՝ Ռիգայում: Բոլորս գիտենք, որ օլիմպիական խաղերից առաջ միշտ Եվրոպայի առաջնությունները համեմատաբար զիջում են Եվրոպայի մյուս առաջնություններին, որովհետեւ հիմնական մարզիկները պատրաստվում են օլիմպիական խաղերին: Եղել է բրոնզեմեդալակիր 2016 թ.: Դրանից հետո նրան հնարավորություն է տրվել մասնակցելու 2017 թ. Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Շատ անհաջող է եղել՝ մի տեղ 2 շրջան է մասնակցել, մի տեղ՝ 1: Հնարավորություն է տրվել մասնակցել 2018 թ. Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Նույն պատմությունը կրկնվել է: Եվ այս ամեն ինչից ելնելով ո՞նց եք պատկերացնում, որ մարզիկը 2 տարի անընդմեջ հնարավորություններից չի կարողանում օգտվել, իսկ Արսեն Ջուլֆալակյանը մասնակցում է Եվրոպայի 2019 թ. առաջնությանը եւ վերադառնում է բրոնզե մեդալով, ո՞նց եք պատկերացնում, ո՞ւմ է տրվում առավելությունը: Իմ կարծիքով՝ մարդիկ, որոնք նույնիսկ սպորտից հեռու են, կհասկանան, որ տրվում է առավելությունը նրան, ով անհամեմատ հաջող է գալիս պաշտոնական մրցաշարերում:
- Մասնագիտորեն կմեկնաբանե՞ք այն, որ անձնական գոտեմարտերում Կարապետին հաջողվում է առավելության հասնել Արսենի նկատմամբ:
- Եթե հետեւել եք ՀՀ առաջնությանը, Կարապետը շատ կոպիտ, տգեղ երեւույթով հաղթանակի հասավ Չալյանը, բոլորդ տեղյակ եք, չեմ ուզում նշել՝ ինչ արեց, ինչ խախտում արեց: հաղթանակ գրանցվեց անարդար: Հաջորդ Կիեւում ենք մասնակցում միջազգային մրցաշարի: Հաշիվը վերջանում է 2-0: Ես բողոքարկեցի, մրցավաներն ամոթից գլուխները կախ փախան դահլիճից, որովհետեւ մի նկատողություն տվել էին մեկին, մի նկատողություն էլ պետք է տային մյուսին, քանի որ, եթե գոտեմարտը հավասար է, պետք է մյուսին էլ հնարավորություն տրվի, բայց ստացվեց այն ինչ ստացվեց: Արսենը իրականում պարտվել է մի մրցաշարում՝ Բուլղարիայի միջազգային մրցաշարում, ինչպես նաեւ վերջին ստուգողական գոտեմարտում (խմբ. հավաքականի ներսում, ոչ թե մրցաշարի ժամանակ), որտեղ հաշիվը վերջացել է 2-2, ըստ օրենքի՝ հաղթանակը տրվել է Չալյանին: Հարցն այն է, որ մարզիկներ, որոնք տասնյակ տարիներ մարզվել են միասին, իրար ճանաչում են շատ լավ, ինչ-որ մեկը երեւի ավելի լավ է ուսումնասիրել մյուսին, եւ ինչ-որ տեղ ստացվում է կորզել այդ հաղթանակը: Փառք ու պատիվ այդ մարզիկին, բայց մեր նպատակը ո՞րն է, ներքին մրցումներո՞ւմ լավագույնս մասնակցենք, դրսից պարտվա՞ծ վերադառնանք: Եթե այդ նպատակով ենք աշխատում չէի ցանկանա՝ ինձնից հետո ով պետք է աշխատի նման ուղություն բռնի:
- Նշեցիք, որ 2019 թ. Արսենը դարձավ Եվրոպայի բրոնզեմեդալակիր, սակայն Եվրոական խաղեր գնաց Չալյանը: Կբացատրե՞ք այդ որոշումը: Նաեւ ԵՎրոպական խաղերում Կարապետը շատ լավ մասնակցեց, արծաթեմեդալակիր դարձավ: Եվ ի՞նչ էր որոշված աշխարհի առաջնության համար:
- Իմ աշխատանքի 20 տարիների ընթացքում ընդունված կարգ է եղել, ով Եվրոպայի առաջնությունից վերադառնում է մեդալով, նա պատրաստվում է աշխարհի առաջնության: Սա եղել է բոլոր ժամանակներում, երբ Արսենը դեռ փոքր էր: Եվրոպական խաղերից առաջ՝ մարտին, Չալյանը ստացել է լուրջ վնասվածք եւ մինչեւ Եվրոպական խաղերը չի մասնակցել ոչ մի մրցաշարի, վնասվածք է բուժել: Մինչեւ Եվրոպական խաղերի 1 ամսից ավելի ժամանակ կար, պլանավորել էի երիտասարդական հավաքականի առաջին համարին ընդգրկել, բայց, երբ մասնակցեց Եվրոպայի երիտասարդների առաջնությանը եւ անհաջող ելույթ ունեցավ, հասկացա, որ իմ մոտեցումը սխալ կլինի եւ որոշեցի, մեզ պետք են մեդալներ, եւ Արսեն Ջուլֆալակյանը պետք է մասնակցի: Ինձ մոտենում է Չալյանը: Ասում է՝ խնդրում եմ, ինձ հնարավորություն կտա՞ք մասնակցել Եվրոպական խաղերին: Ասացի՝ պետք է մարզումներդ տեսնեմ: Մարզումներից եւ Արսենի հետ զրուցելուց հետո... Արսենը մեծահոգություն արեց, բայց ցավոք ստացվում է վերջին ժամանակներում մեծահոգությունը ի վնաս քեզ է լինում: Ասաց. «Մեր ընկերն է, թող գնա, մասնակցի, մի հատ էլ մեդալգոնե կվերցնի, ֆինանսական խնդիրներ կան, մի խոսքով»: Չալյանի հետ զրուցել եմ, հետներս եղել է նաեւ մարզիչներից: Բացատրել եմ. «Տղա ջա՛ն, Արսենի մեծահոգության պարագայում թույլ է տալիս, որ մասնակցես, այստեղ չպետք է մասնակցեիր: Կա մի պահ, որ պետք է լիարժեք պատկերացնես: Նախ Եվրոպական խաղերին շատ երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի... 7-8 երկրների հիմնական ըմբիշները չեն մասնակցելու»: Ասում եմ. «Ցանկանում եմ, որ կարողանաս մեդալ վերցնել, որովհետեւ քեզ շատ է պետք: Կազմը թույլ է, եւ հնարավորություն ունես մեդալ վերցնելու: Ցանկանում եմ, որ գնաս, ոսկե մեդալով վերադառնաս: Բայց մի բան քեզ ուզում եմ նախապես զգուշացնել, որ դու 2017 թ. Եվրոպայի. աշխարհի առաջնություններից պարտություններով ես վերադարձել: 2018 թ. մրցումներից նորից պարտություններով ես վերադարձել: Անկախ Եվրոպական խաղերում քո արդյունքից՝ ես բարոյական իրավունք չունեմ քեզ թույլ տալու, որ դու մասնակցե աշխարհի առաջնությանը, որովհետեւ անկախ նրանից՝ այդ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանն է, թե Պողոսյանը Պետրոսը, պետք է մասնակցի Պողոսյան Պետրոսը»: Ինքն ասաց. «Այո՛, շնորհակալ եմ, հասկանում եմ, բայց վերադառնում է, եւ ինտրիգներ են առաջանում»:
- Իսկ Վարշավայի մրցաշարին Արսենն ինչո՞ւ չմասնակցեց:
- Նույն ինտրիգների պատճառով, որ արդեն առաջարկություններ կային, որ, ինչպես սկզբում ասացի, մարզիկներն են արդեն որոշում՝ ով պետք է մասնակցի որ մրցաշարին: Բայց դա միայն գլխավոր մազիչն է որոշում:
- Բայց նա նախապես հայտավորված էր:
- Հայտավորված էր միայն Արսեն Ջուլֆալակյանը, իսկ, երբ հայտավորվածից զատ հավաքականի մարզիկները դավադրություն են կազմակերպում, որ կամ պետք է երկուսը միասին մասնակցեն կամ մենք չենք մասնակցի հավաքին, մարզումներին, սա արդեն ի՞նչ է ցույց տալիս: Ցույց է տալիս, որ մարդիկ ուզում են՝ ես շաժրվեմ իրենց կամայականություններով:
- Եթե այլ երկրներից առաջարկներ լինեն, կգնա՞ք:
- Ինձ միշտ շատ լուրջ հրավերներ են եղել տարբեր երկրներից, բայց ես, լինելով իմ երկրի, հավաքականի նվիրյալ, հաշվի չեմ առել այդ պայմանները եւ մեծ հաճույքով աշխատել եմ մեր ազգային հավաքականում ու փորձել եմ աշխատել մաքսիմում ոչ մի գրամ ինձ պահելով: Կլինեն առաջարկներ հետագայում, թե չեն լինի, չեմ կարող ասել: Առաջիկայում որոշել եմ որոշ ժամանակ հանգստանալ ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես: Ինչ առաջարկներ կլինեն, ոնց կորոշեմ դեռ շուտ է ասել:
- Սիրտը ինչպե՞ս է:
- Իմ սիրտը շատ լավ է, շատ հզոր է, բացարձակ չեմ բողոքում:
- Արդյո՞ք աշխարհի առաջնությանն ինչ-որ ըմբիշի մասնակցությունը ենթադրում էր, որ օլիմպիական խաղեր գնալու է տվյալ ըմբիշը:
- Բոլոր ժամանակներում մեր մարզաձեւում վարկանիշը ձեռք է բերում մարզիկը, բայց այն հավաքականինն է, ոչ թե նրանը: Ով կմասնակցի օլիմպիական խաղերին, պետք է ցույց տա ժամանակը, մարզավիճակը: Եթե մարզիկ կա, որ աշխարհի չեմպիոն է դառնում ու շարունակում է մնալ այդ բարձունքին... աշխարհի չեմպիոնին կարլեի է փոխարինել քաղաքի չեմպիոնով:
- Ինչո՞ւ ֆեդերացիան որոշում չկայացրեց այդ մարզիկների լռեցնել:
- Գիտեք՝ ի՞նչ կա, ինչպե՞ս եք պատկերացնում, որ նման մթնոլորտում շարունակեմ աշխատել, որքան էլ լռեցնեն: Արդյո՞ք կհամոզվեմ նման մթնոլորտում աշխատել, որտեղ մարդիկ մտածում են, որ պետք է ինձ թելադրեն, կառավարեն: Բացառված է՝ նման մթնոլորտում աշխատեմ:
- Նեղացա՞ծ եք հեռանում: Ինչպե՞ս են ձեր որոշումն ընդունել մարզիկները:
- Ոչ թե հավաքականից եմ նեղացած, նեաղած եմ մարդկանցից, որոնք անցած ճանապարհը մոռանում են: Շեքսպիրը լավ խոսք ունի, ասում է. «Անշնորհակալ մարդուց դաժան մեկ էլ հրեշը կարող է լինել կամ անշնորհակալ մարդը հրեշից դաժան է»: Ես չեմ կարող ընդունել անշնորհակալ մարդկանց, ինձ համար դա մնում է պարզապես որպես ծանոթություն: Ինչ վերաբերում է հավաքականին, կան մարզիկներ, որոնք ինձ շատ սիրում են, հարգում են, միշտ իմ կարիքը զգացել են ու կզգան, ես էլ միշտ պատրաստ եմ իրենց օգտակար լինել թեկուզ կողքից: Երբեք վրեժխնդրությամբ չեմ լցվում ոչ մեկի հանդեպ եւ հաստատ համոզված եմ, որ ամեն մարդ ինչ անում է, պատասխանը կստանա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Խաղաղության պայմանագրի կնքումը կբերի պատերազմ, չկնքումը փաստորեն մեզ փրկում է. սպուտնիկաբարո լոգիկա. Ղազարյան
Վթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից
Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն կարժանանա ամենախիստ պատժի
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
ՀՀ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում՝ խաղաղության պայմանագրի կնքում. Միրզոյան
ՀՀ-ն բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ
Ովքեր են «Տաշիր գրուպ»-ի խուզարկության արդյունքում կալանավորվածները
2025-ի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով. ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը. վարչապետ
Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև
Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հուլիսի 3-ին
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին. նախարարը մանրամասնել է
Միայն ԶՊՄԿ-ի գծով պատկերացրեք՝ քանի միլիարդ դոլար կարող էր ստանալ ՀՀ-ն և չի ստացել 20 տարի. Ղազարյան
Արմեն Ռուստամյանը հեռախոսազանգի ձայնը եկեղեցու ղողանջներն է դրել
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ
ՀԷՑ-ը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Հովհաննիսյան
«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում կան կալանավորվածներ
Սահմանադրության նոր տեքստը ամբողջությամբ պատրաստ չէ, խորհուրդն առաջիկայում նիստ կհրավիրի. Գալյան
Երևանում տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծն ընդունվեց
Ասում են՝ դե Սամվել Կարապետյանը մի օր դուրս կգա, կասենք՝ մենք եկել էինք, մի երկու կոպեկ փող տուր. Սիմոնյան
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հովիկ Աղազարյանին կոչ արեցին վայր դնել մանդատը
Քաղաքական խարդավանքներով զբաղված ՀԷՑ-ի աշխատակիցները կազատվեն աշխատանքից, հանձնաժողով կստեղծվի․ Կոնջորյան
Կա նախաձեռնված ավելի քան տասնյակ վարույթ, առնվազն 10-ի դեպքում ՀԷՑ-ի մեղավորությունը փաստարկված է. Խուդաթյան
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Հովիկ Աղազարյան անունով մարդն էլ դաշնակցական թերթի արտահոսքի անցքն է եղել․ Ալեքսանյան
Տեռորիստների պլանի համաձայն՝ գրոհային քոմենթչիները անցել են գործի. Ալեքսանյան
Բնակապահովման հավաստագիր է ստացել ԼՂ-ից տեղահանված շուրջ 1600 ընտանիք, այժմ ծրագիրը փոփոխվել է. Մկրտչյան
Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ հետ են տալու, վերադարձնեն ՀՀ ժողովրդին․ Սիմոնյան
Չբերեց բախտը Բագրատի, չկարողացավ գյուլլել ՀՀ քաղաքացիներին․ Նարեկ Գրիգորյան
Մարզադպրոցների մարզիչներին վերապատրաստման հնարավորություն կտրվի. ՀՀ կժամանեն արտերկրի մասնագետներ. նախարար
Նամակներ եմ ստացել ՀԷՑ-ի աշխատողներից, պնդում են՝ իրենց ուզում են տանել միտինգների․ Հակոբյան
Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա
Աղազարյանի հույսին մնաք դուք, լա՞վ չէին Կիրկորովն ու Սոբչակը․ ՀՀ-ի դեմ սուտ մատնություն է տալիս․ Եղոյան
Գուցե հաջորդ հաջողության պատմությունը քոնն է. շտապի´ր դառնալ Amio Era ծրագրի մասնակից
ԶՊՄԿ-ն այս շաբաթ ՀՀ պետական բյուջե վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին. վարչապետ
Վարչապետի խոսնակն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին
ՀԷՑ-ի հաշվիչների մատակարարները փոխկապակցված են, սեփականատերը հենց «Տաշիր գրուպ»-ն է․ Վարդանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT