Երևան
12 °C
Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար: Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո էլ ոլորտը առանձին նախարարության անուն ստացավ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, սակայն թե որքանով է դա ազդում ոլորտի զարգացման վրա դեռեւս տեսանելի չէ:
ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց վերջին 1 տարվա ընթացքում ոլորտի վիճակի մասին:
- Պարոն Մարտիրոսյան, հեափոխությունից հետո անցել է 1 տարուց ավելի: ՏՏ ոլորտում ի՞նչ փոփոխություններ են իրականացվել այս շրջանում:
- Բարդ հարց եք տալիս, այն տեսանկյունից, որ կարծում եմ հեղափոխությունն այդքան էլ կապ չունի ՏՏ ոլորտի հետ: Սա երեւի այն եզակի ոլորտներից է, որ հեղափոխությունն ընդհանրապես ազդեցություն չունի, որովհետեւ ինքն իրեն զարգանում է, պետական խոչընդոտներն այս ոլորտում նախկինում էլ շատ չէին, որովհետեւ այս ոլորտը տնտեսապես ավելի անկախ էր զարգանում: Կարծում եմ, կա հոգեբանական դրական մի կարեւոր պահ, որը քանակական երեւի թե շատ մեծ էֆեկտ միգուցե եւ չի տվել, բայց կարծում եմ, մասնագետների արտահոսքը ընդհանուր առմամբ մի քիչ նվազել է: Չնայած ՏՏ ոլորտի մասնագետների արտահոսք միշտ լինելու է եւ դա կախված չէ նրանից, թե ով է իշխանության, որովհետեւ այսպես թե այնպես աճի տեսանկյունից ինչ-որ մարդիկ գալիս են ինչ-որ սահմանի եւ հետո գնում են Հայաստանից կամ սեփական բիզնես են ունենում: Այսօր մի մասն ընտրում է գնալ եւ աճել այն երկրներում, որտեղ անհամեմատ ավելի զարգացած է ՏՏ ոլորտը: Կարծում եմ, այստեղ կա միտում. այդ արտահոսքը, որը կապված էր ավելի շուտ սոցիալական խնդիրների հետ, նվազել է եւ կարծում եմ, կա նաեւ ներհոսք՝ էլի հեղափոխության հետ կապված: ՏՏ ոլորտը սպեցիֆիկ է. մարդիկ այստեղից գնում էին 2 հիմնական պատճառով՝ առաջինը դա աճելու համար է՝ ինչպես նշեցի եւ դրա դեմ ոչինչ չես կարող անել մինչեւ քո երկրում խոշոր ընկերություններ չլինեն: Երկրորդը դա սոցիալական անարդարությունն է: ՏՏ ոլորտի մասնագետներն այն մարդիկ են, ովքեր ֆինանսական լուրջ խնդիր չունեն Հայաստանում, բայց տեսնում էին երկրում սոցիալական անարդարություն, լճացում, հեռանկար չէին տեսնում ու դրա համար էին լքում երկիրը:
Այդ մարդկանց մի մասի համար ինչ-որ բան փոխվել է, այնպես որ դա կարող է լուրջ դրական ազդեցություն ունենալ: Կա մի ուրիշ կարեւոր բան, որը մեր ՏՏ ոլորտի ընդհանուր զարգացվածության հետ կապ ունի: Դա այն է, որ մենք քիչ-քիչ դուրս ենք գալիս սպասարկող ՏՏ տնտեսությունից դեպի արտադրող: Հիմա հոգեբանական կարծրատիպը կոտրվել է եւ տեղական կազմակերպությունները մի քանի տարի է՝ ավելի մեծ տեմպով սկսում են մտածել սեփական արտադրանքի մասին, որը հնարավոր է արտահանել ու հենց դեպի դա է գնում մեր ՏՏ ոլորտը: Այստեղ նաեւ կարող է, որ հեղափոխությունն իր ներդրումն ունենա այլ տեսանկյունից. երբ այստեղ արտադրողը ինչ-որ մի մասշտաբի է հասնում, շատ հաճախ ստիպված է լինում կենտրոնական գրասենյակը տեղափոխել ԱՄՆ, որովհետեւ այնտեղ ավելի հեշտ է՝ օրենսդրական դաշտն է ավելի լավը, ֆինանսական, վստահությունն է ավելի մեծ: Հայաստանը լուրջ ներդրողների համար ունի մի շարք խնդիրներ ու այդ խնդիրներից մեկը դա դատական համակարգի հանդեպ անվստահությունն է: Այսինքն մարդը մեծ կասկածներ ունի, որ եթե խնդիրներ ունենա հետո կկարողանա այդ գումարը գոնե հետ բերել: Հենց դատական համակարգի ռեֆորմները կարող են դրական ազդեցություն ունենալ ոլորտի վրա:
- Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՏՏ ոլորտի երկիր դառնա: Արդյո՞ք այս շրջանում կառավարության իրականացրած քայլերը մոտեցրել են դրան:
- Իրականում, այսօրվա դրությամբ ես չէի ասի, որ շատ լուրջ փոփոխություններ կան: Հարկային արտոնությունները երկարացվեցին ՏՏ ոլորտում, բայց կարծում եմ այստեղ կարեւոր են նաեւ կտրուկ փոփոխություններ կրթական համակարգում, նաեւ ընդհանուր օրենսդրական փոփոխություններ են հարկավոր: Որովհետեւ մեր օրենսդրությունը ահավոր հետ է ընկել, առաջադեմ երեւույթները մեր օրենսդրությունը չի կարողանում ընկալել եւ նկարագրել: Կարեւոր է, որպեսզի կրթական ոլորտը լուրջ վերափոխվի եւ այնտեղ լուրջ ներդրումներ լինեն՝ մարդկային ու ֆինանսական: Խոսքը նրա մասին է, որ եթե մենք ուզում ենք որակական լուրջ փոփոխություն, որը կտարբերվի այսօրվա մեր ՏՏ ոլորտի աճից, պետք է լուրջ մարդկային, ֆինանսական ու գաղափարական ներդրումներ լինեն: Կիսատ-պռատ թեթեւ բարեփոխումներով լուրջ փոփոխություններ չես անի: ՏՏ ոլորտը մեկ է իր համար զուգահեռ կզարգանա, բայց պետության իրական ազդեցությունը այս ամենի վրա մինիմալ կլինի:
- Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն ունենք: Ինչքանո՞վ է նրանց կատարած աշխատանքը տարբերվում նախկին տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից եւ ինչքանո՞վ է տեսանելի այդ աշխատանքը:
- Նախարարությունը նոր է, որպեսզի լուրջ գնահատականներ տամ: Ակնհայտ էր, որ անիմաստ է տրանսպորտը ու ՏՏ-ն պահել մի տեղ, դա հին սովետից մնացած մի բան էր, որը իրականությունից կտրված երեւույթ էր: Հիմա կարծում եմ կարեւոր լուրջ փոփոխություն կարող է ունենալ հենց ռազմարդյունաբերության հետ համագործակցությունը:
- Խոսվում էր յութուբի հայաֆիկացման մասին: Տեղեկություններ ունե՞ք, թե ինչքան ժամանակ հետո հնարավոր կլինի դա իրականացնել:
- Քանի որ յութուբը շատ մեծ կառույց է՝ իներցիոն, բազմաբաժին ու բազմամարդ է, այդ պրոցեսը բավականին դանդաղ է գնում: Հստակ ժամկետներ ճիշտն ասած դժվար է ասել:
- Ի՞նչ նոր եւ հետաքրքիր ստարտափներ են ստեղծվել Հայաստանում անցած 1 տարում:
- Կազմակերպություններից շատերը նախընտրում են իրենց ամերիկյան գրասենյակը գրանցել որպես հիմնական, որպեսզի միջազգային ընկերության տպավորություն թողնեն եւ ոչ թե հայկական: Շատ դեպքերում, եթե դու ռեալ չիմանաս, թե ով է ստեղծել, միգուցե եւ արտաքին տեսքից չհասկանաս էլ, որ դա հայկական է: ՏՏ-ն մեզ մոտ արագ զարգացող երեւույթ է, բավականին լուրջ դիրք ունի ՀՆԱ-ի մեջ, բայց մեր ՏՏ ոլորտից գրեթե նորություններ չկան: Եթե դուք ուսումնասիրեք մեր լրատվական դաշտը կտեսնեք, որ ոչինչ չկա, կարծես այդ ոլորտը չկա: Սա մի քանի բանով է պայմանավորված. շատ քիչ լրագրող կա, որ ընդհանրապես գլուխ է հանում ՏՏ ոլորտից, մասնագիտացված լրատվականներ գրեթե չկան: Իսկ ՏՏ ձեռնարկություններն էլ լավ չեն պատկերացնում, թե ինչու պետք է իրենք զբաղվեն իրենց PR-ով Հայաստանում: Դրա տակ չեն տեսնում եկամուտ բերող ինչ-որ բան: Այս ամեն ինչը միասին ստեղծում է մի տարօրինակ երեւույթ, երբ դու չգիտես, թե ինչ է արտադրվում քո երկրում: Օրինակ ես հիշում եմ «The Guardian»-ի նյութը «PicsArt»-ի մասին մի քանի տարի առաջ, որից մարդիկ իմացան, որ այն հայկական է: Իրականում տարօրինակ է, բայց մենք կարող է շատ դեպքերում չիմանանք էլ, երբ ինչ-որ մի բան հայկական է:
Ստարտափների տեսանկյունից երեւի թե նշեմ «Սեւան ստարտափ սամիթ»-ը, որը փաստացի դարձավ միջազգային եւ դարձավ երեւույթ, քանի որ մասնակիցների կեսը Հայաստանից չէին: Այսինքն՝ Հայաստանը դառնում է ստարտափային հանգույց՝ ընդ որում չունենալով լուրջ վենչուրային ֆոնդեր: Այսինքն մենք ինչ-որ ոլորտներում ունենք կտրուկ առաջընթաց, բայց չունենք դրան զուգահեռ աճող այն ամեն ինչը, որը կարող էր լինել, եթե այս ամեն ինչը նորմալ զարգանար: Մեր ՏՏ ոլորտը տարօրինակություններով է զարգանում, ինչ-որ բաներ շատ լավ են զարգանում, ինչ-որ բաներ շատ վատ: Նույն կադրերի հարցը գնալով դառնում է շատ լուրջ եւ այստեղ միակ հնարավորությունը այն է, որպեսզի կադրային ներհոսք լինի: Դա նույնպես պետք է կառավարության կողմից լուծվի, որ մարդիկ կարողանան հեշտորեն աշխատողներ բերել Հայաստան: Պետք է այստեղ լավ հասկանալ, որ այն սրտաճմլիկ մամուլի հրապարակումների պես չպետք է լինի, որ ինչ-որ հայեր անընդհատ ներգաղթեն հայրենիք: Դու պետք է շատ պարզ ձեւով բերես օտարերկրացիների, որպեսզի ոլորտը կարողանաս պահել: Իսկ դա նշանակում է, որ պետք է միգրացիոն քաղաքականությունը ՏՏ ոլորտում ավելի հեշտացվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն
Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել
Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը
Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր
Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում
Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ
Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին
Նոր ահաբեկչություն ԱՄՆ-ում, այս անգամ՝ Նյու Յորքի ակումբներից մեկում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կազանի, Սարատովի, Պենզայի, Սարանսկի և Ուլյանովսկի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը
Բուլղարիան և Ռումինիան հունվարի 1-ից դարձել են Շենգենյան գոտու լիիրավ անդամներ
2025 թվականին բիթքոինը կարող է ևս երկու անգամ աճել
Հարկը պետություն ունենալու գինն է. եթե չես վճարում այն, մի օր վճարելու ես պետություն չունենալու գին. Կոնջորյան
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Էրդողանը պատասխանել է Թուրքիայի մի բնակչուհու, ով նկատել է, որ նախագահը ծերացել է
Կայծակը հարվածել է Վաշինգտոնի Կապիտոլիումին Ամանորի գիշերը. WP
Իլոն Մասկը Ամանորի գիշերն անցկացրել է Թրամփի նստավայրում
Ձեր սերն ու էներգիան ինձ ոգեշնչում են. Սելին Դիոնը հիվանդության ֆոնին հանդես է եկել ամանորյա ուղերձով
Իսրայելը սպառնում է ակտիվացնել Գազային հարվածները, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարեցնի հրթիռակոծությունը
ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության՝ չնայած առկա խորը տարաձայնություններին. դեսպան Թրեյսի
Վթար Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում. կան տուժածներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT