Գյումրու քաղաքապետարանի տեսահսկման տեսախցիկները չեն աշխատում. Գեւորգ Գրիգորյան

Գյումրու քաղաքապետարանի տարածքից, ավելի հստակ՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Գյումրու տարածքային ստորաբաժանման մուտքի մոտից, որտեղ փակցված է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի «Տնակից տուն մեկ քայլ է» նոր նախագծի կտավը, գողացել են «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տեսախցիկը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26֊ին, ժամը 12։40-ից 13։30-ն ընկած ժամանակահատվածում:  Տեսախցիկն, ըստ հիմնադրամի տնօրեն Գեւորգ Գրիգորյանի, հիմնադրամի սեփականությունը չէ: «Դա մեզ տվել էին մինչեւ սեպտեմբերի 21-ն օգտագործելու, հրապարակում գտնվող Tatoo սալոնինն էր, տեսել էին, որ մենք հեռախոսով ենք նկարում, իրենք էլ փորձել էին ինչ-որ բանով օգնել, տրամադրել էին: Այդ օրը տեսախցիկը լուսանկարելուց հետո  դրել էինք ստենդի տակ, եւ անհետացավ»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Գեւորգը:

Երբ նկատել են, որ տեսախցիկը չկա, անմիջապես դիմել են Գյումրու քաղաքապետարան, որպեսզի շենքի վրա դիմացի մայթին ամրացված անվտանգության տեսախցիկների ձայնագրության օգնությամբ կարողանան արագ գտնել գողին: Հենց այստեղ էլ անսպասելի բացահայտում է եղել. քաղաքապետարանի անվտանգությունը տեսահսկող սարքերը չեն աշխատում,-ասաց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը: «Մենք փորձեցինք տարածքում գտնվող տեսախցիկների ձայնագրությունները վերցնել, բայց մեր մոտ չստացվեց, որովհետեւ քաղաքապետարանում ասացին, որ տեսախցիկները չեն աշխատում: Հետո խնդրեցինք, որ եթե ձայնագրություններ կան հանեն, տրամադրեն, ասացին կփորձենք, ու մինչեւ հիմա չեն ասել կա, թե՝ չէ: Մեզ ասել են, որ չի աշխատում, ես նույնպես նայել եմ քաղաքապետարանում, մոտ 3-4 տեսախցիկ ընդհանրապես չի աշխատում»:

Այս պարագայում ստացվում է, որ շենքի վրա ամրացված սարքերը զուտ դեկորատիվ բնույթ ունեն: Թե դրանց ձեռք բերման եւ սպասարկման համար ինչքան գումար է վճարվում համայնքային բյուջեից, աշխատում են, թե՝ ոչ, կամ ինչքա՞ն ժամանակ է, որ չեն աշխատում, աշխատե՞լ են դրանք ընդհանրապես, թե՝ ոչ, կհստակեցնենք առաջիկայում: «Տարածքը շուրջօրյա պահպանվում է պետական պահպանության գլխավոր վարչության կողմից», գրառումը վերաբերում է միայն շենքի ներսի հատվածին:Անկախ այս հանգամանքներից, հիմնադրամը չի դիմել ոստիկանություն: Տնօրենն ասում է, հարցը շատ են քննարկել, բայց չեն ուզում տհաճ ասոցացումներ լինեն: Գողության մասին իրազեկել են ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, գրել են տեսախցիկը կորել է, հույսով, որ վերցնողն անպայման ետ է բերելու: «Հայտարարություն տարածեցինք ֆեյսբուքով, մտածելով, որ չեն հասկացել որտեղից ինչ են վերցրել, կամ կարող է փոքր տարիքով երեխա վերցրած լինի, վերադարձնեն, սակայն նման բան չեղավ»:

Տնօրենը դեպքի մասին Գյումրու քաղաքապետարանից զատ, տեղեկացրել է նաեւ հիմնադրամի խորհրդի նախագահին: Թե խնդիրն ինչպես են լուծելու, կիմանան սեպտեմբերի 7-ին, երբ խորհրդի նիստը գումարեն, շահառու ընտանիքների ընտրության կարգի հստակեցումից հետո այս հարցն էլ կքննարկեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2637 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում