Հայրենիքից հեռու, հայրենիքում. նոր ցուցադրություն Հայոց ցեղասպանության թանգարանում

Օգոստոսի 31-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» եռալեզու (հայերեն, անգլերեն, գերմաներեն) ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը:

ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժնից հայտնում է, որ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ցուցադրության հեղինակ, ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, Ավստրիայի դեսպանության ներկայացուցիչ Ալֆրեդ Բրատրանեկը (նստավայրը՝ Վիեննա):

Ցուցադրության բացմանը ներկա կլինեն հայ ռազմագերիների ժառանգներ, հյուրեր` ինչպես Հայաստանից, այնպես էլ Ավստրիայից (պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ և այլ հրավիրյալներ):

Ցուցադրությունը կազմված է երկու հիմնական խորագրերից՝ Ավստրո-Հունգարիայի հայ ռազմագերիների հետքերով և Հայրենիքից հեռու. Անվերադարձ, ինչպես նաև 10 օժանդակ խորագրերից՝ Առաջին աշխարհամարտ. պատճառներ և հետևանքներ, Միլիոնավոր մարդիկ՝ թշնամու ձեռքերում, Ռազմագերիների ճամբարներն Ավստրո-Հունգարիայում. զորանոցային քաղաքներ, Աշխատանք և զբաղվածություն, Հիվանդություն և մահ, Ազատություն և վերադարձ հայրենիք, Ռուդոլֆ Փյոխը և մարդաբանական հետազոտությունները, Մարդաբանական ուսումնասիրությունների իրականացումը, Հնչյունագրություն, Ռուդոլֆ Փյոխը և հայերը:

Ցուցադրությունը հագեցած է լինելու եզակի արխիվային լուսանկարներով, տեսաֆիլմերով, ցուցանմուշներով, որոնց միջոցով և ուղեկցվող բացատրական տեքստերով փորձ է արվելու վեր հանել զինվորների ոչ սովորական կյանքի ուղին: Ցուցադրության կարևոր մաս են կազմելու 100 տարվա վաղեմություն ունեցող հայ ռազմագերիների երգն ու արտասանությունը: Հատկապես հուզիչ է ռազմագերիներից Արշակ Մանուկյանի ձայնագրության արձանագրությունը, որտեղ նշվում է հետևյալը. հայ՝ ծնվել է Լծենում, ապրել Եկատերինոսլավում, 30 տարեկան, մասնագիտությամբ՝ հրուշակագործ: Երգում է «Կռունկ Հայաստանի» երգը՝ կոչելով այն «դժբախտ գերու թռչուն», 15 օգոստոսի, 1915 թ.:

Այս և ներկայացվողվող մյուս ձայնագրություններն այցելուներն ականջակալով ունկնդրելու հնարավորություն կունենան:

Ցուցադրության մեջ բացառիկ են հատկապես ռազմագերիների ձեռքով պատրաստված իրերը գերության ընթացքում, ժամանակաշրջանը պատկերող քարտեզները, բացիկները, ռուսական բանակի տարբեր զորատեսակների անագե զինվորիկները, ռազմագերիների ինքնության քարտերը, սահմանափակ տարածքում տեղաշարժվելու արտոնագրերը, ճամբարի դրամական միավորները, ճամբարային թերթերը և այլն:

Սույն ցուցադրության մեջ և համանուն պատկերագրքում օգտագործված նյութերի զգալի մասը ձեռք է բերվել Ավստրիայի, Հայաստանի և Ռուսաստանի արխիվներից։

Հետազոտական թիմին հաջողվել է Հայաստանի գյուղերում գտնել նախկին ռազմագերիների բարեկամների հետքերը, նրանց անմիջական ժառանգներին: Վերջիններիս հիշողությունները, նրանց տրամադրած ընտանեկան լուսանկարները, տարբեր արխիվային փաստաթղթերը թույլ են տվել ամբողջացնել ու շարադրել հայ ռազմագերիների կյանքի պատմությունները: Ռազմագերիների ժառանգներից շատերը գիտեին իրենց բարեկամների՝ գերության մեջ եղած լինելու մասին, սակայն ոմանց համար դա նորություն էր:

Հյուրերը հնարավորություն կունենան ձեռք բերելու ցուցադրության համանուն  պատկերագրքից օրինակներ՝  հեղինակի մակագրությամբ:

Ցուցադրության հեղինակ՝ Յասմին Դում-Թրագուտ
Ցուցադրության կազմակերպման պատասխանատու՝ Սեդա Պարսամյան
Ցուցադրության գեղարվեստական ձևավորող՝ Քրիստինե Վարդանյան
Հանրայնացման և մամուլի պատասխանատու՝ Արևիկ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2260 դիտում

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը