Երևան
12 °C
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի ըմբշամարտի աշխարհի 2019 թ. առաջնությանը։ Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը հայտարարեց մարզիկների անունները, որոնք պայքարելու են սեպտեմբերի 14-22-ը Նուր-Սուլթանում կայանալիք մրցաշարում։
Հայաստանը ներկայացված կլինի 9 քաշային կարգում։ Կմասնակցեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Աթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Սահակյանը, որը գլխավոր մարզչի պատրականությունները ստանձնել է այն բանից հետո, ինչ Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել, նորմալ գնահատեց թիմի մարզավիճակը:
«Կարող եմ ասել՝ նորմալ վիճակ է, մնացել է վերջին շաբաթը: Մնացած հարցերի պատասխանը կտան մրցումները»,- ասաց նա՝ խոստովանելով, որ առանց Ջուլֆալակյանի բարդ է:
Լեւոն Ջուլֆալակյանի աղմկահարույց հրաժարականից հետո հայտնի դարձավ, որ թիմում կան կարծիքներ, որ նա կողմնակալություն է արել որդու՝ Արսեն Ջուլֆալակյանի օգտին՝ որոշելով, որ նա պետք է մասնակցի աշխարհի առաջնությանը: Ինքը՝ մարզիչը, հեռանալուց հետո ընդգծել է, որ իր դեմ թիմում դավադրություն են կազմակերպել եւ որ հավաքականում կարգ է սահմանված եղել, որ աշխարհի առաջնության գնում է նա, ով մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, իսկ այս տարի Արսենը Եվրոպայից բրոնզով էր վերադարձել:
Անկախ այս ներքին կանոնակարգից՝ մարզչի որոշմանը դեմ կողմը հասել էր նրան, որ վերջին հավաքի ժամանակ ստուգողական գոտեմարտ անցկացվի Կարապետի ու Արսենի միջեւ աշխարհի առաջնության մասնակցի որոշելու համար: Հաղթել է Չալյանը: Այսօր, երբ հայտարարվում էին մրցաշարի մասնակիցների անունները, Չալյանի անունը հնչելուց հետո ընտրանու անդամները բուռն ծափահարեցին՝ շատ ավելի ոգեւորված, քան մյուսների անունները հնչելիս: Ամեն դեպքում Սահակյանն ընդգծում է, որ տպավորությունը, որ այս ամենը կազմակերպվել էր միայն նրա համար, որ աշխարհի առաջնությանը մասնակցի Չալյանը, սխալ է:
«Մենք այդպիսի վիճակ չէինք ստեղծել, եւ գոտեմարտի ժամանակ մեզ համար տարբերություն չկար, ով հաղթեր, նա էլ պետք է մասնակցեր»,- ասաց նա:
Ինչպես Լեւոն Ջուլֆալակյանը պատմել էր, խմորումների պատճառներից մեկն էլ այն է եղել, որ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը ցանկացել է Արթուր Շահինյանի փոխարեն ինքը մասնակցել 87 կգ քաշային կարգում, այնինչ Շահինյանն այդ քաշում աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր է, իսկ իր նվաճումները 80/82 կգ քաշում են: Ի վերջո այսօր պարզ դարձավ, որ Շահինյանը կկարողանա մրցաշարին մասնակցել իր քաշային կարգում:
«Մրցումները որոշեցին, որ Մաքսիմը պատրաստ է 82 քաշի համար, Շահինյանն էլ՝ 87»,- ասաց Սահակյանը:
Աշխարհի 2019 թ. առաջնությունն օլիմպիական վարկանիշային է: Ուղեգրեր են տալիս 1-6-րդ տեղերը: Օլիմպիական են 60, 67, 77, 87, 97 կգ քաշային կարգերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT