Երևան
12 °C
2018 թվականից ՀՀ մշակույթի նախարարության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մեկնարկել էր համատեղ ծրագիր, որի շրջանակներում պետության կողմից ֆինանսավորվող ցանկացած միջոցառման տոմսերի մի հատված մշակույթի նախարարությունը հատկացնելու էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ թոշակառուներին տրամադրելու համար։
Համատեղ այս ծրագրի մեկնարկը տրվել էր 2018 թվականի նոյեմբերի 10-ից, սակայն մինչեւ օրս թոշակառուները միջոցառման են մասնակցել ընդամենը երկու անգամ: Վերջինը տեղի է ունեցել ապրիլի 16-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ դրանից հետո ծրագիրը ժամանակավորապես կանգ է առել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից մեզ հայտնել էին, որ ծրագիրն ավելի լավ ուսումնասիրելու եւ որոշ նրբություններ հաշվի առնելու կարիք կա, ինչը նախապես չի արվել, որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպվի:
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեր զրույցում նշեց, որ չնայած որոշակի բացերին, ի սկզբանե երկու ձեռքով կողմնակից է եղել այդ ծրագրի մեկնարկին: Ռուբեն Բաբայանից տեղեկացանք, որ բոլորովին վերջերս ստեղծվել է «Տնօրինական խորհուրդ» ՀԿ, որտեղ ներգրավված են բոլոր թատրոնների ղեկավարները. նրանք պետք է առաջ բերեն թատրոններում կառուցվածքային, եւ օրենսդրական բացերի կարեւորությունը:
«ԿԳՄՍ-ն մեզ ներկայացրեց այդ համատեղ ծրագիրը, քննարկեցինք, ներկայացրեցինք մեր առաջարկությունները»,-ասաց նա: Բաբայանի խոսքով՝ ՊՈԱԿ-ների տնօրենների դիտարկումները եղել են զուտ մեխանիզմի փոփոխման մասին քանի որ մի քանի ամիսների ընթացքում ծրագրի իրականցումը ի հայտ բերեց որոշակի բացեր:
«Խնդիրը ոչ թե ծրագիրն իրականացնել, կամ չիրականացնելն էր, այլ ճիշտ մեխանիզմներ կրառելը: Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ որոշակի մարդիկ փորձում են իրենց տրամադրված անվճար տոմսը վաճառել, կամ փոխանցել են մեկ ուրիշին: Նմանատիպ հարցերը մենք ներկայացրել ենք ԿԳՄՍ: Երկու նախարարարությունների համատեղ հանձնաժողովն ամբողջովին ընդունել է մեր առաջարկությունները»,-ասաց Բաբայանը:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ կենսաթոշակառուների տոմսերի տրամադրման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով թատրոններում հատուկ մատյան է պահվելու, որտեղ էլ գրանցվելու է տոմսը ստացող կենսաթոշակառույի անձնական տվյալները: Այդ ամենը գրվելու է նաեւ տոմսի վրա, որպեսզի այն այլ անձի կողմից չօգտագործվի:
Բաբայանը նաեւ հայտնեց, որ առաջարկել են, որպեսզի յուրաքանչյուր կենսաթոշակառու յուրաքանչյուր թատրոնում հնարավորություն ունենա դիտելու տարեկան հինգ ներկայացում:
Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ՀԺ-ին հայտնել էին, որ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի եւ սոցապ նախարար Մանե Թանդիլյանի կողմից ստորագրված հուշագրում առկա է կետ, որով հրավիրատոմսեր տրամադրող ՊՈԱԿ-ը հարկվում է: Բացի այն, որ տվյալ թատրոնը կարող է ներկայացման տոմսերի կեսն անվճար տրամադրել նախարարությանը, տոմսերը նաեւ հարկվում են, ինչը ՊՈԱԿ-ների տնօրենների մոտ դժգոհության տեղիք է տվել:
Սակայն Ռուբեն Բաբայանը վստահեցրեց, որ նման բան գոյություն չունի, հրավիրատոմսեր տրամադրելիս թատրոնները չեն հարկվելու: Այնուամենայինիվ, նա նկատեց՝ ծրագիրը մի փոքր ավելի լավ ուսումասիրելու եւ որոշ նրբություններ հաշվի առնելու կարիք է ունեցել, ինչը նախապես չի արվել: Հետագայում, որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպվի, նրանք անում են հնարավոր բոլոր քայլերն ու ուսումնասիրում ցանկացած խնդրահարույց կետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT