Եթե նայել եք եւ հավանել, ուրեմն բռավո դերասաններին, իսկ եթե ոչ, մեղավոր եմ ես.կայացավ «Անհայտ բաժանորդը» ֆիլմի պրեմիերան

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Անհայտ բաժանորդը» խաղարկային ֆիլմի պրեմիերան:

«Անհայտ բաժանորդը» իտալական հայտնի «Կատարյալ անծանոթները» ֆիլմի հայկական տարբերակն է, որը տարբեր մեկնաբանություններով նկարահանվել է մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Հունաստանում, Հարավային Կորեայում եւ Ռուսաստանում:

Ֆիլմի փակ դիտումից հետո ռեժիսոր Արշալույս Հարությունյանը նկատեց. «Եթե ֆիլմը նայել եք եւ հավանել, ուրեմն բռավո դերասաններին, իսկ եթե չեք հավանել, ուրեմն՝ մեղավոր եմ ես»: Արշալույս Հարությունյանի կարծիքով՝ «Անհայտ բաժանորդ»-ի համար այնպիսի դերասանական խումբ է աշխատել, որը երազելի է յուրաքանչյուր ռեժիսորի համար:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դրասաններ Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանն ու Արթուր Մանուկյանը: Դերասանների կարծիքով՝ սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ իրենք գոհ եւ հպարտ են թիմային հաջողված աշխատանքից:

Ռեժիսորի համոզմամբ էլ՝ պրոֆեիսոնալ թիմով աշխատելը միայն օգնել է իրեն, եթե էլ եղել են որեւէ քննարկումներ, կամ կոնկրետ տեսարանների, դրանց մատուցման վերաբերյալ ինչ-որ տարաձայնություններ են առաջացել, ապա ստեղծագործական բանավեճերի միջոցով կարողացել են լուծել: «Կապրիզներով ոչնչի չէինք հասնի, եւ ես, եւս մեկ անգամ պիտի իրենց շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ շատ հարմոնիկ մթնոլորտ է եղել, ստեղծագործելու համար շատ արդյունավետ»,-ասաց Արշալույս Հարությունյանը:

Ռեժիսորի կարծիքով՝ «Անհայտ բաժանորդը» ֆիլմում ներկայացվում է խաղի նոր կանոններ, որին ցանկացած մեկը պիտի պատրաստ լինի:

Արշալույս Հարությունյանը նախ, «Անհայտ բաժանորդը» ֆիլմը թատերական բեմադրության տարբերակով էր ներկայացրել հանդիսատեսի դատին, այն կոչվում էր «Սեւ արկղ»: «Սեւ արկղ» ներկայացման պրեմիերան եղել է նախորդ տարի, Երեւանի Պետական Կամերային թատրոնում, այն մինչեւ հիմա էլ խաղացանկում է:

Իսկ ֆիլմի նկարահանումները մեկնարկել են մայիսի 13-ից: «Անհայտ բաժանորդը» ֆիլմի հիմքում մարդկային փոխհարաբերություններն են: Ներկայացվում է մի քանի ընկերների կյանքից մեկ ճակատագրական օրվա մասին, որը փոխում է նրանցից յուրաքանչյուրի կյանքի բնակոն ընթացքը: 7 ընկերներ՝ 3 զույգ եւ մեկ տղամարդ, հավաքվում են ճաշկերույթի: Երեկոյի ընթացքում հերոսուհիներից մեկն առաջարկում է խաղ խաղալ: Խաղի կանոնները հետեւյալն են. նրանցից յուրաքանչյուրը սեղանին է դնում իր բջջային հեռախոսը եւ հեռախոսազանգ կամ հաղորդագրություն ստանալու դեպքում ընկերները դրանք միասին են ընթերցում, իսկ զանգերին պատասխանում բարձրախոսը միացրած:

Ֆիլմը կարող է մտորումների մեջ գցել ցանկացած մեկին, որն ապրում է մեր օրում եւ օգտվում տեղեկատվական տեխնոլոգիաներից, մասնավորապես, սմարթֆոններից:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի համոզմամբ՝ ցանկացած ֆիլմ եւ ցանկացած գործողություն ազդում է դերասանի վրա այնքան, որքան կինոդիտողի: «Այո, մենք բոլորս ունեցել ենք մեր հասունացումն այս ֆիլմի ընթացքում: Ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսել բոլորի անունից, բայց ինձ համար դա այդպես է: Չկա անսխալ մարդ, եւ այդ գաջետներով մենք անընդհատ փորձում ենք մեզ ֆոտոշոփել, մեր կյանքը խմբագրել, անկախ նրանից՝ հայտնի ենք, թե՝ ո՛չ»,-ասաց նա: Դերասանուհու խոսքով՝ գուցե հենց դա է հիմնական մեսիջը, որը փորձում է տալ ֆիլմը:

«Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ չկա մասնավոր կյանք ասվածը, ուրեմն, այդ մասնավորի մեջ պետք է լինել ազնիվ, որպեսզի արտաքին աշխարհի հարաբերության հետ դիսոնանս չլինի, իսկ «սեւ արկղ»-ը բացելիս չվնասի ու չխոցի մահացու կերպով»,-ասաց դերասանուհին:

Նազենի Հովհաննիսյանը հայտնեց նաեւ, որ իրենց մեղադրել են ֆիլմը իտալական տարբերակից արտատպելու մեջ, սակայն դա իրականում այնքան էլ այդպես չէ եւ ինքը շատ շնորհակալ է ռեժիսորին նման հնարավորություն ընձեռելու համար:

Խորեն Լեւոնյանը նկատեց, որ ֆիլմի նկարահանման ընթացքը բավականին դժվար է եղել. «Հիմա կարող է դուք նայեք, ասեք՝ ինչ լավ, թեթեւ ֆիլմ էր, ուտում էին, խմում բասեինի մոտ նկարեցին գնացին տուն. ոչ, սիրելիներս, սա մեր կյանքի ամենադժվար նկարահանումներից մեկն էր, այդ մասին կփաստեն երեւի, թե բոլոր դերասանները»: Դերասանը նկատեց, որ այս ֆիլմից հետո իր հիմնական ձեռքբերումն է եղել թիմակիցների հետ առավել մտերմանալն ու էլ ավելի ընկերանալը. «Անի Խաչիկյանին չէի ճանաչում, հիմա շատ ուրախ եմ, որ ծանոթ եմ»:

Դերասանուհի Անի Խաչիկյանի կարծիքով՝ ֆիլմը խառնաշփոթ ստեղծելու հետ մեկտեղ նաեւ լուծումներ է տալիս: Տալիս է զգոն լինելու, ուշադիր եւ հոգատար լինելու նաեւ ներելու հաղորդագրություն. «Ֆիլմը նրա մասին չէ, թե ինչքան հմտորեն կարող ենք թաքցնել մեր հաղորդագրություններն ու մեր կյանքը: Իհարկե՝ ոչ ոք չի հերքում, որ պետք է դիմացինի անձանական տարածքը հարգել, բայց նաեւ պետք է ընտրությունների եւ որոշումների մեջ ավելի նրբանկատ լինել դիմացինի հանդեպ, այն մարդկանց հանդեպ, որոնք մեր կյանքում կարեւոր են»:

Մարջան Ավետիսյանի համար «Անհայտ բաժանորդ»-ը ֆիլմում նկարահանվելը որպես դերասանուհի եւս մեկ անգամ ուժերը փորձելու հնարավորություն էր, իսկ ընդհանուր ֆիլմի գաղափարը ոչ թե նրա մասին է, որ նայելուց հետո սկսեն դիմացինին կասկածել, այլ իմանալ այնքան որքան դիմացինն է թույլ տալիս, հարգել նրա անձնական տարածքն ու չփորփրել:

Մեր նախորդ զրույցում Արշալույս Հարությունյանը նշել էր, որ «Անհայտ բաժանորդ»-ի աշխատանքային վերնագիրը եւս «Սեւ արկղ» է: Ի դեպ, այն հենց այդպես էլ ներկայացված է Ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսավորմամբ ընտրված լիամետրաժ նախագծերի թվում: Ազգային կինոկենտրոնի 2019 թվականի գարնանային նստաշրջանում անցկացված մրցույթի շրջանակներում 20 միլիոն դրամ հատկացրել է ֆիլմին:

Այսօր այն արդեն մեծ էկրաններին է: Խոսելով նկարահանման աշխատանքներից՝ ֆիլմի հեղինակները նկատեցին, որ ընդհանուր աշխատանքը տեւել է մեկ տարի, իսկ բուն նկարահանման պրոցեսը 2-ից 3 ամիս:

Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանը եւ Արմեն Հայրապետյանը: Սցենարի հեղինակներն են՝ Պաոլո Ջենովեզեն, Ռոլանդո Ռաֆաելոն, Պաոլո Կոստելլան, Ֆիլիպպո Բոլոնյան եւ Պաոլո Մամիննին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37287 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի