Երևան
12 °C
Աղմկոտ Երեւանում գիշերային ժամերին էլ եռուզեռը չի դադարում՝ սղոցելով բնակիչների նյարդերը:
Երթեւեկելիս արագությունը գերազանցող վարորդները չեն հարցնում ժամ ու պատարագ, ազդանշան տալով՝ միմյանց բարեւում են, իսկ հետո էլ՝ նույն կերպ հրաժեշտ տալիս, փոքրիկ ու ծուռումուռ փողոցներում շրջադարձից առաջ կանխարգելիչ ազդանշան են տալիս՝ հանդիպակաց մեքենայի հետ հնարավոր բախում չլինելու նկատառումով, ինչ-որ մի տեղից հրավառության ձայն է լսվում, մոտակա ռեստորաններից աղմուկը, երբեմն հայհոյանքներով ուղեկցվող, լցվում է տուն ու քնից արթնացած երեխաների ականջները, թաղամասի տղաները հավաքվել եւ մեծ ոգեւորությամբ ու օվացիաներով համաշխարհային նշանակության հարցեր են քննարկում կամ հաշիվներ պարզում, ինչ-որ մեկի մտքով անցել է, որ ավտոմեքենան մաքուր չէ, եւ այն պետք է լվանա գիշերվա ժամը 2-ին՝ բնակելի շենքերի քթի տակ գտնվող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում...
Ահա, այսպիսի պատկեր է ստացվում Երեւանի տարբեր հատվածներում ապրող բնակիչների շրջանում անցկացրած հարցախույզի արդյունքում: Ամենօրյա ռեժիմով մարդկանց գիշերային անդորրը խելագարեցնելու աստիճան խանգարվում է, իսկ ոստիկանություն, թվում է, չկա: Ու հարց է առաջանում՝ ի՞նչ գործառույթներ ունի իրավապահ այս մարմինը տվյալ դեպքում, ի՞նչ է պարտավոր անել ու ի՞նչ է անում՝ նկարագրված իրավիճակները բացառելու համար:
Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ գործող օրենքի համաձայն, գիշերային անդորրը ոստիկանությունը պարտավոր է ապահովել ժամը 23:00-07:00-ն: Այդ անդորրը խախտելու առնչությամբ, ըստ նրա, ոստիկանությունն ընթացիկ տարում հարուցել է կրկնակի թվով վարույթներ, քան դա արվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ամեն դեպքում կարծում է, որ խնդրի լուծման համար կարեւոր է վերացնել պատճառները, ոչ թե անընդհատ պայքարել հետեւանքների դեմ: «Ամբողջ աշխարհում քրեաբանության մեջ ընդունված է, որ առաջին հերթին պետք է իրավախախտումը ծնող պատճառը վերացնել: Այլապես ստացվում է՝ մեր նստած նավակը ծակվում է, օվկիանոսից լցվող ջուրն անընդհատ բաժակով միջից հանում ենք, բայց մենք չունենք այդ դետալը, որ հերմետիկ ամրացնենք, փակենք, ջուրը չլցվի: Այսինքն՝ մենք անընդհատ նույն գործողությունը պետք է կատարենք: Ես կարող եմ ասել՝ ոստիկանությունը լավ է աշխատել, փաստերով՝ կրկնակի շատ: Երկու անգամ շատ ենք ջուր հանել այս տարի, բայց դա խնդրի լուծում չէ: Ես դա էլ եմ հասկանում»,- նշեց փոխոստիկանապետը:
Նա կարծում է՝ օբյեկտներից լսվող աղմուկն անխուսափելի է, եթե դրանց թույլատրվում է գործել գիշերային ժամերին: Ոստիկանական ուժերը, մեր զրուցակցի փոխանցմամբ, բավարար չեն յուրաքանչյուր ռեստորանի մոտ եւ անընդհատ հերթապահություն սահմանելու համար: «Եթե ասենք՝ լռության կանոնների խախտում չի լինի կամ մեկը ոչ սթափ վիճակում դուրս չի գա հայհոյանք տա, դա բացառված է: Եթե այդ օբյեկտները գործունեություն են ծավալում, այդպիսի երեւույթներ էլ կլինեն: Այսինքն՝ եթե գործունեությունը ծավալում է Երեւան քաղաքի մեջ, պետք է որոշակի ժամերից հետո ուղղակի արգելել աշխատելը»,- ասաց Էդգար Պետրոսյանը:
Հրավառությունների դեպքերը հայտնաբերելը նույնպես, ըստ նրա, բավական դժվարացել է, որովհետեւ ավելի հաճախ կազմակերպվում են բակերում՝ փոքր ծավալներով ու ոչ օբյեկտներում: Հրավառության պարագաների վաճառքը ժամանակին լիցենզավորվող գործունեություն էր, որով զբաղվում էին սահմանափակ թվով մարդիկ: Ավելի ուշ այդ պահանջը հանվել է, եւ առայժմ դրանք ներկրելու հնարավորությունից օգտվում են շատերը, ինչը հանգեցրել է ապրանքների քանակի աճի, գների նվազման ու հետեւաբար՝ մատչելիության: Այս տարի արձանագրվել է հրավառության հետ կապված իրավախախտման 23 դեպք՝ բավարար ապացուցողական բազայով ու տուգանքներով: Իրավախախտման այդ դեպքերից մեկն է եղել օբյեկտում:
Ինչ վերաբերում է բնակիչներին դիվադադար անող շուրջօրյա ավտոլվացման կայաններին, դրանց նկատմամբ միասնական մոտեցում չկա: Ժամը 24-ից հետո աշխատելու իրավունք տալիս կամ չի տալիս վարչական շրջանի ղեկավարը՝ առաջնորդվելով մի շարք չափորոշիչներով: «Ոստիկանը կարող է անցնելիս տեսնի աշխատում է, բայց մոտենում է այն ժամանակ, երբ հաստատ գիտի, որ ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվություն չունի՝ անկախ այն բանից՝ աղմուկ կա թե չէ, մեկ էլ՝ երբ որ քաղաքացին դիմում է»,- ասաց Էդգար Պետրոսյանը:
Բակային աղմուկին անդրադառնալիս նույնպես փոխոստիկանապետն ընդգծեց դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարությունը: Ժամը 20:00-ից հետո, ըստ նրա, ծառայություն են իրականացնում պարեկային խմբերը՝ շրջագայության ձեւով, բայց դրանց քանակը փոքր է, ու Երեւանի ամբողջ տարածքում ծածկույթ ապահովել հնարավոր չէ: Հետեւաբար, ըստ Երեւանի փոխոստիկանապետի, շրջիկ խմբերը հիմնականում ծառայություն են իրականացնում այն հատվածներում, որտեղ, համապատասխան վերլուծությունների համաձայն, տեղի են ունենում առավել շատ հանցագործություններ՝ կողոպուտ, ավազակային հարձակում, խուլիգանություն եւ այլն:
Նախատեսվում է առաջիկայում ավելացնել պարեկային խմբերի քանակը եռակի կամ քառակի, ինչից հետո արդեն դրանք բավարար կլինեն ամբողջ մայրաքաղաքի համար: Ամեն դեպքում, Էդգար Պետրոսյանի համոզմամբ, բնակիչներին այդքան անհանգստացնող աղմուկն ամբողջությամբ բացառել հնարավոր չի լինի: Առավելագույնս դրան հասնելու համար, եւ առհասարակ նա ակնկալում է բնակիչների համագործակցությունը: Ի դեպ, եթե նախկինում ոստիկանությանն ահազանգող քաղաքացին հետո պարտադիր պետք է բացատրություն տար, ինչի պատճառով էլ հաճախ խուսափում էր գլխացավանքից, ապա արդեն մեկ տարի է՝ այդ բացատրության անհրաժեշտությունը չկա եւ միայն հեռախոսազանգը կարող է բավարար լինել: Քաղաքացու միջամտությանը դիմելու անհրաժեշտություն ոստիկանությունը կարող է ունենալ միայն այն դեպքերում, երբ բողոքը վերաբերում է հրավառությանը, իսկ տնտեսվարողը հերքում է դա ու կարիք կա ապացույցներ-հիմնավորումների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չեն ենթարկվել գվարդիայի ծառայողների հրահանգին, վրաերթի են ենթարկել նրանց, փախել, կրակոցից հետո՝ հարվածել սյանը
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Գողացել են ՇՄ նախարարության մասնագետի մեքենայի հայելիների ապակիները՝ թողնելով տելեգրամյան ալիքի անվանում
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ խաղափուլը. կա միանձնյա առաջատար
ՀՀ հանրությանը և օտարերկրյա այցելուներին կներկայացվի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի մշակութային ժառանգությունը
Երևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձը կբարձրանա. Ավինյան
Թրամփը խոստացել է չհարձակվել Թեհրանի վրա. Պակիստանում Իրանի դեսպան
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին
Առողջության ապահովագրությունը կյանքի որակ է փոխում. Ավանեսյան. տեսանյութ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Եվրոպական 6 երկիր զորք կտեղակայի Գրենլանդիայում՝ ի պաշտպանություն կղզու
ՊԵԿ-ը մաքսանենգության գործով ձերբակալվածների մասով քրվարույթ է նախաձեռնել
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Սրբություն չունեն. ԿԳԲ ագենտ Եզրասը կօրհնի Սոլովյովի ասած զորքերին, որոնք կգան ՀՀ. Քոչինյան. տեսանյութ
Սյունիքում բազմաթիվ են հարցերը ԹՐԻՓՓ-ի իրականացման մասին. Դանիելյանը կարևոր կետեր է առանձնացրել
Ալիևին հասցրինք մի վիճակի, որ հասկացավ՝ ուրիշ տարբերակ չունի, ուզած-չուզած պետք է անի. Գրիգորյան. տեսանյութ
5 տարվա գերությունից հետո. Վիգեն Էուլջեքջյանի և տիկնոջ՝ Լինդայի առաջին հանդիպումը. տեսանյութ
Վանաձորի սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. տնօրենը ձերբակալվել է
Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել. անձանց ցանկ է հրապարակվել
Հայաստանի Հանրապետության բանակի նոր համազգեստը. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի համար 2026 թվականը բեկումնային տարի կարող է լինել. նախագահը մասնակցել է ՀՊՏՀ խորհրդի նիստին
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի համատեղ զննում
5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքի մասին
«Տեքս» ՓԲԸ-ի հետ էլեկտրասյուների վարձակալության պայմանագիրը դադարեցվել է. ՀԷՑ
Փաստաթուղթն իսկապես լավն է. չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին
ՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ
Զավեն Անդրիասյանին ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում է շնորհվել
Ձեր կեղտոտ երևակայությունը ի ցույց դնելով` թքած ունենք մարդ լինելու կարևոր առաքելության վրա. Դավոյան
Մարտունիում գործող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է
ՎագիՖ Խաչատրյանի դուստրը հոր առողջական վիճակի վերաբերյալ նոր գրառում է արել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 15-ին
Ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ
Սիրելի՛ լրագրողներ, հուսով եմ՝ «կապրիզներ» չեք անի ու կօգտվեք այս հնարավորությունից. Աննա Հակոբյան
Դադարեցվել է 4 ֆուտբոլիստի և 1 ծանրամարտիկի զորակոչից տրված տարկետումը
Կրեմլը համաձայն է Թրամփի այն գնահատականին, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը
ԲՏԱ նախարարն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT