Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները նույնը չեն. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալացի ֆուտբոլասերների համար բացատրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները տարբերվում են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններից: Այսօր՝ սեպտեմեբրի 10-ին, Հռոմում կայացել է նրա շնորհանդեսը, եւ նա առաջին անգամ մամուլի ասուլիս է տվել որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ: Ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» Եվրոպա լիգայի շրջանակներում խաղալու է թուրքական «Իստամբուլ Բաշաքշեհիրի», դեմ, ու լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք նա խնդիրներ չի ունենա՝ հաշվի առնելով, որ «Արսենալի» կազմում չկարողացավ մասնակցել Բաքվում կայացած Եվրոպա լիգայի եզրափակչին:

«Ո՛չ, խնդիրներ չեմ ունենա, որովհետեւ այնտեղ շատ եմ եղել որպես ֆուտբոլիստ: Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները նույնը չեն: Թուրքիայում երբեք խնդիրներ չեմ ունեցել թե հավաքների, թե Չեմպիոնների լիգայի, եւ թե Եվրոպա լիգայի հանդիպումների մասնակցելիս եւ չեմ կարծում, որ խնդիրներ կունենամ այնտեղ գնալու դեպքում»,- ասել է նա:

Մխիթարյանը նաեւ բացատրել է իր տեղափոխությունը «Ռոմա»: Նշել է, որ ազգային հավաքականների խաղերից առաջ «Արսենալի» 3 խաղերում հանդիպումները սկսել է պահեստայինների նստարանին ու գիտակցել է, որ մրցաշրջանի ընթացքում կարող է այդպես էլ շարունակվել: Պատմել է, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը իրեն «Ռոմայի» հետաքրքության մասին տեղեկացրել է գործակալը, ու ինքն անգամ առանց ֆինանսական հարցերը քննարկելու ընդունել է առաջարկը:

«Չեմ կարծում, որ սա հետ քայլ է, քանի որ սա մեծ թիմ է: Գուցե ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին եւ մտածեցի՝ գուցե ժամանակն է նոր առաջնությունում փորձել ուժերս: Ընտրեցի Ա Սերիան, քանի որ շատ խաղացողներից եմ լսել, որ հիանալի առաջնություն է: Եկա, որպեսզի զգամ դա, որովհետեւ կարեւոր չէ՝ որտեղ ես խաղում, կարեւորն այն է, որ հաճույք ստանաս: Անցած ամիս «Արսենալում» ես հաճույք չէի ստանում: Այդ պատճառով մտածեցի՝ ավելի լավ է գալ «Ռոմա», որպեսզի նորից երջանիկ զգամ ինձ եւ հաճույք ստանամ ֆուտբոլից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ գիտի՝ ուր է եկել եւ ինչի համար է թիմը պայքարում:

Ֆուտբոլիստն այսօր ծանոթացել է թիմի խաղացողների ու մարզչի հետ: Նա ընդգծել է, որ հանդերձարանում հիանալի մթնոլորտ է: Պատմել է նաեւ, որ շփվել է «Ռոմայի» այն ֆուտբոլիստների հետ, որոնք օրեր առաջ Իտտալիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում Եվրո 2020-ի շրջանակներում խաղացել են Հայաստանի դեմ:

«Այսօր առաջին անգամ եմ հանդիպել այն խաղացողներին, որոնց դեմ խաղացի ազգային հավաքականի կազմում: Իտալիայի դեմ խաղից հետո մի փոքր քննարկում եմ ունեցել Ալեսանդրո Ֆլորենցիի հետ: Խոսել ենք խաղի, «Ռոմայի» մասին: Նույնը Էդին Ջեկոյի հետ: Խոսել ենք խաղի մասին: Այսօր մարզման ժամանակ էլ խաղի, դրա առանձին դրվագների, գոլերի մասին խոսելու հնարավորություն ունեցանք: Հավաքականների հանդիպումներն արդեն հետեւում են, եւ կարծում եմ՝ պետք է կենտրոնանանք «Ռոմայի» առաջիկա խաղի վրա»,- ասել է նա:

ՀՀ հավաքականի ավագին հատուկ հարցրել են Իտալիայի դեմ խաղում Ալեքսանդր Կարապետյանի ստացած կարմիր քարտի մասին: Լրագրողները ճշտել են նրա կարծիքը տեսակրկնությունների համակարգի մասին (VAR) մասին: Մխիթարյանը նշել է, որ անկախ նրանից, որ VAR-ը երբեմն օգտակար է, այն ամեն դեպքում ազդում է խաղի դինամիկության վրա:

«Կան դեպքեր, որ VAR-ն անհրաժեշտ է, կան դեպքեր, որ՝ ո՛չ, որովհետեւ երբեմն այն բացասաբար է ազդում դինամիկության վրա, ձանձրալի է դարձնում, իսկ ֆուտբոլը չպետք է կորցնի իր դինամիկությունը: Եթե Հայաստան-Իտալիա խաղում VAR-ն օգտագործեին, գուցե կարմիր քարտ չլիներ, բայց մյուս կողմից մրցավարի որոշումներին ոչինչ չես կարող ասել, բոլորն էլ կարող են սխալվել, դա անցյալում է»,- ասել է նա:

«Ռոմայի» առաջիկա հանդիպումը սեպտեմբերի 13-ին է: Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի 3-րդ տուրի շրջանակներում ընդունելու է «Սասուոլոյին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5360 դիտում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում