Չեմ կարծում, թե Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի․ Հովիկ Աղազարյան

Եթե մեր դիրքորոշումը հանրության լայն շրջանակների համար լինի անընդունելի, եւ դա հանգեցնի հանրաքվեի, որի արդյունքում անվստահություն կարձանագրվի իշխանությունների նկատմամբ, ապա, իմ կարծիքով, մենք կարող ենք կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ, որի ժամանակ քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց հստակ տեսակետը՝ Ամուլսարի ճակատագրի հետ կապված, եւ ժողովուրդը կկատարի իր որոշումը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ծավալվող քննարկումներին։

Հարցին՝ եթե հանրաքվեն լինի, կնշանակի՝ հանրության մի մասը շարունակո՞ւմ է վստահել իշխանությանը, թե՞ ինչ-որ բան է փոխվել, Աղազարյանը պատասխանեց, որ, իր տպավորությամբ, իշխանության նկատմամբ վստահության մակարդակը բավականին բարձր է, հանրությունը կարող է իր կամ որեւէ մարզպետի, նախարարի նկատմամբ անվստահությամբ լցվել, բայց վարչապետի վարկանիշը, պատգամավորի խոսքով, կմնա բարձր․

«Չեմ կարծում, թե հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի։ Իշխանությունն ունի բավական բարձր վստահության աստիճան, եւ վստահ են, որ կառավարությունը կիրականացնի այն քաղաքական եւ տնտեսական կուրսը, որը որդեգրել է։ Եթե նույնիսկ սփյուռքից բերված գումարներով փակեն հանքի չշահագործման դեպքում հնարավոր ծախսերը, դա նաեւ պետության հեղինակության հարցն է»,- ասաց Աղազարյանը։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի այն պնդմանը, որ կա խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն եւ որ կառավարությունը ղեկավարվում է ինչ-որ արտաքին ուժերի կողմից, Հովիկ Աղազարյանը չհամաձայնեց այս տեսակետի հետ։ Նա վստահեցրեց, որ ոչ մի արտաքին ուժ չկա, եւ հեղափոխության հաղթանակը դրանով է պայմանավորված․ «Այդ անհանգստությունը չկա, ես չեմ կիսում Ժիրայր Սեֆիլյանի տեսակետը, որ հաջորդ տարի պետք է արտահերթ ընտրություններ լինեն»։

Իսկ թե ինչպես է գնահատում վարչապետի եւ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը, Աղազարյանը պատասխանեց․

«Շատ խորքային գնահատական չեմ տա, որովհետեւ եթե հանդիպումը կայացել է, ուրեմն, վարչապետը դրա անհրաժեշտությունը գտել է»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2620 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում