Ռուբեն Հայրապետյանը բացատրություն չի տվել. ոստիկանությունում նրա վերաբերյալ բողոք կա

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) եւ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները նորանոր դրսեւորումներ են ստանում:

Այժմ էլ հայտնի է դարձել, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ Հայրապետյանին վերագրվող չարաշահումների առթիվ: «ԿՀԴՊ-ում (6-րդ վարչություն-խմբ.) ստացված օպերատիվ տվյալների համաձայն, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախին պաշտոնակատարը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով «Աշխատանքային օրենսգրքի» ու բուհի կանոնադարության պահանջները, իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգեւատրումներ եւ լրավարձեր, ինչի հետեւանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ: Վնասի չափը պարզվում է, նախապատարստվում են նյութեր»,- «Հայկական ժամանակին» փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Սրան Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում այսպես էր արձագանքել. «Երբ խեղկատակությունը եւ ճղճիմությունը միախառնվում են, մարդիկ անգամ այսպիսի ծիծաղելի քայլերի են դիմում: Ոստիկանությանը լուրջ դեմքով «օպերատիվ տեղեկություններ» են փոխանցել, որ աշխատակիցներից մեկը (օրինակ, մինչեւ ուշ գիշեր աշխատող լաբորանտը) 100 հազար դրամի չափով պարգեւատրում է ստացել, բայց դա իրենց կարծիքով խախտում է, մյուսը արձակուրդ է գնացել, բայց դա կրկին իրենց կարծիքով արգելվում էր, եւ այս մակարդակի 4-5 դեպք: Պատկերացնո՞ւմ եք մանրության աստիճանը: Հետո այս ամենը խուճապահար հանձնել են մամուլին, միայն թե այս փուլում բացասական լուրեր շրջանառվեն, քանի դեռ չի բացահայտվել թեմայի ամբողջ ցնորքը: Սա է իրենց բացահայտած «ֆինանսական խախտումները». երիցս ապացուցում են հանրությանը, թե ինչ աստիճանի արդար ենք աշխատել: Հարգելի’ գործընկերներ, դուք հանճարեղ բացահայտումներ եք արել, շարունակե՚ք նույն ոճով բացահայտել ձեր մակարդակը եւ իրական դեմքը»:

Ռուբեն Հայրապետյանը ոստիկանություն չի հրավիրվել՝ բացատրություն տալու: Նա կարծում է, որ ցնդաբանության վերաբերյալ բացատրություն տալու իմաստ էլ չկա: «Բայց, այնուամենայնիվ, եթե դրա անհրաժեշտությունը առաջանա, ես այդ ամբողջ զավեշտը կփորձեմ մեկնաբանել եւ ասել, թե ինչքն մեծ անիմաստ գործողություններ են տեղի ունենում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց նա:  

Հայրապետյանը քանի դեռ փաստեր չունի ոստիկանություն դիմողների վերաբերյալ, ենթադրյալ անուններ չի բարձրաձայնում: Բայց կարծում է՝ այս ամենը նրանց հարկավոր էր իրեն հեղինակազրկելու համար, ինչքան էլ որ գիտեն սեփական ձեռնարկի հիմնազուրկ լինելը: «Դա շտապել են ներկայացնել մամուլին, որպեսզի աղմուկ բարձրացվի: Իրենք էլ շատ լավ հասկանում են, որ ցնդաբանություն է հանցակազմի մասին խոսելը, բայց կարեւոր է, որպեսզի այս փուլում նմանատիպ տեղեկություններ շրջանառվեն եւ հարված հասցվի իմ հեղինակությանը, որովհետեւ շատ մարդիկ հիմա չեն կարողանում հանգիստ ընդունել այն փաստը, որ ուսանողությունը եւ շրջանավարտները այդքան մեծ աջակցություն են ցուցաբերում ինձ եւ, հետեւաբար, նպատակ են հետապնդում այսպես իմ հեղինակության հետ խաղալ, որպեսզի հետագայում արդեն կարողանան իրենց շահերը պաշտպանել»,- ասաց նա:

ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը պարզաբանեց, որ ոչ թե կարծում է, թե իրեն վերագրվող չարաշահումները մանրուք են, այլ այն համոզմանն է, որ դրանք ուղղակի չեն եղել. «Բայց անգամ եթե հիպոթետիկ այդպիսի խախտումներ լինեն կամ բացահայտվեն, որ ասենք, ըստ «Աշխատանքային օրենսգրքի» իրականում այդ հարյուր հազարը չպետք է հատկացվեր որպես պարգեւատրում, այլ պետք է ձեւակերպվեր որպես կրկնակի աշխատավարձ, լրավարձ եւ այլն, դա կազմակերպության բարձրագույն ղեկավարի պատասխանատվությունը չէ: Այնտեղ կան կադրերի եւ իրավաբանական բաժիններ, կա հաշվապահություն: Եվ, բնականաբար, ռեկտորը չպետք է «Աշխատանքային օրենսգիրքը» թերթի եւ տեսնի, թե ձեւակերպումը ինչպես կարելի է տալ: Բայց անգամ եթե նմանատիպ խնդիրներ լինեն, դա այնքան ծիծաղելի մասշտաբների կլինի, որ ես կարող եմ պնդել, որ մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե խոշոր չափերի չարաշահում է եղել, ուղղակի ցնդաբանություն է»:

Հայրապետյանը չհերքեց ու նաեւ բնական համարեց, որ բուհում եղել են մարդիկ, որոնց հետ այս կամ այն չափով ունեցել է մտերիմ հարաբերություններ, բայց նրանք, իր խոսքով, արտոնյալ չեն եղել եւ անգամ ստացել են ավելի ցածր պարգեւավճար, քան իր նկատմամբ չեզոք կամ բացասական վերաբերմունք ունեցողները:

Ռուբեն Հայրապետյանը չի բացառում, որ կարող է մասնակցել ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի հայտարարվելիք մրցույթին: «Իմ այնտեղ լինելը պայմանավորված է երկու շահառուների ցանկությամբ: Եթե ես երկու շահառուների կողմից այդ ցանկությունը տեսա, ոչինչ չի բացառվում: Ես երբեւէ նախկինում էլ ոչ ոքից չեմ խնդրել որեւէ պաշտոն եւ չեմ պարտադրել իմ ներկայությունը: Ես տեսել եմ այդ մեծ ցանկությունը: Հիմա իմ կյանքում իրականում ոչինչ չի փոխվել: Եթե այդ մեծ ցանկությունը լինի երկու հիմնական շահառուների կողմից, ես պատրաստ եմ ծառայել»,- ասաց նա: ՀՊՏՀ-ն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով ղեկավարած Ռուբեն Հայրապետյանը, հիշեցնենք, պաշտոնից հեռացավ կրթության նախարարի հետ փոխհամաձայնության արդյունքում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ու հաստատվեց, որ նրա դոկտորական ատենախոսության մեջ բացակայում են որոշակի հղումներ:

Նշված բուհի ռեկտորի ընտրությունը ձգձգվում է հաստատության կարգավիճակի փոփոխության պատճառով: Այն վերակազմակերպվելու է՝ ՊՈԱԿ-ից դառնալով հիմնադրամ: Ռեկտորի նոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը, պատասխանելով մեր հարցմանը, թե այդ գործընթացն ինչ փուլում է եւ երբ է նախատեսվում ավարտին հասցնել, նշել է. «Համալսարանը հիմնադրամի վերազմակերպման եւ հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ որոշման նախագիծը ԿԳՄՍ նախարարության կողմից ուղարկվել է շահագրգիռ նախարարությունների քննարկմանը, որից հետո սահմանված կարգով կներկայացվի կառավարության քննարկմանը։ Կոնկրետ ժամկետներ նշել չենք կարող»։ Ինչ վերաբերում է հարցին, թե բուհում ուսումնասիրություն անցկացվե՞լ է ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի գործունեության ժամանահատվածի վերաբերյալ, Դիանա Գալոյանը բացասական է պատասխանել. «Նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի գործունեության ժամանակահատվածի վերաբերյալ Համալսարանի կողմից ուսումնասիրություններ չեն կատարվել»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4005 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին