Խնդիրն Իդլիբն ու քրդերն են.Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կհանդիպեն Անկարայում

Այսօր Անկարայում մեկնարկում է Սիրիայում ստեղծված կացությանը նվիրված հերթական եռակողմ համաժողովը, որին մասնակցում են Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահները: Այս հանդիպմանը նախորդել է Մոսկվայի՝ Սիրիայում պատերազմի ավարտի մասին հայտարարությունը: Սակայն դեռեւս պարզ չէ՝ արդյոք ՌԴ-ի տեսակետի հետ համամիտ են Անկարան ու Թեհարանը:

Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Ռեջեփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի հիմնական քննարկումները նվիրված են լինելու Սիրիայի կառավարական ուժերի` Իդլիբ նահանգում իրականացված վերջին հարձակումներին, հայտնում է Ազատությունը:

Երեք նախագահների այսօրվա հանդիպումը 2017 թվականի նոյեմբերից ի վեր կազմակերպված նմանատիպ հինգերորդ բանակցություններն են:

Մի քանի շաբաթ է՝ Սիրիայի կառավարական զորքերը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, լայնածավալ հարձակումներ են իրականացնում հյուսիսարևմտյան այս նահանգում հաստատված զինյալների դեմ: Թուրքիայի հետ սահմանից քիչ հեռու գտնվող այս տարածքը նախագահ Բաշար ալ-Ասադի վերահսկողությունից դուրս մնացած վերջին կետերից մեկն է, որը ռազմավարական նշանակություն ունի Դամասկոսի համար՝ այստեղով են անցնում երկու խոշորագույն մայրուղիները, որոնք կապում են Հալեպն ու Համան Միջերկրականի ափին գտնվող Լաթաքիայի հետ:

Անկարան, սակայն, մտավախություն ունի, որ ռազմական այդ գործողություններից հետո փախստականների հերթական հոսքը կսկսվի Թուրքիա, որտեղ արդեն իսկ 3,5 միլիոն սիրիացիներ են ապաստանել:

«Ռուսաստանի ու Իրանի նախագահների հետ իմ առաջիկա հանդիպումից ակնկալիքս նախ կայուն հրադադարն է, բայց ոչ միայն դա»,- նախօրեին Reuters լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ շարունակելով․- «Նախ՝ փախստականների հոսքը պետք է կանգնեցվի, դա իսկապես կարևոր է: Երկրորդ՝ հրադադարը պետք է երաշխավորվի, և երրորդ՝ ահաբեկչական խմբավորումները պետք է լուրջ վերահսկողության տակ առնվեն: Եթե մենք այստեղ զինադադար չհաստատենք, շատ զոհեր կլինեն, մինչ օրս հարյուրավոր, հազարավոր խաղաղ բնակիչներ են արդեն սպանվել»:

Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ հակամարտության ներկա շրջափուլում առավել էական են Իդլիբի և Եփրատից արևելք քրդաբնակ շրջաններում հնարավոր անվտանգության գոտու ձևավորման խնդիրները։ Փորձագետի համար կասկածից վեր է՝ հենց դրանք են լինելու բանակցությունների օրակարգում․ երկու ուղղությամբ էլ առանցքային դերակատարում ունի Անկարան։

«Եթե Իդլիբի հարցում հակաահաբեկչական պայքարի հանգուցալուծումն անորոշ է, իսկ Թուրքիայի ազդեցությունը ոչ բավարար արդյունավետ, ապա Եփրատից արևելք թուրք-ամերիկյան գործողություններն ավելի առարկայական են, ժամանակային առումով՝ ավելի չափելի (մինչև սեպտեմբեր ամսվա վերջը), իսկ ԹՀ իշխանություններն առավել վճռական»,- նշում է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Անկարայում կայանալիք գագաթնաժողովից ամենաառարկայական սպասելիքները, թերևս, կարելի է պայմանավորել սակարկությունների նոր ենթափուլով՝ զիջումներ Անկարայի կողմից Իդլիբում՝ ձևավորվելիք անվտանգության գոտու հարցում գործընկերների՝ Մոսկվայի և Թեհրանի առավել լայն համախոհությանն արժանանալու համար։ Այս ուղղությամբ, նշում է Արմեն Պետրոսյանը, Թուրքիայի իշխանությունները դեռևս լուրջ տարաձայնություններ ունեն նաև ԱՄՆ-ի հետ։ Իսկ Անկարայի գագաթնաժողովի ուղղակի արդյունքների մասին հնարավոր կլինի առավել առարկայական դատողություններ անել արդեն առաջիկա օրերին՝ հենց Սիրիայի հյուսիսում ակնկալվող զարգացումները վերլուծելով։

«Ի դեպ, Անկարայի գագաթնաժողովի նախօրեին Դամասկոսում ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադի հետ են հանդիպել հիմնախնդրի գծով ՌԴ նախագահի ներկայացուցիչները՝ հստակեցնելու համար նաև Դամասկոսի դիրքորոշումը, որը բանակցություններում փաստացի ներկայացնելու է Վլադիմիր Պուտինը»,- հավելել է արևելագետը։

Ռուսաստանցի փորձագետները եւս կարծում են, որ Անկարայում եռակողմ հանդիպման գլխավոր թեման Իդլիբում ստեղծված իրավիճակն է լինելու, բայց կան նաեւ այլ հարցեր: Առաջի հերթին պետք է նկատի ունենալ՝ այս գագաթնաժողովը նախկինում եղած եռակողմ հանդիպումների ու քննարկումների շարունակությունն է, նշում է ՌԴ-ից Գիտություններ ազագային ակադեմիայի Արաբական եւ իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը, գրում է РИА Новости-ն:

«Նախորդ հանդիպումներն արդյունքներ տվել են՝ Իդլիբում ապաէսկալացիայի զոնայի ստեղծումը, հրադադարի հաստատման մասին պայմանավորվածությունը: Սակայն որոշակի պահի կրակոցները վերսկսվեցին: Ուստի առաջնորդները պետք է պայմանավորվեն շատ հարցերի շուրջ, որը դժվար է լինելու, շահերը տարբեր են: Առաջիկա բանակցությունների խնդիրն է կողմերի դիրքորոշումները մոտեցնել իրար»,- նշում է նա:

Թուրքիան, օրինակ, կտրականապես դեմ է Իդլիբի հատվածում Սիրիայի իշխանությունների դիրքերի ամրապնդմանը եւ բանակցություններում քրդերին որպես գործոն դիրտարկելուն: Թեպետ քրդերը մեծ նրեդրում ունեն «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ռուսաստան ու Իրանն այս հարցերի վերաբերյալ այլ դիրքորոշում ունեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1371 դիտում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը