«Դեպի մանկական եվրատեսիլ»-ում հաղթած Կարինա Իգնատյանը տեսահոլովակ կնկարահանի

«Դեպի մանկական եվրատեսիլ 2019»-ում հաղթած Կարինա Իգնատյանն անմիջապես սկսում է «Մանկական եվրատեսիլ 2019»-ի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը: Նա նշեց, որ իրենց քիչ ժամանակում մեծ աշխատանք է սպասվում:

«Արդեն պետք է պատրաստվենք «Եվրատեսիլ»-ին, որովհետեւ շատ քիչ ժամանակ ունենք՝ տեսահոլովակի նկարահանում, փորձեր, փորձեր, փորձեր, անվերջ փորձեր, մինչեւ կարողանանք վերջնական լավ արդյունքի հասնել»,- ասաց նա:

«Մանկական նոր ալիք 2019»-ի ՀՀ ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը երեկ՝ սեպտեմբերի 15-ին, իր «Colours of Your Dream» երգով «Դեպի մանկական եվրատեսիլ 2019»-ում առաջ անցավ 9 այլ մասնակցից: Նրանք են Նարեկ Մարկոսյանը, Անիշոկը, Անի Աթայանը, Անահիտ Առաքելյանը, Ռոզա Էլոյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Անժելա Ալբերտյանը, անցած տարի «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ում 2-րդ տեղը զբաղեցրած Վարդան Մարգարյանը եւ Ռուսաստանի «Մանկական ձայնը» նախագծի ֆինալիստ Ռոբերտ Բագրատյանը։ Անուշիկ Տեր-Ղուկասյանն ընդգծեց, որ Կարինան շատ ուրախ է եղել հաղթանակի համար:

«Շատ ուրախ էր, շատ մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում ու պատրաստվում: Արդեն պետք է հանդիպենք բոլորով, որոշենք մեր առաջիկա աշխատանքները, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել՝ վերջնական նյութերը հավաքելու ու կազմակերպիչ կողմին հասցնելու համար»,- ասաց նա:

Մրցույթի արդյունքներով Կարինային միավորներով շատ մոտ է եղել ու շատ քիչ է զիջել Վարդան Մարգարյանը: Անուշիկ Տեր-Ղուկասյանը շեշտում է, որ նա հասուն մարդու նման է ընդունել տեղի ունեցածը: Նաեւ մոտեցել ու շնորհավորել է:

«Վարդանը մեր պրոեկտի ամենաբարի, ընկերասեր մասնակիցներից է: Իրեն հավաքել է, մեծի նման իրեն պահեց, բոլորին շնորհավորեց, անգամ վերջում մոտեցավ ու ասաց, որ էլի է մասնակցելու: Ընթացքում եղել են երեխաներ, որ տխրել են, պարզ է, որ մասնակցում են, բոլորն էլ մտածում են, որ իրենք պետք է հաղթեն, բայց լուրջ ոչինչ չի եղել, բոլորը շատ ուրախ հեռացել են, մոտեցել են, շնորհավորել, շնորհակալություն հայտնել, նոր հեռացել»,- ասաց նա:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր երեխաներին ու նրանց ծնողներին: Ընդգծեց, որ նրանց օգնությամբ իրենք կարողացել են լավ եթեր ապահովել ու հույս հայտնեց, որ «Մանկական եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը լավ հորիզոնական կզբաղեցնի:

«Մանկական եվրատեսիլ 2019»-ը Լեհաստանում կայանալու է նոյեմբերի 24-ին: Հայկական պատվիրակությունը մեկնելու է մրցույթից 1 շաբաթ առաջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2200 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել