Երևան
12 °C
Սեպտեմբերի լույս 14-ի առավոտյան, Սաուդյան Արաբիայի ժամանակով 4-ի շրջանում Հուրաիսի եւ Աբքայքի պետական Saudi Aramco ընկերության նավթային օբյեկտների վրա հրդեհներ էին բռնկվել: Համաձայն երկրի ներքին գործերի նախարարության հաղորդագրության՝ պատճառը անօդաչու թռչող սարքերի հարձակումն էր: Հրդեհները հաջողվել էր արագորեն վերցնել վերահսկողության տակ: Տեղի մամուլի հաղորդմամբ՝ որոշ օբյեկտներում անվտանգության նկատառումներով դադարեցված աշխատանքը կվերականգնվի առաջիկա օրերի ընթացքում: Այդուհանդերձ, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բին Սալմանը հայտնել է, որ նավթահումքի արտադրությունը կրճատվել է 5.7 մլն բարելով, ինչը կազմում է Սաուդյան Արաբիայի նավթի արտադրության մոտ 50, իսկ համաշխարհային արտադրության՝ 5 տոկոսը:
Հարձակումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Եմենի հուսի-ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը: Նրանց ներկայացուցիչը նշել է, որ օգտագործվել են տասը ԱԹՍ եւ խոստացել, որ հարձակումները շարունակվելու են: Հուսի-ապստամբների մամուլի խոսնակ Յահյա Սառեայի խոսքով՝ հարձակումն իրականացվել է «թագավորության ներսում գտնվող ազնիվ մարդկանց հետ համագործակցելով»:
Ուշագրավ է, որ թեեւ Սաուդյան Արաբիան առնվազն հրապարակային մեղադրանքներ չի ներկայացրել երրորդ երկրների՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակումներից գրեթե անմիջապես հետո հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները կապ ունեն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետ: Իրանը հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք որակելով անհեթեթ, իսկ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերի իր միկրոբլոգում քննադատության է ենթարկել Պոմպեոյին՝ նշելով, որ «երբ չի աշխատում ծայրահեղ ճնշումը՝ գործի է դրվում ծայրահեղ սուտը»: Դրանից հետո ԱՄՆ Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները քննարկեն Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու տարբերակը, եթե վերջինս «շարունակի իր սադրանքները», քանի որ «Իրանը չի դադարեցնի իր վատ պահվածքն այնքան ժամանակ, մինչեւ հետեւանքներն ավելի իրական չլինեն»: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, թերեւս կանխատեսելով նման նախագծի առկայությունը շտապել է հանդես գալ զգուշացմամբ՝ նշելով, որ հարվածների տակ կհայտնվեն Քաթարում եւ ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները, ինչպես նաեւ իրանական հրթիռների խոցման շառավղում գտնվող մի շարք այլ ամերիկայն օբյեկտներ:
Պոմպեոյի «կայծակնային» արձագանքը, ինչպես նաեւ ամերիկյան մամուլի եւ քաղաքական շրջանակների՝ կոնկրետ դեպքում անհիմն տրամադրվածությունը Իրանի նկատմամբ կարող են տպավորություն ստեղծել, որ Թրամփի վարչակազմը հող է նախապատրաստում Իրանին հարված հասցնելու համար: Նման պնդում անելու համար, սակայն, պետք է անտեսել շատ կարեւոր գործոն. նախորդ շաբաթ Թրամփն աշխատանքից ազատել էր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, որը դեռեւս մինչեւ այդ պաշտոնում նշանակվելը կողմ էր Իրանի նկատմամբ հնարավորինս խիստ քաղաքականության: Ընդ որում, ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփը նախատեսում էր բանակցությունների գնալ Իրանի հետ, իսկ մինչ այդ թեթեւացնել պատժամիջոցների բեռը, ինչին խիստ դեմ էր Բոլթոնը:
Մյուս կողմից՝ չի կարելի նաեւ բացառել Իրանի դեմ կոշտ քաղաքականության մեջ շահագրգիռ շրջանակների ներգրավվածության տարբերակը: Հուսիների մամուլի խոսնակի ակնարկը Սաուդյան Արաբիայում գտնվող անձանց հետ համագործակցության վերաբերյալ կարող է ոչ միայն ուղղված լինել հակառակորդի ճամբարում վհուկների որս նախաձեռնելու համար, այլեւ իրական հիմք ունենալ:
Ստեղծված իրավիճակը ձեռնտու է նաեւ Saudi Aramco ընկերության մրցակիցներին: Բանն այն է, որ սաուդյան նավթային ընկերությունը նախատեսում է իր բաժնետոմսերի մի մասը վաճառքի հանել ֆոնդային բորսաներում: Այս միջադեպից հետո, հաշվի առնելով ընկերության օբյեկտների խոցելիության «ցուցադրումը»՝ դրանց գինը կտրուկ նվազել է:
Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, ամենահավանական տարբերակը զերծ է դավադրությունների տեսություններից եւ բարդ սխեմաներից: Հաշվի առնելով տարատեսակ դրոնների հասանելիությունը՝ չի բացառվում, որ հարձակումներն իրականացվել են ոչ մարտական ԱԹՍ-երի միջոցով: Իսկ դա արդեն համապատասխանում է ապստամբների հնարավորություններին:
Ամեն դեպքում, ստեղծված իրավիճակը հավելյալ լարում է մտցնում առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանում: Թեեւ Սաուդյան Արաբիան հավաստիացրել է ԱՄՆ-ին, որ ի զորու է ինքնուրույն ապահովել անվտանգությունը՝ այն կարող է առիթ հանդիսանալ տարածաշրջանում ամերիկյան ներկայության ընդլայնմանը: Դեպքերի զարգացման նման ընթացքի պարագայում բարդ է կանխատեսել, թե ինչպիսին կլինի Իրանի պատասխանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT