Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետի որոշմամբ 2018 թվականի նոյեմբերին ինքնակամ շինության քանդման աշխատանքներ էին իրականացվել Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում: Տեղի ունեցածը հանրային մեծ հնչեղություն էր ստացել, ընդ որում՝ նաեւ քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ՝ նպատակ ունենալով, այդպիսով, համապատասխան ուղերձ հղել ապօրինի շինարարություն անողներին:
Այժմ կա դատարանի վճիռ, որով անվավեր է ճանաչվել քաղաքապետի որոշումը, եւ կատարվածը դարձյալ հանրության շրջանում մեծ արձագանք է գտել՝ այս անգամ տեղիք տալով տարաբնույթ մեկնաբանությունների ու թյուրըմբռնումների:
Վարչական դատարանի վճռի մասին հայտնի դարձավ շաբաթ օրը, իսկ քաղաքապետարանը շտապեց հերքել լուրը՝ ասելով, որ խոսքը ոչ թե մեկ, այլ մյուս որոշումն անվավարեր ճանաչելու մասին է, որ նոյեմբերի որոշման վերաբերյալ դատական ակտ չկա ու հետեւաբար նաեւ անտեղի են հարկատուների վճարած գումարներից փոխհատուցում տալու մասին կանխատեսումները՝ այդպիսով էլ, ըստ էության, խճճելով իրողությունները:
Ի սկզբանե՝ անցյալ տարի, քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ նշված հասցեում «Անի-97» ՍՊԸ-ն շինարարություն է իրականացրել ոչ միայն իր սեփական հողատարածքում, որի մակերեսը շուրջ 1000 քմ է, այլ նաեւ Երեւան համայնքի սեփականությունը հանդիսացող 160 քմ-ում: Շինարարությունը համարվել էր ապօրինի, եւ քաղաքապետը քանդման որոշում էր կայացրել: Այդ որոշումը, որն առաջինն էր, կայացվել է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին: Երկրորդ որոշումը եղել է նույն թվականի նոյեմբերի 12-ին: Ու հիմա քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտարարում է, որ ինքնակամ շինությունը քանդելու նոյեմբերի որոշման վերաբերյալ դատական ակտ չկա:
Երբ փորձեցինք հասկանալ, թե ինչ տարբերություն կա հոկտեմբերի եւ նոյեմբերի որոշումների միջեւ, պարզվեց, որ հոկտեմբերի որոշումը վերաբերել է ամբողջ շինության քանդմանը: Բայց շուտով էլ ընկերությունը դա բողոքարկելու համար դատական հայց է ներկայացրել, ինչին հետեւել է քաղաքապետի հաջորդ որոշումը՝ արդեն միայն համայնքապատկան հողատարածքում իրականացված շինությունը քանդելու վերաբերյալ:
«Ունենք մեկ ամբողջական շինություն, որն ինքնակամ է: Այդ շինության մեծ մասը արված է մասնավոր հողի վրա, իսկ փոքր մասը՝ համայնքային հողի: Հոկտեմբերի 29-ին քաղաքապետը որոշել է, որ ամբողջ շինությունը պետք է քանդվի: Այդ որոշումը կայացնելուց մինչեւ իրագործումը կառուցապատողն այն բողոքարկել է դատարանում, եւ քաղաքապետարանը օրենքի ուժով չէր կարող բողոքարկվող որոշումը իրականացնել: Հետո արդեն նոյեմբերի 12-ին քաղաքապետը կայացնում է որոշում՝ քանդելու ինքնակամ շինության այն հատվածը, որը, բացի այն, որ ինքնակամ է, նաեւ համայնքային հողի վրա է: Այսինքն՝ քաղաքապետը որոշում է կայացնում ազատել համայնքային հողը ինքնակամ շինությունից, եւ դա իրականցվում է»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը:
Կրկնեց, որ խնդրի մասին մամուլում հրապարակված տեղեկատվությունը թերի է, խեղաթյուրված կերպով է ներկայացնում իրականությունը եւ ապակողմնորոշում է հանրությանը: «Դատարանի վճիռը վերաբերում է հոկտեմբերի 29-ի որոշմանը, որով ըստ էության, քաղաքապետարանը որեւէ գործողություն չի կատարել»,- կրկին շեշտեց քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ նոյեմբերին ընդունված որոշումը չի բողոքարկվել:
Դիտարկմանը, թե եթե ամբողջ շինությանը վերաբերող որոշումը բողոքարկվել է, ու դատարանի վճռով անվավավեր ճանաչվել, հետեւաբար ստացվում է մի հատվածին վերաբերող որոշումն էլ իրենից ոչինչ այլեւս չի ներկայացնում, Կարապետյանը պատասխանեց. «Այդպես չի ստացվում: Երեւի այստեղ պետք է իրավաբանի մեկնաբանություն, բայց այդպես չի ստացվում, որովետեւ ամբողջը ինքնանկամ շինություն է, իսկ այն մի մասը՝ հանրային տարածքի վրա մասնավոր շինություն է»:
Քաղաքապետի հոկտեմբերի 29-ի որոշումն անվավավեր ճանաչելու մասին Վարչական դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել: Երեւանի քաղաքապետարանն այն բողոքարկել է վերաքննիչ Վարչական դատարան:
Նոր Նորքում կառուցապատում իրականացրած «Անի-97» ՍՊԸ հիմնադիր Դավիթ Ահարոնյանի փաստաբան Արմեն Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հայտնի չէ, թե որտեղից են շրջանառվում իր վստահորդին 100 միլիոն կամ ավելի դրամի փոխհատուցում տրամադրելու մասին խոսակցությունները: Նշեց, որ իր վստահորդը քաղաքապետարանից չի ակնկալում վնասի փոխհատուցում ու հետեւաբար չեն էլ փորձել պարզել՝ դրա համար իրավական հիմքեր կա՞ն, թե չէ:
Փաստաբանը չբացառեց, որ Դավիթ Ահարոնյանն իր միջոցներով ամբողջությամբ կապամոնտաժի Գյուրջյան փողոցում կառուցած շինությունը, իսկ դրանից հետո, արդեն միայն իր սեփականություն հողատարածքում կկառուցի նոր՝ ավելի մեծ շինություն: «Իմ վստահորդը քաղաքապետարանի պաշտոնյաների հետ այս պահին բանակցությունների մեջ է: Եթե չեմ սխալվում, անգամ նախնական պայմանավորվածություն կա, որ դա պետք է քանդվի, փոխարենը կառուցվի հինգ-վեց հարկանի շենք»,- ասաց նա: Նշեց նաեւ, որ քաղաքապետի որոշումը վիճարկելուց հետո իր վստահորդը մի քանի շինթույլտվություններ է ստացել տարբեր հասցեներում: Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ու քաղաքապետ Հայկ Մարությանը նրան ընդառաջ են գնացել: «Այսինքն՝ թշնամություն չի արվել»,- փաստեց Օհանյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե եթե «Անի-97» ՍՊԸ-ն շենքը կառուցել էր առանց շինթույլտվության, ինչու է դատարանը անվավեր ճանաչել քաղաքապետի որոշումը, Օհանյանը պատասխանեց, որ որոշումն ընդունված է եղել ընթացակարգային խախտումներով: «Բայց մենք դա անցյալ ենք համարում, որովհետեւ մենք արդեն առաջ ենք նայում: Իսկ «առաջ»-ը իմ վստահորդի եւ քաղաքապետարանի համագործակցությունն է, որն այս պահին նորմալ ստացվում է»,- հայտարարեց փաստաբանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT