Երևան
12 °C
Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն մի քանի օր է՝ փորձ անելու հնարավորություն չունի: Երգչախումբը սեպտեմբերի 18-ին մեծ հյուրախաղերով պետք է մեկնի Գերմանիա եւ Լիտվա, սակայն որոշիչ փորձերն անելու տեղ չի կարողանում գտնել: «Շաբաթ օրը մենք փողոցում ենք փորձ արել»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
Տիգրան Հեքեքյանը հայտնեց, որ արդեն 7 ամիս է՝ նորմալ փորձեր չեն կարողանում իրականացնել, տարբեր դպրոցներում են փորձեր անում, սակայն նոր ուսումնական տարին արդեն սկսվել է, եւ դա այլեւս անհնար է:
Արամի 23 հասեցում գտնվող եւ սեփականության իրավունքով երգչախմբին պատկանող պատմամշակութային հուշարձան շենքի պատը փլուզվել էր տարեսկզբին: Երկար տարիներ բարձրաձայնված նախազգուշացումները, անտեսված մնալով, ի վերջո հանգեցրել էին դրան: Շենքն այսօր էլ է մնում փլուզված:
Փլուզման հիմնական պատճառն, ըստ էության, շենքին հարակից կառուցապատումն էր։ Կառուցապատումը կատարվել է քաղաքապետարանի թույլտվությամբ՝ առանց Մշակույթի նախարարության թույլտվության՝ քաղաքաշինության նորմերի խախտմամբ։ Դրա արդյունքում վթարվել է հուշարձան-շենքի հարակից պատը:
Արամի 23 հասցեում կառուցապատում իրականացնող շինարարական կազմակերպության գործողությունների դեմ բազմիցս ահազանգել էր երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Մշակույթի նախարարությունը եւս պնդել էր, որ շենքն ամեն կերպ պետք է պահպանել եւ կանխել նրա վերջնական փլուզումը: Նախարարությունն այդ մասին տեղեկացրել է պատկան մարմիններին, քաղաքապետարանին, որոնք եւ անօրինական թույլտվություն են տվել շինարարության համար։
Հեքեքյանը հայտնեց, որ ամիսներ առաջ Երեւանի քաղաքապետարանը խոստացել էր երգչախմբի տարածքի վարձակալության գումարը տալ եւ, կարծես թե, զբաղվում էր նրանց խնդրով: Այժմ ոչ ոք չի զբաղվում: «Քաղաքապետարանը խոստացել էր ամեն ամիս 3 հազար դոլարին համարժեք դրամ տալ, տարածքը վերցրինք, բայց գումար չտվեցին, ստիպված ազատեցինք: Քաղաքի կենտրոնում մեր տարածքը քանդեցին, թող տան հիմա: Հնգակողմ պայմանագիր ենք կնքել արտասահմանցիների հետ, մեզ էլ փող չեն տվել»,-պատմեց Հեքեքյանը:
Երգչախմբի ղեկավարը բազմիցս դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն հայտնեց, որ նամակին պատասխանել են տարբեր գերատեսչություններից. «Մեզ պատասխանել են տարբեր տեղերի մանր չինովնիկներ. վերեւից հանձնարարում են ներքեւ, ներքեւից՝ ավելի ներքեւ, արդյունքում՝ բանից անտեղյակ որեւիցե չինովնիկ մեզ ոչինչ չասող պատասխան է գրում: Քար լռություն եւ ամենաբարձր մակարդակի անտարբերություն է տիրում»:
Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանից ՀԺ-ին հայտնել էին, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն այսքան տարի գործունեություն է ծավալել Արամի 23 շենքում, Երեւանի քաղաքապետարանը չի դիտարկել որպես տարածքի խնդիր ունեցող ՀՈԱԿ: Սակայն վերջին մի քանի ամսում տեղի ունեցած շենքի փլուզման եւ նմանատիպ գործընթացների հետեւանքով քաղաքապետարանն սկսել է տարբերականեր դիտարկել՝ ՀՈԱԿ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Այսօր Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ պատրաստվում են երգչախմբին տարածք հատկացնել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, որի տնօրենը, ի դեպ, Տիգրան Հեքեքյանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
Իսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը. տեսանյութ
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան
Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե
Ի՞նչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին
Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան
Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով
Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով
Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ
Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան
Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները
Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը
Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին
Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել
ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին
Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան
Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը
Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT