Երևան
12 °C
«Թեև Ձեր դիվանագիտական առաքելությունն այստեղ ավարտվում է, վստահ եմ՝ Հայաստանից կվերադառնաք մեր երկրների համագործակցությամբ բավարարված: Ցավում եմ, որ անձամբ պատիվ չեմ ունեցել աշխատելու Ձեզ հետ, բայց տեղեկացված եմ Հայաստան-Իրան ակտիվ գործակցության մասին, ինչի համար ուրախ և շնորհակալ եմ: Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական գործընկերությունը և պատրաստ ենք բոլոր մակարդակներում շարունակելու համագործակցությունը»,- այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա նշել է, որ նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության հուշագիր է պատրաստվում, որի նախնական տարբերակն արդեն շրջանառվում է: Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հուշագիրն ավարտուն տեսքի կբերվի և կդառնա համագործակցության լավագույն հիմնասյունը:
«Շատ ուրեխ եմ հանդիպել մի տիկնոջ, որն իր վրա պատասխանատվություն է վերցրել՝ ստանձնելու այս չափազանց կարևոր առաքելությունը՝ աշխատելու հասարակության ամենախոցելի խավերի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է 82 մլն քաղաքացիների հետ: Կարող եք պատկերացնել՝ ինչ ահռելի ծավալի աշխատանքի մասին է խոսքը: Մենք նաև շատ ծրագրեր ունենք՝ ուղղված զբաղվածության խթանմանը: Համոզված եմ, որ մեր երկու երկրներին գործընկեր կառույցները շատ բան կունենան քննարկելու և փորձի փոխանակման իմաստով»,- ասել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը:
Զարուհի Բաթոյանը նշել է, որ երկու երկրների միջև բազմաթիվ զուգահեռներ կարելի է տանել, բայց աշխատանքի հանդեպ ունեցած սերը հատկապես բնութագրում է մեր երկու ժողովուրդներին:
«Աշխատատեղերի ստեղծման՝ Իրանի փորձը, վստահաբար, շատ արժեքավոր կլինի մեզ համար: Ես գիտեմ, որ աշխատանքի խրախուսումը մեր երկու երկրների կառավարությունների հիմնական մոտեցումներից մեկն է, իսկ մեր նախարարության համար զբաղվածությունը դիտարկվում է նաև որպես աղքատության հաղթահարման հիմնական ճանապարհ: Մենք մեր բոլոր ջանքներն ուղղում ենք արժանապատիվ աշխատանքային պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նախարար Բաթոյանը և վստահություն հայտնել, որ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը շուտով ականատեսը կդառնա այն բանի, թե ինչ պտուղներ են տալիս իր առաքելության ընթացքում ցանված սերմերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել
Նիկոլ Փաշինյանը Միշուստինի և մյուսների հետ ՌԴ-ում կմասնակցի «Ինպրոմ-2026» ցուցահանդեսին
Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին
Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի
Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ
Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ
Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ
Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն
Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց
Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու
Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան
Երկրաշարժ Հայաստանում
Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին
Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ
Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ
Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին
Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT