Երևան
12 °C
Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակից է եղել մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժածը ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն է, որն այնպես է ծեծի ենթարկվել, որ տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: ՀԺ-ին հոսպիտալից միայն տեղեկացրին, որ տուժածի վիճակը ծանր է, իսկ թե ինչ վնասվածքներ է ստացել, չասացին:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:08-ին, ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առեւտրի կենտրոնի հարակից շենքերի մոտից վիճաբանության ձայներ են լսվում: Այնուհետեւ 00:20-ին Եղեգնաձոր ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արա Մխիթարյանը: «Մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ 00:15-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5 հասցեի բակից գանգուղեղային տրավմա եւ կոմատոզ վիճակով ԲԿ է տեղափոխվել Մխիթարյանը: Նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Եղեգնաձորի բաժին է ինքնակամ ներկայացել Եղեգնաձորի բնակիչ, 1992 թվականին ծնված մի տղամարդ եւ տվել բացատրություն: Հարուցվել է քրեական գործ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ գործը փոխանցվել է մարզի քննչական վարչություն»,- ասաց Գաբրիելյանը:
Ինքնակամ ներկայացած տղամարդը՝ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը, հենց Հարություն Գրիգորյանն է, որը նաեւ որոշ բարեկամական կապեր ունի Վայոց ձորի մարզպետի հետ: ՀԺ-ն փորձեց մարզպետից ճշտել, թե արդյո՞ք տեղյակ է միջադեպից եւ որքանո՞վ է ինքն առնչվում դրա հետ, քանի որ տեղեկություն կար նաեւ, որ մարզպետն էլ է դեպքի վայրում եղել: Ի պատասխան՝ Սարգսյանն ասաց. «Հարություն Գրիգորյանն իմ հորեղբոր թոռան ամուսինն է: Միջադեպից տեղյակ եմ: Ես այնտեղ չեմ եղել: Հիմա նախաքննություն է ընթանում, բան չեմ կարող ասել: Միայն գիտեմ, որ բակում եղել են հարբած զինվորականներ, շատ խմած վիճակում, զրույց են ունեցել միմյանց հետ: Տուն վերադառնալիս իմ օգնականը միջադեպին մասնակից է եղել»:
Սարգսյանի խոսքով՝ իր օգնականը զինվորականներին հորդորել է բակում չհայհոյել, չաղմկել. «Այնուհետեւ հասել են իր վրա: Մնացածը նախաքննությունը ցույց կտա»:
Հարցին՝ Գրիգորյանի ընդունակությունները հաշվի առնելո՞վ է աշխատանքի ընդունել, թե՞ որոշակի բարեկամական կապերից ելնելով, Սարգսյանը պատասխանեց. «Ինքը աշխատում է մարզպետի օգնական իր որակների համար՝ թե՛ մասնագիտական, եւ թե՛ մարզը լավ ճանաչելու»:
Ուշագրավ է, որ Վայոց ձորի մարզպետի օգնականի մասին մոտ 2 շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել էր նաեւ մարզպետի արդեն նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանը: Տոնոյանը մասնավորապես նշել էր. «Մարզպետի օգնականի մականունը «Քերոփ» է: Ես «Քերոփ»-ի հետ պետք է նստեմ ինչի՞ց խոսեմ: Դրա համար էլ ես պետք չէի այդ մարզպետարանին»:
Միջադեպի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել նաեւ Հարություն Գրիգորյանը:
-Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել, ինչո՞ւ է այն վերածվել ծեծկռտուքի։
-Երկար հարց է, մի կես ժամանոց, կարճ հարցեր տվեք՝ պատասխանեմ։
-Տրդատ Սարգսյանը կռվի միջադեպի ժամանակ Ձեզ հե՞տ է եղել։
-Ո՛չ, այդ ինչ թյուրիմացություն է։ Դա չգիտեմ՝ ինչ տեսակի մարդ է եղել այդպիսի բան ասողը։
-Տեղյա՞կ եք, թե ինչ վիճակում է գտնվում Արա Մխիթարյանը։
-Ես գիտեմ, որ ծանր կայուն։
-Դուք ոստիկանությունում ընդունե՞լ եք ձեր մեղքը, նշե՞լ եք, որ Դուք եք ծանր վնասվածք հասցրել։
-Ո՛չ։ Ես մեր շքամուտքից դուրս եմ եկել, ինքը անշարժ այնտեղ պառկած է եղել։
-Դուք վեճի հետ կապ չունե՞ք։
-Ես վեճի ժամանակ այնտեղ եմ եղել, քաշքշոց է եղել, բայց հետո նա դուրս է եկել քայլելով, իր ընկերներն իրեն տարել են, քանի որ նա հարբած վիճակում ինչ-որ կռիվ էր ուզում ստեղծել։ Երեւի սայթաքել, ընկել է, չգիտեմ՝ ինչ է եղել, ով է քաշել, գցել։
-Այսինքն՝ Ձեզ հետ վիճաբանության հետեւանքով չի՞ այդ վնասվածքը առաջացել։
-Ո՛չ, իմ հետ վիճաբանության ժամանակ մենք կարող է իրար քաշքշել ենք, իրար բան ենք ասել, բայց իմ ու իր ընդհարման ժամանակ ոչ մեկիս վրա ոչ մի բան չի եղել։
-Ձեր ու մարզպետի բարեկամական կապի շնորհիվ հնարավո՞ր է գործը կոծկվի։
- Գործի կոծկվելը ո՞րն է, կպարզվի, քննություն են անում։ Կպարզեն՝ ով է մեղավոր ու կպատժվի մեղավորը։
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT