Հաղորդավար Ժակը հեռացել է Հ1-ից. կատարելության հասնելու ճանապարհին նա խանգարո՞ւմ էր

Հայտնի հաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան) այլեւս չի աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում: Տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատել է հաղորդավարին, լուծարել վերջինիս հետ կնքած պայմանագիրը:

Հաղորդավարի համար Գրիգորյանի այդ որոշումը չափազանց անսպասելի ու չհիմնավորված է: Հանրայինի տնօրենը Ժակին հայտնել է, որ նրա ազատման որոշումը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդինն է: 

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ու Հանրային հեռուստաընկերության ղեկավարն անմարդկային ջանքեր են գործադրում՝ հեռուստադիտողի համար կատարելությանը մոտ, թարմ, ակնհայտ երիտասարդ ու հետաքրքիր կերպարներ գտնելու ուղղությամբ, որոնք միաժամանակ ոչ մի վայրկյան չեն մոռանա իրենց վեհ առաքելության մասին եւ կարժանանան եթերում հայտնվելու բացառիկ իրավունքին: Այսօր արդեն մենք պարզորոշ նկատում ենք այդ «բարեփոխումները»»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել հաղորդավար Ժակը՝ հայտնելով իր ազատման մասին լուրը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաղորդավարն ասաց, որ տնօրենի այդ որոշումը չափազանց անսպասելի է եղել: Աշխատակիցներից որեւէ մեկի հետ կոնֆլիկտ երբեւէ չի ունեցել: Մարգարիտա Գրիգորյանը Ժակին ազատելու կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել:

«Եթե նպատակը ավելի գրագետ, ավելի պրոֆեսիոնալ կադրեր բերելն էր, ապա հարց է առաջանում՝ այս ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների շեմին իրենք արե՞լ են նման քայլ. կարծում եմ՝ մեկնաբանություններն անիմաստ են: Տարիքս էլ կապ չունի, եթե տարիքով նայենք, Հանրայինի բոլոր առաջատարներն էլ իմ հասակակիցներն են, նույնիսկ ավելի ավագ սերունդն է: Իրենք էլ չեն կարող հասկանալ, թե ինչ են ուզում, կամ էլ՝ շատ լավ գիտեն իրենց ուզածը, ուղղակի, այդ հաղորդագրությունն ինձ մոտ տեղ չհասավ»,- ասաց Ժակը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հանրայինում աշխատելու համար խորհուրդը որեւէ նոր չափանիշ չի դրել: Ավելին՝ ՀՌՀ խորհրդի նախագահը Հանրայինի հաղորդավարի ազատումը մասնավոր կադրային դեպք որակեց՝ վստահեցնելով, որ դա ոչ մի կապ չունի հեռուստատեսության որդեգրած ծրագրային ընդհանուր քաղաքականության հետ:

«Տնօրենի իրավունքն է՝ հիմնավորել իր որոշումը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դրա մեջ խառնվելու ո՛չ իրավունք ունի, ո՛չ էլ ցանկություն»,- ասաց Շիրինյանը:

Ժակը Հանրային հեռուստաընկերությունից հեռանալն ընդամենը տհաճ բաժանում է համարում, նա այս պահին չի տեսնում որեւէ պատճառ նորից այնտեղ վերադառնալու: Հաղորդավարը նշեց, որ այլեւս անհնար է համարում համագործակցությունը ներկայիս ղեկավարի՝ Մարգարիտա Գրիգորյանի հետ:

«Ուրախ կլինեմ մի օր վերադառնալ Հանրային հեռուստաընկերություն, երբ այդտեղ տեղի ունենան իրակա՛ն և կոնկրետ փոփոխություններ: Ես իմ համեստ մասնագիտական որակներով այլեւս չեմ համապատասխանում առաջադրված պահանջներին եւ, առհասարակ, որեւէ այլ հաղորդման տարբերակ եւս մոտ ապագայում չի կարող դիտարկվել: Հաշվի առնելով այս ամենը՝ տնօրինության կողմից ինձ խորհուրդ տրվեց ընդունել իրողությունը եւ առաջարկ եղավ հնարավոր ապագայում զբաղվել մի նախագծի պրոդյուսերական աշխատանքով: Այդ առաջարկն առնվազն անհեռանկարային եմ համարում. արդեն ո՛չ այս պայմաններում, ո՛չ այս ամենից հետո, եւ ո՛չ էլ տիկին Գրիգորյանի հետ»,-ասաց Ժակը:

Հաղորդավարը հայտնեց, որ այսուհետ կրկին շարունակելու է իր աշխատանքը «Ռադիո Վան»-ում, որտեղ գրեթե 20 տարուց ավելի է՝ աշխատում է եւ երջանիկ է, որ իրեն նման բախտ է վիճակվել: Պրոդյուսերական աշխատանք կանի այն ժամանակ, երբ զգա, որ ամուր թիկունք կա եւ կարելի է արդյունքի հասնել: «Կան նախագծեր, որոնց մասին մտածել եմ, բայց ժամանակ է պետք, որպեսզի դրանք իրագործեմ: Հեռուստատեսություն չեմ կարող վերադառնալ»,- եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11210 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան