Երևան
12 °C
Հայաստանի Երրորդ հանրապետությունը 28 տարեկան է: Անկախության օրվա առթիվ սովորաբար միայն վերամբարձ ու հուզական շնորհավորանքներ են հնչեցվում, մինչդեռ պայքարը հանուն Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության ոչ միայն շարունակվում է, այլեւ այս օրերին ավելի թեժ ու նույնիսկ վճռական փուլ է մտել: Մեծ հաշվով՝ Հայաստանում այսօր տեղի ունեցող գրեթե բոլոր կարեւորագույն գործընթացներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են մեր երկրի իրական անկախության եւ ինքնիշխանության հետ, թեեւ շատ դեպքերում դրանցում ակտիվորեն ներգրավվածները չեն էլ կռահում այդ մասին:
Վերցնենք թեկուզ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը եւ դրա շուրջ ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Թվում է՝ դա պիտի լիներ ինքնիշխան Հայաստանի ներքին գործը, բայց նկատե՞լ եք, թե ինչ արտաքին հզոր ազդեցություններ կան (ընդ որում՝ տարբեր կողմերից): Եվ այդ ազդեցությունները հմտորեն շահարկվում են երկրի ներսում: Հայաստանը, որպես ինքնիշխան երկիր, փորձում է քաղաքական համակարգի նոր որակ ձեւավորել եւ նախկինում կատարված քաղաքական հանցագործությունները բացահայտելով՝ բացառել դրանց կրկնությունն ապագայում: Բայց պարզվում է՝ կան ուժեր, որոնք համարում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը գրոշի արժեք չունի, եւ իշխանությունները որեւէ մեկին պատասխանատվության ենթարկել-չենթարկելու հարցում պիտի կողմնորոշվեն նրանով, թե տվյալ նախկին պաշտոնյան ինչ ազդեցիկ կապեր ունի «դրսերում», ինչ կասի Վենետիկի հանձնաժողովը, եւ այլն: Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում (եւ ապագայում տեղի է ունենալու) դատարաններում, ինչ-որ իմաստով պայքար է հանուն Հայաստանի ինքնիշխանության:
Նույն պատկերն է նաեւ Ամուլսարի դեպքում: Այո, շատ ցավալի է, որ օտարերկրյա ընկերություն է շահագործելու Հայաստանի ընդերքը, բայց այս օրերին հարցը ոչ թե ընկերության՝ հայկական կամ օտարերկրյա լինելն է, այլ հանքավայրը շահագործել-չշահագործելը: Իսկ դա նշանակում է, որ այս հարցը նույնպես ուղղակիորեն առնչվում է Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության հետ: Որովհետեւ իրապես անկախ երկիրը պիտի նաեւ ֆինանսական ինքնաբավության որոշակի ռեսուրս ունենա (հատկապես ֆորսմաժորային իրավիճակներում), իսկ հանքավայրերը չշահագործելը նշանակում է ունենալ համեմատաբար բարվոք բնապահպանական վիճակ, բայց տնտեսապես եւ ֆինանսապես կախված լինել արտաքին բեւեռներից: Էական չէ՝ արեւմտյան կառույցնե՞րը վարկեր ու գրանտներ կտան (եւ վստահաբար՝ դրա դիմաց շատ կոնկրետ բաներ կպահանջեն), թե՞ Ռուսաստանը պարտքով փող կտա ու դրա դիմաց գույք կպահանջի, կամ տնտեսությունը կախված կլինի այդ երկրից ուղարկվող մասնավոր տրանսֆերներից, եւ դա լրջագույն լծակ կլինի այս կամ այն հարցում Հայաստանի վրա ազդելու համար: Իհարկե՝ շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստանը Շվեյցարիայի նման հարուստ երկիր լիներ եւ հրաժարվեր հանքարդյունաբերությունից, բայց Շվեյցարիա դառնալու համար փող ու ժամանակ է պետք, իսկ մենք ոչ ժամանակ ունենք, ոչ էլ փող տվող է լինելու (առանց դրա դիմաց մեր ինքնիշխանության մի մասնիկը պահանջելու): Այնպես որ՝ Ամուլսարի շուրջ զարգացումներում նույնպես Հայաստանի ինքնիշխանության հարցն է լուծվում:
Հասկանալի է, որ արտաքին բեւեռներից որեւէ մեկը չի ցանկանալու մեր տարածաշրջանում սեփական օրակարգով առաջ շարժվող պետություն տեսնել, հետեւաբար՝ հանուն ինքնիշխանության մեր ամենօրյա պայքարը չափազանց բարդ է լինելու: Առավել եւս, որ երկրի ներսում այդ ինքնիշխանությունից «խրտնողների» պակաս չկա, եւ շատերն են հանուն սեփական շահերի փորձում արտաքին կախման մեջ պահել Հայաստանը: Բայց իրական ինքնիշխանությունը երբեւէ որեւէ մեկի հեշտությամբ չի տրվել: Կարեւորը՝ որ հանուն դրա պայքարելու կամք լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT