Ժողովուրդը չհասկացավ, առեւտուր սարքեց, նաեւ քաղաքականացվեց. Խառատյանը՝ կիսամերկ տղամարդկանցով իր բեմադրության մասին

Գյումրիում, Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, հանդես եկած բալետային խմբի ներկայացումն արդեն երկու օր է՝ չի դադարում քննադատվել: 

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Զույգ արեգակներ» 2 գործողությամբ բալետային ներկայացման բեմականացումն ու հատկապես պարող տղաների երկարափեշ հագուստը հակասական կարիծիքների տեղատարափ է առաջացրել հանրության շրջանում: Շատերին անհասկանալի էր, թե ինչ կապ ուներ բեմադրությունն օրվա խորհրդի՝ անկախության տոնի հետ: Սոցցանցերում այն դիտարկվեց նաեւ որպես միասեռականության, տրանսգենդերների քարոզ, ընդհուպ մինչեւ «Ստամբուլյան» կոնվենցիայի քողարկված գովազդ:

«Մեր ժողովրդի կեսը չհասկացավ, կեսը առեւտուր սարքեց, մի մասն էլ քաղաքական դաշտ ուզեց տանել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրուցում ասաց «Զույգ արեգակներ» բալետային ներկայացման բեմադրիչ Ռուդոլֆ Խառատյանը: Նա նկատեց, որ մարդիկ իրավունք ունեին կարծիք հայտնելու, բայց լավ կլիներ, որ դա անեին տիրապետելուց հետո:

«Զույգ արեգակներ» կոչվող ներկայացումն արդեն մի քանի տարի է՝ Օպերային թատրոնի խաղացանկում չկա, չնայած տարիներ առաջ ճանաչվել էր տարվա լավագույն ներկայացում: Բեմադրիչի խոսքով՝ 2016 թվականին ներկայացումն ուղարկվել էր Վիեննայի Օպերային թատրոն, դրական գնահատականի արժանացել, եւ երբ պետք է հյուրախաղերով գնային, չֆինանասավորվեցին. «Մեզ ասեցին, որ գումար չկա: Մարդկային չարությունից ու չիմացությունից ելնելով՝ Օպերային թատրոնի խաղացանկից այն ջնջվել է իմ տարած մի շարք ներկայացումների հետ»:

Բալետմայստերի վստահեցմամբ՝ Օպերային թատրոնն այսօր իր առաքելությունը չի կատարում, ժամանակին ոչինչ չի լուսաբանվում, դրա համար էլ այդպես ընդունվեց: «Միշտ ասել եմ ու էլի կասեմ, որ մեր Օպերային թատրոնն իր առաքելությունը չի կատարել, մեր հանրությունը անգամ չգիտի, թե որն է հայկական պարը, որը ֆոլկլորը, թե ինչ է բալետը: Այսօր Օպերային թատրոնը ներկայացնում է «Չիպոլինո», որը ոչ պիտանի հնություն է»,- ասաց նա:

Խառատյանը հայտնեց, որ Անկախության տոնին ընդառաջ առաջարկը Գյումրիից էր ստացել, սիրով համաձայնվել էր. «Գյումրիում շատ իմաստուն մարդիկ կան: Շատերին թվում է, թե Գյումրին մի տեղ է, որտեղ մարդիկ հետամնաց են. Գյումրիում շատ խելացի, հետաքրքիր մարդիկ կան, արվեստը գնահատող»:

Բալետմայստերը նկատեց, որ բուռն քննադատված այդ հագուստի մոդելավորման եւ ձեւավորման համար օգտագործվել է հին հայկական նշանները՝ հիերոգլիֆները: «Մեր ելույթի սկիզբը պրոտեկցիա էր մեր ազգին, ցույց էր տալիս, թե մենք ինչքան հին ենք ու պատմությունը որտեղից է գալիս, մենք ուղղակի օգտագործել էինք «Զույգ արեգակներ»-ի զգեստը: Երկարության մասին կասեմ, որ հնում մեր թագավորներն էլ են այդպիսի հագուստ կրել»,-ասաց նա:

Բալետի հիմքում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է, այստեղից էլ վերցված է անվանումը` «Զույգ արեգակներ երկու ծագերից, մեկը` խավարի, մյուսը` կիզման»:

Ներկայացումը համամարդկայինի, հայկականի եւ հավերժականի միաձուլումն է: Խորեոգրաֆիայի լեզվով պատկերվող հայոց պատմությունը հյուսվում է 4-րդ դարից մինչեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերով՝ մաշտոցյան շարականների, Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Առնո Բաբաջանյանի, նարեկյան տաղերի, Ալան Հովհաննեսի երաժշտությամբ:

Ներկայացման գաղափարն էլ այն է, թե այս հավերժ ընթացքի մեջ հայն ինչ է ստեղծել ու ինչ արժեքներ տվել աշխարհին: «Բալետն ամենակարճ ճանապարհն է դեպի բացահայտումը. եթե խոսքը պետք է թարգմանվի, ապա բալետը ոգու շարժում է: Ես օրգանական միաձուլել եմ դասական խորեոգրաֆիան եւ ժամանակակից բալետի տարրերը»,-ասաց Խառատյանը

Ռուդոլֆ Խառատյանը նաեւ նկատեց, որ «Զույգ արեգակներ» կոչվող 2 գործողությամբ բալետային ներկայացումը 2015 թվականին բեմականացվել է Հայաստանի նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ներկայացումը Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական միջոցառումների ցանկում ներառված ներկայացումների շարքում է եղել եւ, ըստ հեղինակի, ցույց է տվել այն ամենը, ինչ հայերը ստեղծել են հազարամյակների ընթացքում՝ հանձնելով համաշխարհային մշակույթին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7265 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները