Երևան
12 °C
Հոկտեմբերի 6-ին կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովի շրջանակներում Հայաստան կայցելի ավելի քան 2000 մասնակից 70 երկրից։ Սիմֆոնիկ նվագախումբը Հանրապետության հրապարակում առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանն առաջին անգամ իրական ժամանակում կատարելու է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Առաջին անգամ նվագախումբը դուրս է գալու բեմ եւ նոր է իմանալու, թե ինչ նվագի, 3-4 րոպեի ընթացքում մեքենան, որն անվանում են արհեստական տաղանդ, կստեղծի հայկական երաժշտություն:
Ստեղծվել է նաեւ WCIT նվագախումբ, որը ձեւավորված է 15 երկրների երաժիշտներից: Նվագախումբը կներկայացնի 15 երկրների երաժշտական պոպուրի, որի ամբողջ ընթացքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա կցուցադրվեն երկրները խորհրդանշող պրոյեկցիոն տեսարաններ:
Համերգի վիզուալիզացիան կհամալրվի 3D անիմացիաներով, աննախադեպ լուսային, ձայնային եւ վիզուալ էֆեկտներով: Համերգը անվճար է ու բաց բոլորի համար:
Աննախադեպ WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման գաղափարը Սերգեյ Սմբատյանին է եւ կյանքի է կոչվել WCIT-2019-ի կազմակերպիչների աջակցությամբ։ Սեպտեմբերի 29-ից Հայաստան կժամանեն նաեւ WCIT համաշխարհային նվագախմբի մյուս երաժիշտները:
-Պարո՛ն Սմբատյան, Դուք միշտ ինչ-որ մեգանախագծեր եք ներկայացնում, ինչո՞վ է պայմանավորված:
-Գիտեք, միշտ ինչ-որ գաղափարներ են գալիս: Նպատակն ինչ-որ պրոյեկտներ ու կրեատիվ առաջարկներ անելը չէ, այլ ցույց տալը, թե ինչքան շատ է միտքը: Երաժշտությունն այնքան ֆանտաստիկ արվեստ է, գործիք է, որը կարող է ամեն ինչի հետ աշխատել: Հետաքրքիր է, երբ մեքենային սովորեցնում են մտածել հազարավոր ալգորիթմերի շուրջ, եւ մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ ունակություն ունի բանականությունն առհասարակ: Ինչ-որ անում ենք, փորձում ենք անել լավ, իսկ անում ենք շատ բան, այսինքն՝ կարծում եմ, որ բավականին լավ բան ենք անելու: Ինտելեկտ եւ տաղանդ բառերն էլ բոլորս տարբեր կերպ ենք հասկանում: Դրանք իմաստներ են, որոնք ալգորիթմիկ լեզվով շատ էական ու մեծ տարբերություններ ունեն: Այսօր մենք արհեստական բանականության կոդավորված ձեւն ենք գտել, այն ձեւաչափը, որը գրում է հայկական երաժտություն: Սա շատ հետաքրքիր է եւ առաջին անգամ է լինելու աշխարհում:
-Ի՞նչ արձագանքի եք սպասում: Արդյո՞ք ակնկալում եք, որ նորարարական այս մեթոդը կզարգացնեն նաեւ այլ երկրներում:
-Մենք մեր կոմունիկացիայի մեջ միշտ օգտագործում ենք դրսում՝ արտասահմանում ընդունված հասկացությունները, բայց պետք է մի բան հասկանանք՝ շատ տարբեր պարունակություններ ունեցող բառեր են Հայաստանից դուրս, միջազգային ասպարեզ եւ ընդհանրապես արտասահման ասվածները: Պետք է մի բան ֆիքսել, որ Հայաստանում այսօր տեղի է ունենալու մի պրոյեկտ, որի նպատակը ոչ թե միջազգային դաշտում ամենահաջող լինելն է, այլ մենք ունենք ասելիք, որին փորձում ենք հասնել այդ պրոյեկտի միջոցով: Հայաստանում միշտ մասնակցել ենք մեգամասշտաբային ծրագրերի, բայց դրանք եղել են ինչ-որ կարեւոր օրերի՝ պատմական, քաղաքական եւ այլն: Առաջին անգամ է, որ WCIT-ը հայացք դեպի առաջ տեսլականով է շարժվելու: Ցույց ենք տալու, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են փոխել մեր կյանքը: Այսօր Հայաստանում այսպիսի մի ծրագիր է արվում, որով ցույց ենք տալիս՝ արվեստում եւս կա ասելիք, որը կարող է մտածելակերպ փոխել: Կան մարդիկ, որոնք անգամ արհեստական բանականության «տաղանդը» չունեն եւ կան մարդիկ, որոնք փոխում են աշխարհը: Հայաստանում բոլորը գիտեն, թե ինչ ասեն, որ մարդկանց դուր գա, ինչ մեսիջներ ուղարկեն: Մեր պատմության մեջ միշտ ասում ենք, որ հայերը շատ են հարգել կրթությունն ու մշակույթը: Հայաստանը կրթության ու մշակույթի երկիր է, մենք այդ երկու էլեմենտը WCIT-ի պլատֆորմի վրա առաջարկում ենք մարդկանց: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր իրադարձությամբ Հայաստանը կներկայանա մեգանախագծով, աննախադեպ նորարարությամբ՝ ՏՏ համայնքի առանցքային գործիչներին ցույց տալով, որ նոր գաղափարներ գեներացնող երկիր է:
-Ինչ եք կարծում՝ նոր ստեղծված այս պրոդուկտը դուր գալո՞ւ է Հրապարակի հանդիսատեսին։
-Չեմ կարծում, որ դուր է գալու: Եթե պատկերացնենք, որ դա գրել է մեքենան, դա երեւույթ է: Էմոցիոնալ դաշտում, եթե խոսենք դուր գալուց, թե ինչ է դուր գալիս մեր հասարակությանը, շատ երկար թեմա կլինի: Իմ ամենացավոտ թեման է, թե մեր զանգվածին ինչն է գրավում ու ինչ են շատերը լսում: Բայց եթե պատկերացնենք, որ արհեստական բանականության լայն հասկացության մեջ մենք կարողանում ենք ստեղծել մի բան, որը փոխում է մարդկանց մոտեցումը դեպի արհեստական բանականության ալգորիթմիկ աշխարհ, կարծում եմ՝ ինտելեկտուալ իմաստով մարդը պետք է իրեն մի քիչ ծանրաբեռնի, որ պատկերացնի. սա մի թեմա է, որը պետք է շատ հարգել: Այսպես ասեմ՝ այն մարդիկ, որոնք թեմայից հասկանում են, այդ օրը գալու են Հայաստան, որպեսզի ներկա լինեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT