Երևան
12 °C
Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնն աճուրդի է հանվել: Շենքի սեփականատերը 20 տարուց ավելի է՝ Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանն է (Կադիլակ Սերոժ):
2015 թվականից «Հայրենիք» կինոթատրոնի շենքը գրավադրված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ ներկայումս սնանկության կարգավիճակ ունեցող «Վանանդ Կաթ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Գույքի մեկնարկային արժեքը կազմում է 358 միլիոն դրամ: Արշակունյաց 38 հասցեում գտնվող եռահարկ շենքն արդեն մեկ անգամ աճուրդի է դրվել սույն թվականի սեպտեմբերի 13-ին: Նշանակված օրը, սակայն, հայտեր չլինելու պատճառով աճուրդը չի կայացել: «Հայրենիք» կինոթատրոնի կրկնաճուրդը տեղի կունենա հոկտեբերի 15-ին Արշակունյաց 5 հասցեում:
Սնանկ ճանաչված «Վանանդ Կաթ» ՍՊԸ-ի տնօրենը նախկինում եղել է Սեդրակ Հարությունյանը, որն էլ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել շենքի սեփականատեր Սարգիս Հովհաննիսյանի եւ ոմն Գեւորգ Բալասանյանի հետ: Այս անձինք դիմել են Սեդրակ Հովհաննիսյանին, որպեսզի վերջինս բանկում երաշխավոր կանգնի, գրավադրի իր սեփականությունը՝ կինոթատրոնի շենքը:
Ի սկզբանե վարկային պարտավորությունը եղել է 180 միլիոն դրամ (մոտ 360 հազար դոլար): Ժամանակի ընթացքում վարկը չվճարելու հետեւանքով գրեթե 200 հազար դոլար տույժ-տուգանք է ավելացել եւ գումարը դարձել 560 հազար դոլար: Սարգիս Հովհաննիսյանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել վճարել նախնական գումարը, եթե Գեւորգ Բալասանյանը տույժերը փակի, բայց վերջինս այդպես էլ չի վճարել շարունակ ավելացող տույժերը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարգիս Հովհաննիսյանը հայտնեց, որ 20 տարի առաջ իրենց կոլեկտիվով են ձեռք բերել շենքի բաժնետոմսերը, ապա ինքը, դրանք գնելով կոլեկտիվի մյուս անդամներից, դարձել է շենքի միակ սեփականատերը: «100 հազարներով գումարներ եմ տվել. այն ժամանակ սա առնելու փոխարեն կարող էի Կարամելի գործարանն ու ծխախոտի գործարանը միասին առնել»,- ասաց նախկին թաղապետը:
Նշեց, որ «Վանանդ Կաթ» ՍՊԸ-ից սուտ խոստումներ են իրեն տվել, խաբել, որ մեծ հեռանկարներով բիզնես են դրել, եւ վարկը կարճ ժամանակում փակվելու է: «Ժամանակին Գեւորգ Բալասանյան անունով մի «մաշեյնիկ» եկավ, համոզեց, վարկ վերցրինք, պարզվեց՝ ոտքից գլուխ պարտքերի մեջ է թաղված: Երաշխավորեցի, գումարը վերցրեց, պարտքերը փակեց: Խաբեցին, թե գազելներ ունեն, պանրի գործ են անում, հնարավորություններ ունեն»,- պատմեց Սարգիս Հովհաննիսյանը:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերը հումորով նկատեց, որ իրեն շատերը հիշում են՝ որպես «նախկին հանրապետականի», քանի որ եղել է ՀՀԿ անդամ, երբ զբաղեցրել է Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնը. «2011 թվականից, ինչ դուրս եմ եկել Հանրապետական կուսակցությունից ու հրաժարվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, մեկնել եմ Ռուսաստան, այնտեղ եմ աշխատում: Համաձայնվել, շենքը տվել էի, դու մի ասա՝ այդ «մաշեյնիկ»-ը գույքի համար ընդհանրապես գումար չի մուծում»:
«Վանանդ Կաթ» ՍՊԸ-ի սեփականատերն այս պահին Գարեգին Ալեքսանյանն է: Նա նախկին սեփականատերերի հետ որեւէ առնչություն չունի: ՍՊԸ-ն ձեռք է բերել որոշակի գումարի դիմաց: Գարեգին Ալեքսանյանի իրավապաշտպան Սեդրակ Մկրտչյանը ՀԺ-ին հայտնեց, որ այս պահին գործը վճռաբեկ դատարանում է եւ դեռ պարզ չէ՝ վարույթ կընդունվի, թե կմերժվի: Իրավապաշտպանը չցանկացավ մանրամասներ հայտնել:
Մինչդեռ Սարգիս Հովհաննիսյանը վստահեցրեց, որ դատավարական այս քաշքշուկների զոհ է նաեւ ՍՊԸ-ի տնօրենը: Նա վստահեցրեց, որ գույքն ամեն գնով հետ կվերցնի, գումար կտա, կառնի՝ աճուրդով լինի, թե մեկ այլ ձեւով, բայց կվերցնի: «Հայրենիք»-ը միայն իմը չէ, դա ընտանիքինս է, մեր ամբողջ ազգինն է: Աճուրդով էլ պետք է առնեմ, եթե առնելու լինեմ»,- ասաց նա:
Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե տարիներ առաջ ի՞նչ նպատակով է ձեռք բերել «Հայրենիք» կինոթատրոնը եւ ինչո՞ւ մինչեւ օրս չի կարողացել այն իր նպատակին ծառայեցնել: Սեփականատերը նշեց, որ շենքը միշտ ծառայել է մշակույթին, միջոցառումների իրականացման համար տարածքն անվճար է տրամադրվել. «Չի կարող որեւէ մեկը գալ եւ ասել, որ այնտեղ ինչ-որ միջոցառում անելու համար փող է տվել: Շատ է եղել, որ մշակույթից դուրս՝ այլ նպատակի ծառայեցնելու համար են խնդրել, բայց մերժել եմ: Հիմա հենց այս բանկային խնդիրները լուծենք, շենքը սարքելու եմ 100 տոկոսանոց մշակույթի կենտրոն»,-ասաց նա:
Տասնյակ տարիներ է, ինչ հայտնի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծած «Հայրենիք» կինոթատրոնի շենքի դռները կողպված են։ 1951 թվականի «Սովետական Հայաստանի» մայիսի 1-ի համարում, որն ամբողջությամբ նվիրված է եղել «Աշխատավորների օրվան», վերջին էջի այն հատվածում, որտեղ սովորաբար տեղ էին գտնում թատրոնների ու կինոթատրոնների այդ օրվա խաղացանկերը, մի փոքրիկ անկյունում գրված է եղել. «Երևան քաղաքի Ստալինյան ռայոնում բացվում է նոր կինոթատրոն՝ «Հայրենիք»: Ցուցադրվելու է գունավոր գեղարվեստական ֆիլմ՝ «Բեռլինի անկումը»:
68 տարի անց «Հայրենիք» կինոթատրոնում ակտիվություն է նկատվել միայն ընտրությունների ժամանակ, երբ շենքում կուսակցական շտաբներ են տեղակայվել, կամ էլ այս կամ այն թեկնածուի պաստառները՝ փակցվել պատերին: «Խնդրել են, մերժում չեն ստացել: Այս տարի եկան նույն «Իմ քայլից», խնդրեցին, դարձյալ տվեցի»,-նշեց Հովհաննիսյանը:
Արշակունյաց պողոտա 38 հասցեում գտնվող եւ աճուրդի հանված շինության ընդհանուր մակերեսը՝ 1513,7 քմ է: «Հայրենիք» արտադրական կոոպերատիվի, այսօր արդեն «Հայրենիք» կինոթատրոնի գործունեությունը նախկինում եղել է կինոֆիլմերի ցուցադրումը, պլաստմասե իրերի արտադրությունը, պարենային ապրանքների մանրածախ եւ մեծածախ առեւտուրը, կենցաղային եւ տնտեսական ապրանքների, հագուստի եւ կոշիկի մանրածախ ու մեծածախ առեւտուրը:
1996 թվականի հուլիսի 16-ին Սարգիս Հովհաննիսյանի հետ կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր: Գույքի գինը, համաձայն կառավարության 1996 թվականի մասիսի 22-ի 156 որոշման, կազմել է 165 միլիոն 641 հազար 955 դրամ: Այժմ այն աճուրդի է հանվել կրկնակի գնով, սակայն սեփականատերը պատրաստ է ավելին էլ վճարել, միայն թե չկորցնի շենքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT