Երևան
12 °C
Օրերս մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանից «Tor» անոնիմացնող համակարգի կիրառման կտրուկ աճ է նկատվում 2018 թվականի օգոստոսից։ Ինչը մոտավորապես կարելի է համեմատել ֆեյքերի թվի կտրուկ աճի հետ:
«Հայկական ժամանակ»-ը փորձագետի հետ զրույցում որոշակի մանրամասներ պարզեց.
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Tor»-ը.
Դա մի գործիք է, որը թույլ է տալիս համացանցում թաքցնել քո ինքնությունը: Դրա միջոցով ամբողջությամբ հնարավոր է թաքցնել, թե՛ քո ինքնությունը, թե՛ այն գործողությունները, որը դու կատարում ես, օրինակ՝ ինչ ես կարդում, ինչ ես նայում.
«Այս համակարգից սովորաբար Հայաստանից ստաբիլ մոտ 500 մուտք էր լինում օրական: Մուտքերի աճ մի անգամ եղել է հեղափոխությունից առաջ՝ մոտ 2 անգամ, իսկ հետո՝ օգոստոսի կեսին մոտ 3 անգամ աճ է երեւում: «Tor»-ի միջոցով հնարավոր է մտնել նաեւ կայքեր, որոնք սովորական համացանցով անհասանելի են: Այդ կայքերն օրինակ՝ թմրանյութ են վաճառում, զենք: Այսինքն այցելուները կարող են լինել նաեւ այն մարդիկ, ովքեր օգտվում են արգելված ապրանքներից: Բայց այս աճը եղել է 2-3 օրվա մեջ ու դա կարող է մի քանի պատճառ ունենալ: «Tor»-ի ավելի շատ կիրառումը կարող է նաեւ այլ պատճառ ունենալ. առաջինը, որ մեծ քանակությամբ մարդիկ վախեցած են նոր իշխանություններից եւ թաքցնում են իրենց ինքնությունը: Երկրորդ տարբերակն այն է, որ «Tor»-ը խափանումներով է աշխատում եւ մարդիկ անընդհատ միացնում են անջատում են ու դա քանակ է ավելացնում: Դա կարող է պայմանավորված լինել ե՛ւ կապի խափանումներով, ե՛ւ տեխնիկական հարցերով, չնայած այս առումով տեղեկություն չկա: Մյուս տարբերակը դա այն է, որ մարդիկ բացում են կեղծ էջեր եւ սա երաշխավորում է, որ իրենց չեն գտնի: Օրինակ «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի տվյալները «Ֆեյսբուք»-ը տրամադրեց, բայց եթե դու «Tor»-ի միջոցով ես մուտք գործում՝ «Ֆեյսբուք»-ն էլ չգիտի, թե դու ով ես»,- ասաց Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի խոսքով՝ այդ օրերին «Գուգլ» որոնողական համակարգի միջոցով «Tor»-ի որոնումները Հայաստանից չի աճել. «Այնպես չի էլի, որ մարդիկ լսել են, որ այդպիսի բան կա: Պիկային կտրուկ աճը ինչ-որ բան ասում է, մարդկանց քանակը չենք կարող ասել, բայց կարող ենք ենթադրել, որ խոսքը գնում է մի քանի հարյուր մարդու մասին: «Tor»-ի միջոցով հնարավոր է փոխել IP-ն (թվային հասցեները)»:
Նշենք, որ աշխարհում տրոլների ֆաբրիկաները՝ բացահայտվելուց խուսափելու համար փոխում են իրենց թվային հասցեները. ««Ֆեյսբուք»-ը սկսել է մոնիթորինգ իրականացնել եւ եթե հայտնաբերում է, որ կան էջեր կամ խմբեր, որոնք իրար հետ փոխկապակցված են, նա այդ խմբերը փակում է: Վերջերս ուկրաինական ֆեյքերի ֆաբրիկա փակեցին»:
Փորձագետը նշեց, որ այդ ֆաբրիկաներն աշխատում են քաղաքական եւ տնտեսական նպատակներով եւ «Tor»-ն ըստ էության հարմար միջոց է անձը չբացահայտելով քարոզչություն իրականացնելու համար:
Մարտիրոսյանի խոսքով՝ ԱՄՆ-ում 2016-ի ընտրություններին համոզված էին, որ ռուսների կողմից ազդեցություն է եղել՝ տրոլների ֆաբրիկայի միջոցով. «Օրինակ՝ ուկրաինական ֆաբրիկան, որը վերջերս «Ֆեյսբուք»-ը փակել է, ունեցել է 1.6 կամ 1.8 մլն դոլարի գովազդային բյուջե՝ արդեն ծախսված»:
Փորձագետի կարծիքով սա չի կարող ազդեցություն չունենալ, քանի որ միշտ կա բնակչության մի տոկոս, որոնք իրենց կարդացածը ճիշտ են համարում:
Այսինքն ըստ էության ստացվում է, որ «Tor»-ի միջոցով հնարավոր է բացել ֆեյք էջեր, կատարել որոշակի քարոզչություն, տարածել որոշակի ապատեղեկատվություն եւ չբռնվել, ինչը կիրառվում է աշխարհում, իսկ գուցե նաեւ Հայաստանո՞ւմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT