Երևան
12 °C
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 30-ը:
Հարցը զեկուցեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա նշեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային, 12-ը` ենթասպայական, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Սահմանվեց, որ վարժական հավաքներում ներգրավվում են`
1) հրթիռահրետանային մասնագիտություններով` 159 պահեստազորային,
2) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 6 պահեստազորային՝ 2019 թվականի նոյեմբերի 18-24-ը ներառյալ,
3) կապի մասնագիտություններով` 23 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 6-12-ը ներառյալ,
4) հետախուզական մասնագիտություններով` 95 պահեստազորային, որոնցից տեխնիկական մասնագիտություններով` 33 պահեստազորային՝ 2019 թվականի նոյեմբերի 4-10-ը ներառյալ:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս վարժանքները ընթացիկ զորավարժությունների հետ կապ ունեն, դրանց տրամաբանական շարունակությո՞ւնն են, թե՞ ոչ, ի պատասխան Տոնոյանն ասաց, որ դրանք տարբեր են:
Փաշինյանն ասաց, որ վարժանքները պլանային իրադարձություններ են. «Ասել ենք, որ այն զորավարժություններն ու բազմաթիվ ծրագրերը, որ իրականացվում են, աննախադեպ են, բայց դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին կոնյուկտուրայի փոփոխության հետ, այլ աշխատանքի ծավալների հետ է կապված»:
Տոնոյանը նշեց, որ նախկինում նախարարի որոշումներով էր իրականացվում վարժանքները, սակայն Սահմանադրության եւ օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ այս տարի բոլոր վարժանքները իրականացնում են կառավարության որոշմամբ:
«Բայց դա ունի լավ կողմ՝ հրապարակային է գործընթացը եւ թափանցիկ»,- նշեց Տոնոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործընթացն իրականացվել է որպես խաղաղության գործնական արդյունք. ԱԱԾ-ն՝ Բաքվից վերադարձվածների մասին
«ԱՐՄՊԵՏՐՈԼ»-ի լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը
Ասաց՝ Հայաստանում եմ՝ լավ եմ. Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին, մանրամասներ հայտնել վիճակից. տեսանյութ
Ավարտվել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հետ
Բաքվի բանտից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» ԲԿ-ում է. Ավանեսյան
Որպես անհետ կորած որոնվում է Արթուր Հայրապետյանը
Շուտով երիտասարդներին կհրավիրենք դիսկոտեկի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ոչ գերիների վերադարձն են մարսում, ոչ էլ՝ կայացած խաղաղությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
Ասում էին՝ ուր եք փախչելու, իսկ հիմա չեն համակերպվում, ասում են՝ ոնց, դե էդ դեպքում կհարձակվենք ձեզ վրա
ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում. Reuters
Վարչապետը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին
Քիչ պետություններ կարող են ոչ միայն ձևակերպել խաղաղությանն ուղղված օրակարգ, այլ այն վերածել գործընթացների
ՆԳՆ-ն արձագանքել է Իրանի դեսպանի՝ բողոքի ակցիաների անցկացմանը վերաբերող հայտարարությանը
TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթուղթը կարևոր քայլ է. Հաջիզադե
Սոլովյովի հայտարարության մեջ տեռորիզմի հատկանիշ կա, պետության համը պետք է զգան. Բլեյան. տեսանյութ
Խաղաղությունն աշխատում է, պտուղները տեսնում ենք ամեն օր. Թորոսյան. տեսանյութ
Սրբուհի Գալյանը Եգիպտոսի դեսպանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների գործընթացը
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման կրակային փուլին
Շարունալելու ենք աշխատել նույն պատասխանատվությամբ. Ղազարյանը՝ Բաքվից վերադարձածների մասին
Դիլիջանի ոլորանները՝ թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ
Եթե Իրանում TRIPP-ի տեքստը լավ կարդան, կտեսնեն՝ այնտեղ հակաիրանական ոչինչ չկա. Ներսիսյան. տեսանյութ
Առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից վերադարձված անձանց թեմային. Բաղդասարյան
Մարդիկ, որոնք պայքարում են խաղաղության դեմ, պայքարում են, որ Հայաստանը լինի փակուղային պետություն. Առաքելյան
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողություն. տեսանյութ
ՀՀ-ն դառնում է տարանցիկ երկիր, լուրջ նախագծի մաս. ինչ կլիներ, եթե ՀՀ-ն չմիանար TRIPP-ին. տեսանյութ
Մեր ժողովուրդը հավատացած է՝ խաղաղությունն այս տեսքն ունի, չնայած բոլոր գուժակներին՝ գնալու ենք միայն առաջ
Երանի բոլորը վերադարձած լինեին. Վագիֆ Խաչատրյանի դուստրը հոր վերադարձի մասին ընկերուհուց է իմացել
Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել
Վիճաբանություն-ծեծկռտուք, կրակոց Երևանում. կան տուժածներ
Հարգելի՛ վարորդներ, եղեք զգոն. Գագիկ Սուրենյան
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Ինչ վիճակում են Բաքվից վերադարձածները. վարչապետը մանրամասներ է հայտնել
Հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին ՀՀ-ին. վարչապետ
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Զորամասերում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին լուրը սուտ է. ՊՆ
Ապահովագրության շրջանակում 8-ից ավելի կանչ տվողների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն
TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու. Խանդանյան
Երևանի շքամուտքերից մեկում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ uեռական գործողություններ է կատարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT