Երևան
12 °C
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը շուտով կառաջարկվի նաեւ երեւանյան հանդիսատեսին: Նոյեմբերի 9-ին եւ 10-ին ներկայացումը կլինի Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում:
Առաջնախաղը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Գյումրու թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում: Տնօրինության փոխանցմամբ, հաջորդող 8 ներկայացումների տոմսերն արդեն վաճառված են եղել դեռ պրեմիերայից առաջ:
Այս տարի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը բացվեց երեք նոր ներկայացմամբ, որոնցից մեկը «Երկնագույն շան աչքերն» էր: Գաբրիել Գարսիա Մարկեսի 1 գործողությամբ այդ դրաման նախ բեմադրել է ներկայումս գլխավոր դերակատար Արսեն Միքայելյանը՝ որպես իր կուրսային աշխատանք: Ավելի ուշ դրա հիման վրա նոր բեմադրություն է արել ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը: «Երկնագույն շան աչքերը» թատրոնի խաղացանկում էր մինչեւ 2017 թվականի վերջը: Այժմ այն վերադառնում է՝ այս անգամ նոր դերակատարներով: Ի դեպ, նախորդ տարիներին եւս ներկայացումը բավական մեծ արձագանք էր ստացել: Ներկայացվել է Լիբանանում, 2018 թվականին գլխավոր դերակատարուհի Ջեմմա Աղամյանն արժանացել է «Արտավազդ» մրցանակի:
Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ տարեսկզբին ստեղծագործական խմբի ցանկությամբ որոշվել է այն կրկին ընդգրկել խաղացանկում, բայց այս անգամ դերասանական կազմի փոփոխությամբ:
Բեմադրությանն իրենց թարմ շունչն ու գույնն են հաղորդել հեռուստանախագծերից ու սերիալներից հայտնի Իննա Խոջամիրյանն ու Գյումրիի դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Արսեն Միքայելյանը:
Ներկայացումը երազում պատահած զույգի մասին է, ովքեր զրկված են միմյանց հետ ֆիզիկական շփումից: Նրանց հպումը կնշանակի երազային սիրո ավարտ։ Երազն իրականություն դարձնելու համար նրանք անընդհատ փորձում են գտնել միմյանց, սակայն արթնանալիս մոռանում են միմյանց։ Կյանքում իրար ճանաչելու համար նրանք հորինում են այնպիսի մի արտահայտություն, որն իրական կյանքում գոյություն չունի՝ «Երկնագույն շան աչքեր»:
Գյումրիի դրամատիկական թատրոնում հրավիրյալ արտիստների ու ռեժիսորների մասնակցությամբ ներկայացումներ բեմադրելու ավանդույթը վաղուց է ձեւավորվել: Իննա Խոջամիրյանը եւս հրավիրյալ դերասանուհի է: Տարիներ առաջ հրավիրյալների շարքում էր նաեւ ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Բոլորովին վերջերս էլ ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ու Ռոզի Ավետիսովան աճեմյանցիների հետ բեմ բարձրացան, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ էլ «Ոչինչ չի մնա»-ն ներկայացվեց, եւ այս ցանկը կարելի է երկար շարունակել:
«Երկնագույն շան աչքերը» բեմադրության նկարչական եւ երաժշտական ձեւավորման հեղինակը եւս Արսեն Միքայելյանն է, պարային լուծումներինը` ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը: «Երկնագույն շան աչքեր»-ի տոմսերը երեւանյան հանդիսատեսն արդեն կարող է ձեռք բերել tomsarkgh.am-ից, տոմսի արժեքը 2500 դրամ է:
Ներկայացումն առաջիկայում նախատեսված է տանել Վանաձոր, Արցախ, ապա նաեւ ԱՄՆ, որտեղ «Երկնագույն շան աչքերը» ներկայացնելու են անգլերեն լեզվով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում չինացին ոստիկաններին հայտնել է՝ համերկրացիներն իրեն 40.000 դոլարի կեղծ ոսկյա ձուլակտորներ են վաճառել
Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան
Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը. ստորագրվել են փաստաթղթեր
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ այն մեր ընթացքն է դեպի ապագա, կայուն, արդար և ուժեղ պետություն․ Սիմոնյան
Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակության պայմանն է․ Խաչատուրյան
Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք. Լուկաշենկո
Անչափահաս տղան, լինելով ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է
Էջմիածնի մոտ բախվել են մեքենաներ. կա տուժած
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկները եզրափակիչ փուլում են
Ծիծաղելի են լուրերը, թե Աննա Հակոբյանը կապ ունի «88» սուպերմարկետների հետ, նրան մոտիկից չեմ տեսել. Նալբանդյան
Իսկապես վախվորած էր իմ առաջին հրավերը. ինչպես ծնվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը. Աննա Հակոբյանը մանրամասնել է
Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում
Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան
ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Հրապարակվել է Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ
Ռուսները ԼՂ-ում մտել էին գյուղեր և մարդկանց ասել՝ մի ժամ ժամանակ ունեք դուրս գալու համար. Մելքոնյան
Երկու օր որոշակի ժամերի փակ կլինի Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը. ինչպես երթևեկել
Մայիսի 28-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
31-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրի»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը ընդգծել են սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման սկզբունքայնությունը
Քննարկվել են իրավահավասարության ապահովման, հակախտրականության քաղաքականության շրջանակում առկա մարտահրավերները
Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը
ՀՀ ՏԿԵ և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Արարատ Միրզոյանը Կատարի պետնախարարին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը
Արմեն Գրիգորյանն ու Լիտվայի փոխարտգործնախարարը միջազգային և տարածաշրջանային հարցեր են քննարկել
ՆԳՆ-ն իրազեկում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին և զգոնության կոչ անում. տեսանյութ
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի
Հայտնաբերել ենք կարագ, պանիր այն գնով, որով անհնարին էր ստանալ. ներկայացվել է ՄՊՀ 2024-ի գործունեությունը
Արման Եղոյանը Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ հանդիպման ժամանակ արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը
Հայաստանի և Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյանը՝ դեսպան Ջոել Լիոնին
Նախ պատմել է՝ ինչպես է կոտրել սանհանգույցը, հետո կացինը նետել է բժշկի ուղղությամբ. մանրամասներ Երևանի դեպքից
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT