Երևան
12 °C
Բրիտանական հայտնի Daily Mail պարբերականն անդրադարձել է Երևանում օրեր առաջ անցկացված ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ու դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արված հայտնի սեֆիին, որում Իրանի նախագահ Հասան Ռոհանին է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղզստանի նախագահները։
Պարբերականը հատկապես ընդգծել է լուսնկարում Ռոհանիի ժպիտն ու Պուտինի դեմքի խիստ արտահայտությունը, որոնք Երեւանում հանդիպել էին նաեւ Իրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար։ Պարբերականը նշում է, որ սելֆին մեկնաբանությունների ալիք բարձրացրեց համացանցում ու ներկայացնում է դրանցից որոշները։
Լուսանկարը տեղադրվել է «Ֆեյսբուք»-ում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջում, որտեղ Հայաստանի առաջնորդը նաեւ գրառում է թողել. «Ճանապարհային սելֆի:) Այս ընթացքում հասցրինք կարեւոր որոշում կայացնել»:
Կրեմլի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Երեւանում Ռոհանիի ու Պուտինի հանդիպմանը քննարկվել է Իրանի միջուկային ծրագիրը եւ Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում նավ է կալանել՝ 250 հազար լիտր դիզելային վառելիք Արաբական Միացյալ Էմիրություններ տեղափոխելու համար, որից հետո Արեւմուտքի հետ հարաբերությունները կտրուկ լարվել են:
Հոդվածում հեղինակը կրկին վերադառնում է հայտնի սլեֆիին՝ նշելով, որ երկրների ղեկավարները նստած են միկրոավտոբուսում: Այդ լուսանկարը մեծ արձագանք է ստացել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
«Նայեք Պուտինի դեմքին, նա կարծես անհանգիստ է, սակայն Հայաստանի վարչապետի ուրախությունը շատ բնական է»,- գրում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
Մյուսները գովել են լուսանկարը եւ գրառումը: «Վարչապետ ջան, չնայած այս պահին տրամադրություն չունեմ, սակայն ուզում եմ ասել, որ մենք սիրում ու վստահում ենք Ձեզ»:
Միեւնույն ժամանակ բրիտանական պարբերականն անդրադառնում է ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագնաթնաժողովի ժամանակ Իրանի նախագահի հնչեցրած տեսակետին: Ռոհանին կոչ է արել միջազգային հանրությանը դիմակայել ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությանը, քանի որ Իրանի ու Միացյալ Նահանգների միջեւ լարվածությունը շարունակում է աճել:
Երկու երկրների միջեւ հարաբերություններն սկսել են լարվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային գործարքի դուրս գալուց հետո Թեհրանը որոշեց կրճատել նույն գործարքով իր վրա վերցրած պարտավորությունները:
Այնուհետեւ գործընթացն սկսեց խորանալ: Իրանում այժմ մահապատժի վճիռ է կայացվել ամերիկյան ենթադրյալ լրտեսի նկատմամբ, իսկ եւս երեք անձ բանտարկվել են, այդ թվում՝ ենթադրյալ բրիտանական գործակալ: Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ բացահայտել է ԱՄՆ ԿՀՎ-ի լրտեսական ցանց եւ նրանց որոշ անդամների մահվան դատապարտել:
ԱՄՆ-ն չի ընդունում այդ մեղադրանքները, իսկ այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը մտացածին ու կեղծ պատմություն է ստեղծում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT