Երևան
12 °C
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ավարտին մնացել են ամիսներ։ Կոլեգիայում նրա գործունեության ժամկետն ավարտվում է 2020 թվականի փետրվարի 1-ին։ Այն երկարաձգելու հնարավորություն չկա։
Տիգրան Սարգսյանի թեկնածությունը 2016 թվականին առաջադրել էր Սերժ Սարգսյանը։ Եթե նախկինում կոլեգիայի նախագահին առաջադրում էր նախագահը, ապա նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց՝ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո առաջադրման իրավունքը ՀՀ վարչապետինն է։ ԵԱՏՄ անդամ մյուս պետություններում ԵՏՀ կոլեգիայի նախագահին առաջադրում են նախագահները։
Ինչպես հայտնի է՝ այս տարի Եվրասիական տնտեսական միությունում նախագահում էր Հայաստանը, հաջորդ տարի՝ 2020-ին, նախագահելու է Բելառուսը։ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո, ռոտացիայի համաձայն (ռուսական այբուբենին համապատասխան), կոլեգիայի նախագահ է դառնալու Բելառուսի թեկնածուն, որին առաջադրելու է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ այս տարվա դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կարծիքով՝ հաջորդ տարի ԵԱՏՄ նախագահության անցումը Բելառուսի Հանրապետությանը՝ որեւէ բացասական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների վրա, քանի որ կառույցում ակնհայտորեն փոխադարձ համագործակցության եւ հասկացվածության միջավայր է ստեղծված, որտեղ ակտիվ ներգրավված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։
Պատգամավորի պնդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բոլոր հնարավորությունները, կամքը եւ քաղաքական պոտենցիալը՝ Եվրասիական տնտեսական միությունում իր խոսքն ասելու եւ այն արժանապատվորեն արձանագրելու համար։
«Որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ՝ մենք ունենք մեր իրավունքները եւ պարտականությունները, եւ օգտվում ենք թե՛ մեր իրավունքներից, թե՛ պարտավորություններից, եւ այդ գործիքակազմը մեզ հնարավորություն է տալիս լինել ե՛ւ լավ, ե՛ւ կառուցողական գործընկերներ՝ դրան զուգահեռ ամբողջությամբ իրացնելով ՀՀ պետական շահը»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Բոշյանը։
Ինչպես շատ այլ հարցերում, այնպես էլ ԵԱՏՄ շուրջ ստեղված դրական մթնոլորտի առումով նախկին իշխանության ներկայացուցիչները փորձեցին իրենց վերագրել վերջին շրջանում գրանցած հաջողությունները։ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը նույնիսկ մի գրառում էր կատարել, թե Հայաստանում անցկացված ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը կայացել է Սերժ Սարգսյանի շնորհիվ, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է նրա օրոք:
Պատգամավոր Բոշյանի պնդմամբ՝ նախկին իշխանության ներկայացուցիչներ փորձում են անընդհատ իրենց «մեջ գցել» այսօրվա իրադարձություններում եւ իրավիճակը ներկայացնել որպես իրենց ձեռքբերում, սակայն գործընկերության այսօրվա եւ առաջվա տարբերությունն ակնհայտ է:
«Այսօր ՀՀ-ն, ի պատիվ ներկա կառավարության, նոր որակներ է հաղորդել այդ ԵԱՏՄ-ին։ Մենք տեսնում ենք, որ Երեւան էին ժամանել ոչ միայն ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, այլեւ հյուրընկալել էինք Սինգապուրի վարչապետին, Իրանի, Մոլդովայի առաջնորդներին, եւ դա վկայում է, որ Հայաստանն այդ Միությունում ստանձնել է շատ կարեւոր գործառույթներ։ Պետք է արձանագրել, որ դա այսօրվա կառավարության ձեռքբերումն է։ Նախկին իշխանություններն ընդամենը փորձում էին, մեղմ ասած, տեմպը պահել. մենք ավելացնում ենք տեմպերը»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանի գործող կառավարության արտաքին քաղաքականության ամենակարեւոր եւ ելակետային սկզբունքը, ի տարբերություն նախկինների, ՀՀ-ի պետական շահերի առավելագույն սպասարկումն է:
«Եվ այդ ընթացքում մեզ ոչինչ չի կարող կաշկանդել։ Լեգիտիմ կառավարության եւ լեգիտիմ իշխանության տարբերությունը ոչ լեգիտիմ իշխանությունից այն է, որ այսօրվա կառավարությունը կարողանում է իրեն թույլ տալ շփվել աշխարհի հետ հավասար դիրքերից եւ կաշկանդվածություն չունենալ ինչ-ինչ հանգամանքներից։ Մենք բաց ենք մեր բոլոր գործընկերների համար, մենք շփվում ենք մեր բոլոր գործընկերների հետ, մենք դաշնակիցներ ենք փնտրում եւ մենք կարողանում ենք լավ դաշնակից լինել»։
Բոշյանի պնդմամբ՝ իրականում լեգիտիմության հզորությունն այն է, երբ կառավարությունը կարողանում է ասել, որ ինքն իրապե՛ս ծառայում է Հայաստանի Հանրապետությանը եւ ՀՀ շահերն են թելադրում իր գործողությունները, եւ ոչ թե իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքը:
«Միայն ու միայն ժողովրդի քվեով իշխանության եկած կառավարությունը կարող է իրապես իրացնել ՀՀ իրական շահերը»,- եզրափակեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT