Ծեծկռտուք Ախալքալաքում. պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայրը հիվանդանոց է տեղափոխվել

07/10/2019 schedule15:38

Ծեծկռտուք է տեղի ունեցել խորհրդարանի նախկին պատգամավորի տղայի՝ քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի և «Վրացական երազանքից» խորհրդարանի ներկայիս պատգամավորի եղբոր միջև: Այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, սակայն արդեն 4-րդ օրն է՝ ՆԳՆ-ն չի ճշգրտում այս տեղեկատվությունը, փոխանցում է jnews.ge լրատվականը: 

Ծեծկռտուքը պատգամավորների հարազատների միջև տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին: Լրատվամիջոցը գրում է, որ չի հրապարակում կատարվածի մանրամասները, որովհետև չի կարողացել ճշտել ունեցած տեղեկատվությունը, քանի որ երկու կողմերն էլ հրաժարվել են մեկնաբանել, իսկ ՆԳՆ-ից արդեն 4-րդ օրն է ստանում է պատասխան, որ տեղեկատվությունը դեռևս ճշտվում է:

«Այս փուլում պարզվում են գործի մանրամասները, մենք չենք կարող սրանից ավելի տեղեկատվություն տալ»,- ասել են ՆԳՆ մամուլի ծառայությունից: Այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործ է բացվել, ո՞ր հոդվածի հիման վրա, Ներքին գործերի նախարարությունից պատասխան նույնպես չկա:

Մեզ հաջողվեց պարզել, որ ծեծկռտուքն սկսվել է սովորական վիճաբանությունից: Դրանից հետո հիվանդանոց են տեղափոխել Հենզել Մկոյանի եղբորը՝ Մարտուն Մկոյանին, և ևս մեկ այլ անձի: Մարտուն Մկոյանին հիվանդանոցում կար են դրել: Երկրորդը, որին նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, առանձնապես չի տուժել, նրա և Մարտուն Մկոյանի բարձր ճնշումը նորմալացրել են:

Մարտուն Մկոյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը տեղեկատվություն չի տա մեր կայքին:

Գևորգ Պետրոսյանի հեռախոսահամարին պատասխանեց նրա հայրը՝ Սամվել Պետրոսյանը, որը տեղյակ չէր կռվի մասին: Ասելով, որ իր որդին այժմ իրեն լավ չի զգում՝ միևնույն ժամանակ որդուց ճշտեց, թե ինչ-որ մեկի հետ արդյոք կռի՞վ է արել, այնուհետև մեզ ասաց, որ եթե ինչ-որ բան եղել է, ապա պետք է ճշտենք ՆԳՆ-ից:

Գևորգ Պետրոսյանը քաղաքապետի ներկայացուցիչն է Ախալքալաքում: Նրա հայրը 2012-2016 թվականներին խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում»-ը ներկայացնող պատգամավոր էր: Այնուհետև՝ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Պետրոսյանը (երկրորդ որդին) պետք է առաջադրվեր «Վրացական երազանքի» ցուցակներով, բայց չառաջադրվեց: Դրանից հետո Պետրոսյանը միացավ Վրաստանի «Հայրենասերների դաշինք»-ին:

Հարկ է նշել, որ Մարտուն Մկոյանի նկատմամբ գործ էր հարուցվել զանգվածային ծեծկռտուքի առնչությամբ, որը տեղի էր ունեցել 2018-ի հոկտեմբերի 30-ին՝ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո: 2018-ի հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում միավորված ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի շտաբի մոտ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների, կողմնակիցների և շտաբի ակտիվիստների միջև: Արդյունքում ընդդիմության 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին:

Սկզբնապես Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն էր սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, որոնք հետագայում վերաորակավորվել էին և շարունակվել՝ համաձայն 126-րդ հոդվածի 1-ին մասի: Այս հոդվածով նախատեսված պատիժը ենթադրում է 120-ից մինչև 180 ժամ հանրօգուտ աշխատանք, տնային կալանք՝ 6 ամսից մինչև 1 տարի կամ ազատազրկում՝ մինչև մեկ տարի: Մարտուն Մկոյանը և այս գործով մնացած մեղադրյալները ազատության մեջ են գտնվում՝ գրավի դիմաց:

Հոկտեմբերի 4-ին Մարտուն Մկոյանի և Գևորգ Պետրոսյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքն Ախալքալաքում քննարկումների մեծ ալիք առաջացրեց, այս թեմայի շուրջ սկսեցին խոսել և քաղաքական երանգ տալ դրան, սակայն, որքանով էր դա քաղաքական բախում, միանշանակ անհնար է ասել: Գրում է տեղական լրատվամիջոցը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2685 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս