Երևան
12 °C
Այսօր առավոտից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը: Համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի աշխարհահռչակ կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Համաժողովի թեման այս տարի «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ» անունն է կրում:
Քննարկման հիմնական թեման այն է, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները դրական ու բացասական կերպով ձեւավորում մեր կյանքը, ինչպիսի ազդեցություն ունեն շահույթի եւ բարեկեցության, հուսալիության եւ անվտանգության, ժողովրդավարության ու մարդասիրության վրա:
Համաժողովին մասնակցում են շուրջ 2500 մասնակիցներ 70 երկրներից։ Մասնակցության համար Հայաստան են ժամանել 20 երկրների նախարարական պատվիրակություններ` ավելի քան 2000 մասնակիցներով։ 23 պատվիրակություններ կժամանեն ոլորտային նախարարների գլխավորությամբ, այդ թվում՝ Իրանից, Հունաստանից, Լիբանանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բալթիայի երկրներից, Մալայզիայից ու Եթովպիայից ժամանած պատվիրակություններ:
Համաժողովի բացումը տրվեց երեկ համերգով, որի ընթացքում 15 երկրների երաժիշտներից կազմված նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, նվագեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Այնուհետեւ տեխնո երաժշտությամբ միջոցառումը շարունակեց աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բուրենը:
Այսօր արդեն համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանում անցկացրած մի քանի օրերին համաժողովի մասնակիցները կզգան այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ «մեր երկրին համակել է նախորդ տարի ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորարական առաջատար երկրներից մեկը աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն:
Բացման խոսքով հանդես եկավ նաեւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ Ռիչարդ Քլարկը: Փորձագետը կարծիք հայտնեց, որ երկրները, ինչպիսին Հայաստանն է, մարդկանց կոդավորում ու ուսուցանում են եւ կարող են դառնալ տնտեսական ազդեցության կենտրոններ:
Այնուհետեւ համաժողովի ընթացքում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Բանախոսներից Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն, որը մի քանի տարի առաջ նույնիսկ չգիտեր Հայաստանի գոյության մասին ասաց. «Հիմա այնքան շատ երկրներ գիտեն Հայաստանի մասին, ես մեծապես հպարտ եմ սրանով, եւ ուրախ եմ, որ WCIT 2019-ը տեղի է ունենում Հայաստանում: 21 երկրում եմ եղել, պատմել եմ բոլորին Հայաստանի մասին: Չեմ կարծում, որ որեւէ մեկը պետք է մտածի, որ երկիրը փոքր է, դուք պետք է հպարտանաք, որովհետեւ, երբ պատմում եմ ՀՀ-ի մասին, շատերն են ցանկանում այցելել Հայաստան: Դուք «Սիլիկոնյան հովիտ» եք տարածաշրջանում եւ մեծ հեռանկար ունեք: Ձեր ժողովուրդն ունի երիտասարդ տաղանդ, եւ ասում եմ, որ սիրում եմ Հայաստանը»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ կարեւորագույնը, ինչ հնարավոր է քաղել այս միջոցառումից, կապերն են, ինչը ՏՏ եւ ոչ միայն այդ ոլորտի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել. «Կարծում եմ՝ օտարերկրյա շատ ընկերությունների ներկայացուցիչներ կարող են ՀՀ ում ներդրումներով հետաքրքրված լինել»:
Հայաստանում գործող նախագծերը եւ այլ երկրների ներկայացուցչությունները տաղավարներ ունեին մարզահամալիրի տարածքում: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեին տաղավարներում ծանոթանալու համապատասխան տեխնոլոգիաների հետ:
«Հայկական ժամանակ»-ը շրջայց կատարեց մի քանի տաղավարներով եւ ծանոթացավ ներկայացվող ապրանքներին:
«Ֆիրմա Ալֆա» ընկերության ավագ ինժեներ Վարդան Գուլկանյանը մեր զրույցում ասաց, որ իրենք Հայաստանում ներկայացնում են «Ավեր» բրենդի պրոֆեսիոնալ վեբ տեսախցիկները. «Տեսախցիկները նախատեսված են վիդեոզրույցի համար: Դրանք ունեն նաեւ լսափող, բարձր դասի տեսախցիկ է: 10 տարուց ավելի է մեր ընկերությունը Հայաստանում ներկայացնում է այս բրենդը: Մեր ապրանքանիշը ֆինանսական առումով էլ թանկ չէ, եթե համեմատենք այն բրենդների հետ, որոնց զուտ անունի համար գերվճար եք անում»: Գուլկանյանը նշեց, որ ընկերությունը համաժողովից ակնկալում է նոր գործնական կապեր եւ բրենդի տարածում:
Համաշխարհային «TeamViewer» ընկերությունը հետաքրքիր ծրագրով էր ներկայացված համաժողովին: Ծրագրի ղեկավար Անդրանիկ Սանոյանը մեր զրույցում ներկայացնելով ծրագիրը, ասաց. «Այս ծրագրով հնարավոր կլինի առարկաները դարձնել հասանելի: Այս դեպքում մենք ունենք պոմպ, որն աշխատում է ինչ-որ ռեժիմով, պոմպից կրիչների միջոցով տվյալներ են հավաքագրվում՝ ջերմաստիճան, հոսք ու այդ տվյալները պոմպային տեխնոլոգիաներով ուղարկում ենք ծածկույթին: Այդտեղ հաճախորդները կարող են վերլուծել իրենց տվյալները եւ կառավարել իրենց առարկաները»: Սանոյանի խոսքով՝ արդեն 2 տարի է, ինչ այս ծրագիրը ներկայացնում են: «Մեր հիմնական գրասենյակը գտնվում է Գերմանիայում, բայց Հայաստանում էլ ունենք մասնաճյուղ, որտեղ մոտավորապես 100 աշխատող ունենք»,- ասաց Սանոյանը հավելելով, որ ընդլայնման հնարավորություն կա:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակալավրիատի ուսանողները եւս նորարարությամբ էին հանդես եկել: Համալսարանի ուսանողներից Սարգիս Գաբրիելյանը նշեց, որ ստեղծել են ռոբոտ, որի միջոցով հնարավոր է ապրանքը վերցնել եւ մի տեղից մյուս տեղում դնել:
«Ֆաբլաբ» միջազգային նախատիպեր պատրաստող լաբորատորիան, որը Դիլիջանում ունի մասնաճյուղ, մի շարք նոր տեխնոլոգիաներով էր ներկայացված տաղավարում: Նախագծի ղեկավար Մարիամ Նահապետյանը մեր զրույցում ասաց, որ իրենք ներկայացրել են 4 նախագիծ. «Դրանցից մեկն արեւային մարտկոցների համար նախատեսված սարքն է, որն օրվա ընթացքում հետեւում է արեւի ամենաուժեղ ճառագայթմանը ու բարձրացնում է մարտկոցի ՕԳԳ-ն: Մեկ այլ նախագծով ընկերությունը ստեղծել է խելացի քարտեզ, եթե օրինակ դուք զբոսաշրջիկ եք դիպչում եք Հաղարծին բառին, նա պատմում է, թե որտեղ է Հաղարծինը, ինչպես հասնել եւ այլն: Նախագծերից մեկով էլ առանց լարի մարտկոցների լիցքավորման սեղանն է: Ձեր հեռախոսը դնում եք համապատասխան մասում եւ այն լիցքավորվում է»: Նահապետյանի խոսքով՝ համաժողովն իրենց հետաքրքրում է նրանով, որ գաղափարների փոխանակում կլինի, ուսանողները կշփվեն բիզնես ոլորտի հետ:
«Դիջիթեյն» ընկերությունը միջոցառմանը ներկայացված էր հետաքրքիր նախագծով: Ընկերության ներկայացուցիչը մեր զրույցում ասաց, որ պլանավորել են նոր շենք կառուցել, որը 2-3 տարվա ընթացքում արդեն պատրաստ կլինի. «Նպատակն է աջակցել ստարտափ փոքրիկ ընկերություններին, ովքեր պատրաստ են ինչ-որ հետաքրքիր գաղափարներով հանդես գալ: Աջակցում ենք նաեւ այլ հարցերով՝ հարկային խորհրդատվությամբ: Տարածքները տրամադրելու ենք ե՛ւ տեղական ե՛ւ միջազգային ստարտափներին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT