Կոմանդոսն ու Ռոբերտ Մլքեյանը Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ ստացան. որոշումը միասնական էր, մթնոլորտը՝ հուզիչ

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանին և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանին Գյումրու ավագանու որոշմամբ՝ այսօր շնորհվեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ: Դահլիճից հնչած գնահատանքի խոսքերից հետո ամբիոնին մոտեցավ լեգենդը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը:

«Ծառայում եմ հայրենիքիս»,- հպարտ հուզմունքով ասաց Կոմանդոսը:   Փոքր դադարից հետո շարունակեց. «Սովետական միությունում ծառայել եմ 30 տարի, որից 6-ը՝ Գյումրիում: Այսինքն՝ 6 տարի ապրել եմ Գյումրիում: Դա՝ մեկ: Եվ երկրորդ՝ կինս է գյումրեցի: Որ ասեմ ես հայ եմ, այն չի լինի, ես Սովետական միության մարդ եմ, ուր ասես եղել եմ՝ Գերմանիա, Չեխոսլովակիա, եւ դարձել եմ սովետական մարդ: Երբ արտերկրում էի, չէի էլ ուզում վերադառնալ, բայց կինս, արդեն ասեցի՝ գյումրեցի էր, ասաց՝ պետք է գնանք Հայաստան: Եվ եկանք այստեղ: Երբ 88-ին շարժումն սկսվեց, ես գնացի Ղարաբաղ, որ մեր տղերքին օգնեմ: Բոլորի հետ շատ մտերմացանք, բայց Գյումրու ջոկատների հետ մի ուրիշ տեսակ կապ կար: Առաջին օրվանից մինչեւ վերջին օրը ես նրանց հետ մնացի: Շնորհակալ եմ բոլորիցդ, որ ինձ այսպես գնահատում եք, այս պարգեւն ավելի է պարտավորեցնում, ես ձեզ դեռ պարտք եմ: Կմտածեմ, թե ինչ անեմ, որ ձեզ ավելի պետքական լինեմ»,- ներկաներին ասաց նա:Գյումրու պատվավոր քաղաքացու երկրորդ կոչումը շնորհվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանին: Կոմանդոսից պակաս հուզված չէր նաեւ Մլքեյանը: Ասաց՝ կանգնել Ազգային հերոսի կողքին եւ ստանալ նույն պարգեւը, արդեն մեծագույն պատիվ է:

«Գյումրեցի լինելու համար պարտադիր չէ, որ այստեղ ծնվես, որ լինես այս քաղաքից: Ցավոք, ես Գյումրիում չեմ ծնվել, բայց հոգով ու սրտով գյումրեցի եմ: Մի անգամ ինձ հարցրին, թե մաեստրո, որտե՞ղ կուզեիք կյանքում ապրել, ասացի՝ Գյումրիում: Զարմացան, թե ամբողջ աշխարհը պտտվել եք, ասում եք՝ Գյումրիու՞մ: Ասացի՝ եթե մի պահ պատկերացնենք, որ Գյումրին չկա, ուրեմն՝ աշխարհը պտտվելուց հետո՝ Հռոմում, բայց քանի որ կա Գյումրին, կուզեի հենց այնտեղ էլ ապրեի»,- հիշեց Մլքեյանը:  

«Դուք չեք պատկերացնում, թե ինչ է ինձ համար Գյումրին, կամ էլ, որ պատկերացնում եք, դրա համար շնորհակալություն: Ամենակարեւոր խոսքերը կյանքում մարդիկ ասում են շշուկով, բարձրագոչ չես կարող դա ասել: Իմ կյանքում ամենակարեւորն այն է, որ ես 30 տարեկանում եկա Գյումրի՝ այստեղ մինչեւ կյանքիս վերջը մնալու որոշմամբ: Ինչ խոստում տվել եմ, արել եմ: Այն, որ ես մեկնեցի Երեւան, ստեղծեցի նվագախումբ, երգչախումբ, դա չէր նշանակում, որ Գյումրին իմ կյանքից պետք է դուրս մնար: Հակառակը, էլ ավելի մեծ թափով ետ եկա, որովհետեւ այս անգամ արդեն երեխաներին էր պետք կրթել: Այսօր՝ երբ գյումրեցի երեխաները երգում են Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, եւ պատարագիչն է Հռոմի պապը, ու այնտեղ բարձրաձայն ասում են՝ Գյումրիի Տիրամայր Հայաստանի երգչախումբ, եւ Գյումրի բառն անընդհատ հնչում է աշխարհի բեմերում՝ պարզ ու մաքուր երեխաների բերանով, սա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է»,- պատմեց Ռոբերտ Մլքեյանը:

Դահլիճում ներկա ավագանու անդամները նկատեցին, որ եզակի օր է այսօր, երբ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը շնորհելիս ոչ միայն միասնական են իրենց որոշման մեջ, այլ՝ հուզված: Այդ հուզմունքն առավել խտացրեց Ռոբերտ Մլքեյանը: Ասաց՝ երկրագնդի վրա միայն Գյումրիում է, որ իրեն դիմում են ոչ թե մաեստրո, այլ՝ մեր մաեստրո:

«Խոնարհվում եմ բոլորիդ եւ այս սուրբ քաղաքի առաջ: Կյանքիս ամենադժվար օրերն ապրել եմ այստեղ, ձեզ հետ միասին ամենաչապրվելու տարիներն եմ ապրել. 90-ականներն էին, եւ ես ապրել եմ այստեղ ամենաերջանիկ կյանքով, հենց այդ ծանրության մեջ: Երբ այդ պայմաններում ընկերներ ունես, նվիրվում ես, եւ դա փոխադարձ է, պարտավորվում ես մինչեւ կյանքիդ վերջ նրանց նվիրվել: Գերագույն պատիվ եմ համարում այսօր ինձ տրված Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը»,- ասաց Մլքեյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3757 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում