Երևան
12 °C
Այս տարի «էրեբունի-Երեւան» տոնակատարությունները կանցկացվեն հավասարապես բոլոր 12 վարչական շրջաններում: Բոլոր 12 վարչական շրջաններում տեխնիկական հագեցվածությունը կլինի նույնը: Այս մասին հոկտեմբերի 10-ին՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Փոխքաղաքապետը հայտնեց, որ բոլոր վարչական շրջանների համար գրեթե նույն ֆինանսական միջոցներն են տրամադրվել, նպատակն ապակենտրոնացումն է:
«Միջոցառման տեխնիկական պայմանները որոշելիս հստակ ունեինք մի նախապայման՝ ծայրամասերում իրականացվող տոնական միջոցառումները ոչնչով չպիտի զիջեն կենտրոնում իրականացվողներին: Հրաժարվել ենք Հանրապետության հրապարակում մեկ բեմահարթակում իրականացվող միջոցառումից, քանի որ երբ այն կենտրոնանում է մեկ վայրում, ամբողջ քաղաքը զրկվում է բոլոր վարչական շրջաններում հավասար լավ որակի միջոցառումներ ունենալու հնարավորությունից»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։
Աջափնյակ փոփ էստրադային երաժշտության հարթակ,
Ավան վարչական շրջանում հնչելու է մանկական երաժշտություն,
Արաբկիրում՝ դասական,
Դավիթաշենում՝ ջազային,
Էրեբունիում լինելու է ժողովրդական երաժշտության հարթակ,
Մալաթիա-Սեբաստիայում՝ էստրադային,
Նորք-Մարաշում՝ ազգագրական,
Նոր Նորքում՝ էլեկտրոնային,
Շենգավիթ վարչական շրջանում հեղինակային երգերի հարթակ կտեղադրվի,
Քանաքեռ-Զեյթունում՝ ռետրո երաժշտության,
Նուբարաշենի բնակիչները հնարավորություն կունենան ռոք լսել,
Կենտրոն վարչական շրջանում կհնչի փոփ երաժշտություն:
Վիրաբյանի խոսքով՝ այս տարի Կենտրոն վարչական շրջանի միջոցառումները կենտրոնացած կլինեն ոչ թե Հանրապետության կամ Ազատության հրապարակում, այլ Սարյան փողոցում։
Պաշտոնական միջոցառումը, ինչպես արդեն նշել էինք, կլինի նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Ազգային ակադեմիական երգչախումբը:
Այս տարի տոնակատարությունը կազմակերպելու հայտ է ներկայացրել 18 ընկերություն․ հաղթել են նրանցից մի քանիսը:
Ըստ փոխքաղաքապետի՝ երբ միջոցառումները միայն կենտրոնում են տեղի ունենում, կազմակերպչական հարցերով էլ միայն մեկ ընկերություն է զբաղվում, ընդամենը մի քանի արտիստ է ելույթ ունենում, եւ բնակիչները հնարավորություն չեն ունենում մշակութային բազմազանություն ունկնդրելու:
Վիրաբյանը նկատեց, որ վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ է «Էրեբունի-Երեւան» տոնակատարության կազմակերպման համար մեկից ավելի մասնակից ընկերություն լինում։ «Այժմ արդեն պայմանագրերի կնքման գործընթացի մեջ ենք, մեկ-երկու օրից փաստաթղթային հարցերն ավարտած կլինենք»,- ասաց նա:
Համերգային միջոցառումները բոլոր վարչական շրջանում սկսվելու են ժամը 13:00-ին: Կլինի նաեւ միաժամանակյա հրավառություն՝ ժամը 22:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT