Վիտալի Բալասանյան. սխա՞լ, թե դավադրություն

10/10/2019 schedule23:50

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի սկանդալային հարցազրույցը բուռն արձագանքներ առաջացրեց Հայաստանում: Հասարակության ճնշող մեծամասնությունն ամենավերջին հայհոյանքներով «անդրադարձավ» նրա ասածներին, գտնվեցին նաև մարդիկ, որոնք պաշտպանեցին նրան ու կոչ արեցին «այդ տոնով չխոսել գեներալի հետ», իսկ ահա բովանդակային քննարկումներ չեղան: Այսինքն, չտրվեց այն հարցի պատասխանը՝ ճի՞շտ է ասում Վիտալի Բալասանյանը, թե՝ սխալ:

Ո՞րն էր, ի վերջո, Բալասանյանի հիմնական ասելիքը: Նա ասում է, որ «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի մարտական թևն է, «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է», ապա ավելացնում, թե «2016-ին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»:

Հիմա տեսեք. իսկապե՞ս «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի «մարտական թևն» է: Իհարկե՝ ոչ: Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի «մարտական թևը» հանրային աջակցությունն է, պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանինը՝ ուժային կառույցները, այսինքն՝ Վիտալի Բալասանյանի այդ պնդումն ի սկզբանե սխալ է: Անցնենք առաջ: Իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են: Իհարկե՝ ոչ: Աշխարհայացքային և արժեհամակարգային տարբերություններն ակնհայտ են: Այսինքն՝ Վիտալի Բալասանյանի այս պնդումը նույնպես ի սկզբանե սխալ է: Ու ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ այդ մարդը սխալ «փաստեր» է ներկայացնում, հետո դրանց հիման վրա սխալ եզրակացություններ է անում ու սպառնում է ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանի լեգիտիմ իշխանությունների առաջին դեմքին: Այլ կերպ ասած՝ ոտնձգություններ է անում Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Իսկ ինչպե՞ս պիտի վարվել նման դեպքերում: Եթե առաջնորդվենք իր իսկ տրամաբանությամբ՝ պիտի «ֆիզիկապես ոչնչացնենք» նման ոտնձգություններ անողներին: Սա՞ է Արցախի ԱԽ նախկին քարտուղարի ուղերձը:

Մի խոսքով, տեղի է ունեցել հետևյալը. ԼՂՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան /սեփական նախաձեռնությամբ, թե կողմնակի «հուշումների» արդյունքում՝ էական չէ/ ինչ-որ անհեթեթ պնդումների հիման վրա խիստ վտանգավոր հայտարարություններ է անում, որոնց արդյունքում որոշակի լարվածություն է առաջանում Հայաստան-Արցախ հարաբերություններում, և ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում գտնվում են մարդիկ, ովքեր նրան սաստելու  /հատուկ ընդգծում ենք՝ ոչ թե հայհոլելու, այլ ընդամենը բացատրելու, որ սխալ բաներ է ասում, և սաստելու/ փոխարեն պաշտպանում են նրան, հիշեցնում նրա անցած մարտական ուղին, հերոսացնում ու հայհոյում բոլոր նրանց, ովքեր դատապարտում են նրա այդ քայլը: Բանն այնտեղ է հասել, որ անգամ Արցախի պաշտոնական շրջանակներից են այդպիսի ձայներ լսվում: Այսինքն ի՞նչ, այնտեղ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև սեպ խրելը բխում է Արցախի անվտանգության շահերի՞ց:

Բարեբախտաբար՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում գերիշխում է այն տեսակետը, որ հայկական երկու պետությունների անվտանգության հիմնական /եթե ոչ միակ/ երաշխիքը մեր միասնականությունն է, և դրա խաթարմանն ուղղված ցանկացած քայլ պետք է կանխվի ամենավճռական քայլերով: Ու բարեբախտաբար՝ այդ տեսակետը կիսում են նաև Հայաստանի /վստահաբար՝ նաև Արցախի/ իշխանությունները: Եվ պատահական չէ, որ կոնկրետ այս հարցով զբաղվում է ԱԱԾ-ն, որովհետև սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է:

Հուսանք՝ կպարզվի, որ գործ ունենք ոչ թե մեր միասնության դեմ լավ կազմակերպված դավադրության, այլ ընդամենը սխալ «փաստերի» հիմնա վրա կառուցված սխալ եզրակացության հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35066 դիտում

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն