Երևան
12 °C
Ծխե՞լ, թե՞ չծխել. ծխախոտ օգտագործողների եւ չօգտագործողների «պայքարը» Հայաստանում տեւական ժամանակ է շարունակվում: Մի մասին ծուխն է խանգարում, մյուսներին՝ չծխելու կոչերն ու հորդորները: Ծխախոտի հիմնական թիրախը թոքերն են, որի ծուխը ոչ միայն վնասում է ծխողին, այլեւ նրա շրջապատում գտնվող մարդկանց:
Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան ընդառաջ զանգահարելով բոլոր նախարարություններ՝ փորձեցինք պարզել, թե այսօր նախարարներից քանիսն են օգտագործում ծխախոտ: Մեր հարցումները ցույց տվեցին, որ ՀՀ կառավարությունում 12 նախարարներից 8-ը չեն ծխում, ավելին՝ մեծամասնությունը ծխախոտ երբեք չի էլ օգտագործել:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չծխողների շարքում է, վերջինս երբեւէ գլանակ չի վառել: Նույնը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Վերիջինիս մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանի խոսքով՝ ծխախոտ չեն օգտագործում նաեւ այս գերատեսչության բոլոր վեց փոխնախարարները, ինչպես նաեւ բոլոր մարզպետները:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ոչ միայն երբեւէ չի փորձել ծխել, այլեւ, ըստ նրա մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի, շատ վատ վերաբերմունք ունի դրա նկատմամբ եւ խրախուսում է առողջ ապրելակերպը:
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, Պաշտպանության, Արդարադատության, Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարություններից եւս հայտնեցին, որ նախարարները չեն ծխում:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի օգնականը նշեց, որ նախարարը չի ծխում, երիտասարդ տարիներին փորձել է, սակայն դա եղել է տարիներ առաջ:
Գործընկերներից այս առումով ետ են մնում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ում մամուլի քարտուղար Աննա Օհանյանի խոսքով՝ նախարարը ճիշտ է, երբեմն գլանակ օգտագործում է, բայց՝ քիչ, ժամանակ առ ժամանակ, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վերջինիս մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի խոսքով՝ նախարարը էլեկտրոնային ծխախոտ է օգտագործում:
Նշենք նաեւ, որ բացի նախարարներից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես չծխողների շարքում են: Ինչպես նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Հայկ Մարությանը երբեք ծխախոտ չի օգտագործել:
2008 թվականից ամեն տարի Հայաստանը հոկտեմբերի 12-ին նշում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը: 2004 թվականից մեր երկիրը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային:
Ծխախոտի օգտագործման հետեւանքով տարեցտարի միլիոնավոր մարդիկ են մահանում: ԱՀԿ տվյալների համաձայն` ծխախոտի օգտագործման հետեւանքով յուրաքանչյուր տարի վախճանվում է ավելի քան 8 մլն մարդ, որից ավելի քան 1,2 մլն-ը չծխողներն են, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը: Այս մասին նշվել էր` Ծխախոտի դեմ պայքարի օրվան ընդառաջ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ հայտարարության՝ վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Նրանց գերակշռող մասը տղամարդիկ են: Ծխում են տղամարդկանց 51.5%-ը եւ կանանց 1.8%-ը: Սական ծուխը միայն ծխախոտ օգտագործողներին չի վնասում, դրա ազդեցությունը վատ է անդրադառնում նաեւ պասիվ ծխողների, այլ կերպ ասած՝ այդ աղտոտված օդը շնչողների վրա:
«Հարցվածներից 10-ից 5-ը ենթարկվում է երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը՝ տանը (56.4%), իսկ յուրաքանչյուր չորրորդը` աշխատավայրում (26.6%)»,- նշված էր հայտարարության մեջ:
Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 20-ին Ազգային ժողով է ուղարկել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես ծխելու արգելք փակ եւ կիսափակ տարածքներում, խիստ տուգանքներ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախագիծն այսօր քննարկման է ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ օրինագիծը կներկայացնի նաեւ մյուս խմբակցություններին: Նախատեսվում է, որ օրենքն ընդունվելու դեպքում սահմանափակումներն ու տուգանքները ուժի մեջ են մտնելու ոչ միանգամից, այլ աստիճանաբար՝ առաջիկա տարիներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT