Դզեց. էսօր բոքս ա

21/09/2010 schedule12:59

Պառկած եմ խոտին, նայում եմ երկնքին: Արդեն համարյա մթնել է, բայց երկինքը դեռ պահպանում է մայրամուտի գույների մնացուկները: Աջից հորիզոնին մոտ մի վառ աստղ է: «Սա ա՞ստղ է, թե՞ մոլորակ»,- հարցնում ես: Ինձ թվում է` մոլորակ է, ասում եմ անվստահ տոնով: 1994-95-ին`՝ «ցուրտ ու մթին», աստղային երկինքը լավ ուսումնասիրել էի հեռադիտակի եւ քարտեզի օգնությամբ: Հիմա արդեն գրեթե բան չեմ հիշում, միայն ամենահայտնի համաստեղություններից մի երկու աստղ կարող է տարբերեմ իրարից, մեկ էլ, եթե հաստատ գիտեմ, որ էսինչ մոլորակն էսինչ տեղում է, կասեմ: Նույն աջ կողմից հայտնվում է մի ուշացած թռչուն: «….ես ընդամենը կատարել եմ օբյեկտիվ իրականությունից բխող ու միմյանցից անկախ երեք հիմնական արձանագրում` կոնստատացիա»,- սկսվում է ելույթը: Լավն ա, էլի. արձանագրում` կոնստատացիա, ասում եմ քեզ` փորձելով նմանակել առոգանությունը: Մատենադարանի հանրահավաքների ժամանակ, հատկապես մայրամուտային պահերին կամ մի քիչ անց, երբ արդեն մթնել է, հաճելի է այդպես պառկած կամ նստած նայել երկնքին: Քաղաքի աղմուկը բավականին հեռու է, թռչուններն իրենց նախագիշերային ծեսն են կատարում, հետո երեւում են առաջին աստղերը: Քաղաքական միջոցառմա՞ն ես եկել, ապեր, թե՞ պիկնիկի: Հոգուս անկյուններից մեկում բավականին արխայիկ մարդ եմ, հնություններ սիրող, մի քիչ «ֆեոդալական» ոճի (օրինակ, պսակադրության ծեսի ժամանակ ինձ ամենից շատ տանում է «հնազա՞նդ ես այս պարոնին» արտահայտությունը, ու դրա մեջ, չգիտես ինչու, հե՛նց «պարոնը», որը ես ներքուստ թարգմանում եմ որպես «այս բարոնին», ինչպես հենց ի սկզբանե կա: Մեկ էլ էդ շարքից սեւ շենքն է ինձ տանում…): Հնում աստղերն ու թռչունները բավական մոտիկ են եղել քաղաքականությանը, օրինակ, աստղագուշակության շնորհիվ: Դրա համար «կոնստատացիան» կարելի է լսել նաեւ որպես աուսպիցիա` հավքագուշակություն, եթե համապատասխան մոդուսի մեջ ես: Մատենադարանի շենքի հռոմեական դասականությունը նպաստում է այդպիսի ընկալմանը: Չեմ հիշում ում լեփթոփով պայուսակը գլխիս տակ դրած` պառկած եմ: Վաղուց արդեն բոլորն իրենց մոտավոր տեղն ունեն ու գիտեն: Երկու տարի նույն տեղում հավաքվելով` մա՛րդ եք, ամեն մեկդ ձեր բունը մոտավորապես դրած կլինեք, ու այդ դիրքավորումը բավականին խստորեն պահպանվում է: Կարելի է երեւի նույնիսկ հուշատախտակներ տեղադրել: Մարդ էլ կա, որի տեղը դատարկ է մնացել` հանրահավաքի է՛լ չի գալիս: Չի գալիս, բայց տեղն իրենն է. կարող ես նայել, պատկերացնել, որ կանգնած է ծառի տակ ու մեկի հետ խոսում է: Արա, թող լսե՛նք, արա: Հա լա՜վ, վաղը թերթերում կկարդաս, էլի: «Այոոոո՜». էս հաստատ Արմենն ա ձենը գցել գլուխը: Մարդիկ, ինչպես միշտ, շրջվում են, նայում ու ժպտում: Մարդ էլ կա` առանց Արմենի ձայնակցային ուղեկցության է՛լ չի կարող ելույթը լսել: Կամ էլ, եթե ուշադիր չես լսում, մեկ ա, էն կարեւոր պահերին Արմենը մի ձեն հանում է, ու շուռ ես գալիս, հարցնում ես` էդ ի՞նչ ասեց որ: «…վճռականապես դեմ ենք գործելու կարգավորման ցանկացած ծրագրի, որում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված չէ որպես հակամարտության կողմ… Մենք պահանջելու ենք նաեւ, որ Ղարաբաղյան կարգավորման վերջնական համաձայնագիրը հանրաքվեի դրվի Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում… Սարգսյանը որեւէ զիջում կատարելու ժողովրդական մանդատ չի ստացել, քանի որ… պարզապես ընտրված նախագահ չէ։ Հետեւաբար, նա ընդհանրապես որեւէ որոշում կայացնելու, հրամանագիր արձակելու, օրենք վավերացնելու եւ համաձայնագիր կնքելու իրավունք չունի, իսկ մինչ այժմ նրա կողմից ստորագրված բոլոր որոշումները, հրամանագրերը, օրենքներն ու համաձայնությունները զուրկ են իրավական ուժից…»: Դզե՛ց: Էսօր լրիվ բո՛քս ա, Արմենի բենեֆիսն ա. լիքը գոռալու տեղ ունեցավ: Հ.Գ. Սա հանրահավաքի հակիրճ նկարագրությունն էր այնպես, ինչպես մոտավորապես ընթանում է հիմնականում երիտասարդների կողմից զբաղեցված խոտածածկային ձախ (եթե նայես դեպի հարթակ) «օթյակում»: Այլ տեղերից դիտված, շատ հնարավոր է, որ կունենաք այլ հանրահավաք: Ուստա Հրանտ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
477 դիտում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում

Շնորհավո՛ր ծնունդդ, լավագույն ամուսին և հայր. Սուրեն Պապիկյանի կինն ընտանեկան տեսանյութ է հրապարակել

Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզը հիմնանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում 2 դի է հայտնաբերվել

Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է

Մեքենան բախվել է ճանապարհամերձ արգելապատնեշին․ կա վիրավոր

Իսպանիայում ՀՀ դեսպանը Փաշինյանի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը. նույնից շնորհվել է նաև Ալիևին

Մոտենում է հերթական ցիկլոնը, որը Հայաստանի տարածքում կպտտվի 5 օր. ջերմաստիճանը կնվազի. Սուրենյան

Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. գլխազարդն իրականում խաչի տեսքով է

Մալիի պաշտպանության նախարարը սպանվել է

Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է. վարչապետը ներկա է գտնվել բացմանը

Պլանային ջրանջատում Կապանի մի շարք հասցեներում

Իրական Հայաստան. վարչապետը ցույց է տվել Սարիգյուղից Կիրանց տանող ճանապարհն ու 16 մլն-ի ծրագրով կառուցված տները

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. տուժել են 17-ամյա պատանիներ

Հաջորդ կանգառը՝ Խաշթառակ. վարչապետը ծանոթացել է նոր կառուցված կամուրջներին. տեսանյութ

Ու որևէ մեկն ուզում է ասել, որ Հայաստանի Հանրապետությունի չի՞ ծաղկում. Փաշինյան

Ծանրորդուհի Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆ

Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր

«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր

Բռնnւթյունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում. Փաշինյանը՝ Թրամփի ներկայությամբ միջադեպի մասին

Հախում գետի վրա առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը. Նիկոլ Փաշինյան

Ահաբեկչություն Կոլումբիայում. զոհվել է 14 մարդ, կան տուժածներ. տեսանյութ

Սա էլ Իծաքար-Գանձաքար խոստացված ավտոճանապարհը, որն իր պատմության ընթացքում ասֆալտի «երես չէր տեսել». վարչապետ

Չինչին բնակավայրն իր պատմության մեջ երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մարտունիում բախվել են մեքենաներ. կա տուժած

Չինչինի 9,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որ երբեք ասֆալտապատ չի եղել, ասֆալտապատվել է․ վարչապետ

Քաղաքացու օրը, այս մթնոլորտը պետք է լինի հարատև ու միշտ. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

Թրամփն իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Նոր ճանապարհը Երևանից Բերդ հասնելու ընթացքը կրճատում է մեկ ժամով. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Ծանրամարտի ԵԱ. մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշայինները

Ճամբարակ-Բերդ «սարի ճանապարհը» դարձել է հոյակապ մայրուղի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Քասախում ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրավոր

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վազգեն Թևանյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին

Քաոս և կրակոցներ Վաշինգտոնում թղթակիցների հետ ընթրիքի ժամանակ. Թրամփը, առաջին տիկինն ու Վենսը տարհանվել են

Հերթի մեջ երկար ե՞ք մնացել․ վարչապետի հետ լուսանկարվելու ցանկություն ունեցողների հոսքը չի դադարում․ տեսանյութ

Մահվան դալալները ձախողվեցին հերթական անգամ․ ՀՀ քաղաքացիներն Ամիրյան փողոցում նրանց իրենց տեղն են ցույց տալիս

Ոստիկաններն ապահովում են կարգը, փրկարները՝ հերթապահում․ լուսանկարներ