Երևան
12 °C
Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքը Վաշինգտոնում, որտեղ պետք է ելույթ ունենար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերածվել է քաոսի՝ հնչած կրակոցների մասին հաղորդումների ֆոնին:
Այս մասին հայտնում են ամերիկյան առաջատար լրատվամիջոցները, որոնց մի մասը ներկա է եղել ընթրիքին:
Տեսանյութերում երևում է՝ ինչպես են հանկարծ մատուցողները սկսում փախչել, Գաղտնի ծառայության աշխատակիցներն ու թիկնապահները շտապ հեռացնում են Թրամփին, առաջին տիկնոջը և ամերիկյան վարչակազմի անդամներին, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին:
Կադրերում երևում է, թե ինչպես է Գաղտնի ծառայության գործակալը ուժով հանում Վենսին նստած տեղից և տանում կուլիսներ, ինչից հետո տարհանում են Թրամփին, որը սայթաքում և ընկնում է:
ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել է, որ կրակոցների հեղինակ տղամարդը ձերբակալվել է։ Թրամփը տեղի ունեցածը բնութագրել է որպես «բավականին հագեցած երեկո Վաշինգտոնում» և շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը և իրավապահ մարմիններին «ֆանտաստիկ աշխատանքի» համար։
Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցների տեսանյութը, ինչպես նաև կասկածյալի լուսանկարները։
Ի դեպ, Թրամփը, որն իր երկու պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ էր որոշել մասնակցել այդ միջոցառմանը, հայտնել է, որ ինքն ու իր վարչակազմի անդամները անվտանգ են, իսկ չարագործը՝ ձերբակալված։
Ձերբակալված անձը, որը կրակ էր բացել ընթրիքի ժամանակ, զինված է եղել հրացանով, հայտնել է Վաշինգտոնի ոստիկանապետ Ջեֆ Քերոլը։ Նրա խոսքով՝ տղամարդն իր հետ ունեցել է դանակներ և ատրճանակ։

Նա նաև հայտնել է, որ զինված հարձակման մեջ կասկածվող անձը բնակվում էր նույն հյուրանոցում, որտեղ անցկացվում էր միջոցառումը։ Թրամփի մասնակցությամբ միջադեպի հետևանքով ներկաներից ոչ ոք չի տուժել, ուղիղ եթերում հայտնել է CNN-ի հաղորդավար Ջեյք Թափերը:
Հաղորդվում է, որ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը հենց նույն՝ Washington Hilton հյուրանոցում է եղել, որտեղ 45 տարի առաջ իրականացվել էր մահափորձ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարտունիում բախվել են մեքենաներ. կա տուժած
Չինչինի 9,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որ երբեք ասֆալտապատ չի եղել, ասֆալտապատվել է․ վարչապետ
Քաղաքացու օրը, այս մթնոլորտը պետք է լինի հարատև ու միշտ. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել
Թրամփն իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հանդես է եկել հայտարարությամբ
Նոր ճանապարհը Երևանից Բերդ հասնելու ընթացքը կրճատում է մեկ ժամով. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Ծանրամարտի ԵԱ. մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշայինները
Ճամբարակ-Բերդ «սարի ճանապարհը» դարձել է հոյակապ մայրուղի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Քասախում ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրավոր
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վազգեն Թևանյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին
Քաոս և կրակոցներ Վաշինգտոնում թղթակիցների հետ ընթրիքի ժամանակ. Թրամփը, առաջին տիկինն ու Վենսը տարհանվել են
Հերթի մեջ երկար ե՞ք մնացել․ վարչապետի հետ լուսանկարվելու ցանկություն ունեցողների հոսքը չի դադարում․ տեսանյութ
Մահվան դալալները ձախողվեցին հերթական անգամ․ ՀՀ քաղաքացիներն Ամիրյան փողոցում նրանց իրենց տեղն են ցույց տալիս
Ոստիկաններն ապահովում են կարգը, փրկարները՝ հերթապահում․ լուսանկարներ
Վարչապետը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքին․ տեսանյութ
Արաղչի-Ասիմ Մունիր հանդիպումն ավարտվել է․ ինչ են քննարկել կողմերը
Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է․ վարչապետը բանախոսել է Մարալիկում
Ինչպես են նշում Քաղաքացու օրը Երևանում․ լուսանկարներ
Սփյուռքահայ եմ, շնորհակալ եմ Ձեր լավ գործերի համար․ վարչապետը Երևանի Ամիրյան փողոցում է․ տեսանյութ
Գաստրոֆեստը շարունակվում է․ երեկոյան շռնդալից համերգ է լինելու․ Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ն աշխարհի և հարևանների հետ երկխոսում է իրավական, քաղաքական ինքնիշխանության դիրքերից․ Մոնտեվիդեոն աջակցում է
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Փարիզի` Հայաստանի անվան էսպլանադում
ՀՀ քաղաքացու օրն է․ քաղաքացիությունը պետության հետ ամենաամուր իրավական կապն է․ ՆԳՆ․ լուսանկարներ
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է
Վարչապետն Ալագյազում մասնակցել է Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքին․ տեսանյութ
Հազարավոր մարդիկ տոնում են Քաղաքացու օրը. Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Պարոն Փաշինյան, Ձեզ հետ ենք, ամեն ինչ լավ կլինի․ վարչապետն Արթիկում է․ տեսանյութ
Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլը
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևային եղանակը կպահպանվի
Շնորհավոր Քաղաքացու օրը․ վարչապետը տոնական Մարալիկում է․ տեսանյութ
Շնորհավորում եմ բոլորիս․ Պապիկյանը նոր լուսանկար է հրապարակել
Աշխարհի տարբեր կետերում մեր դիվանագետների աշխատանքի կարևոր բաղադրիչը ՀՀ քաղաքացու իրավունքի պաշտպանությունն է
Վարչապետը Մարալիկում է․ ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը․ տեսանյութ
Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել
Մենք ենք մեր պետությունը․ իմ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է․ տեսանյութ
Իսլամաբադում մեկնարկել է Աբբաս Արաղչիի և Պակիստանի ԶՈՒ հրամանատար Ասիմ Մունիրի հանդիպումը․ տեսանյութ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի երկու մասնակից
Կապանի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինի
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT