Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

18/06/2026 schedule15:10

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կարևոր միջազգային ձեռքբերում է գրանցել՝ դառնալով Հայաստանում առաջին համալսարանը, որի կրթական ծրագիրը միացել է CFA Institute-ի Համալսարանական համագործակցության ծրագրին (University Affiliation Program)։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։

CFA Institute-ը ներդրումային մասնագետների համաշխարհային առաջատար կազմակերպությունն է, որը սահմանում է մասնագիտական գերազանցության և էթիկական վարքագծի չափանիշները ֆինանսական ոլորտում։ Աշխարհում գործում են ավելի քան 200 հազար CFA, այսպես կոչված՝ Charterholder-ներ 164 երկրներում, իսկ CFA որակավորումը համարվում է ներդրումների և ֆինանսների ոլորտի ամենահեղինակավոր մասնագիտական հավաստագրերից մեկը։ Ըստ Modex խորհրդատվական ընկերության հրապարակման՝ մեկ միլիոն բնակչի հաշվով CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թվով Հայաստանը առաջատար է ԱՊՀ-ում։

CFA Institute-ի իրականացրած համապարփակ գնահատման արդյունքում ՀՊՏՀ-ի «Ֆինանսներ» բակալավրի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես CFA Program-ի բովանդակությանն էականորեն համահունչ ծրագիր՝ ապահովելով ուսանողների պատրաստվածությունը ֆինանսների, ներդրումների, բանկային գործի և կապիտալի շուկաների ոլորտներում հետագա մասնագիտական զարգացման համար։

CFA Institute-ը բարձր է գնահատել ծրագրի համապատասխանությունը մի շարք առանցքային ուղղություններով, այդ թվում՝ մասնագիտական էթիկայի, քանակական մեթոդների, տնտեսագիտության, ֆինանսական հաշվետվությունների վերլուծության, կորպորատիվ ֆինանսների, բաժնային և պարտատոմսային ներդրումների, ածանցյալ գործիքների և ներդրումային պորտֆելների կառավարման ոլորտներում։

Հավատարմագրումը ՀՊՏՀ-ին հնարավորություն է տալիս միանալ CFA Institute-ի գործընկեր համալսարանների միջազգային ցանցին, որի անդամ են աշխարհի առաջատար բուհերը, որոնք պատրաստում են ֆինանսների և ներդրումների ոլորտի մասնագետներ։ Համալսարանական համագործակցության ծրագրին միանալու կարևորագույն առավելություններից է CFA Institute-ի ուսանողական կրթաթոշակներին հասանելիությունը։

2026 թվականի համար ՀՊՏՀ-ին հատկացվել է 3 CFA Program Student Scholarship, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին արտոնյալ պայմաններով մասնակցել CFA ծրագրին և սկսել իրենց ճանապարհը դեպի աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսական մասնագիտական որակավորումներից մեկը՝ Chartered Financial Analyst (CFA)։ CFA Program Student Scholarship կրթաթոշակը նվազեցնում է CFA քննության գրանցման վճարը մինչև 600 ԱՄՆ դոլար և ազատում է ծրագրին միանալու միանվագ վճարից, ինչը նոր թեկնածուների համար ապահովում է շուրջ 1000 ԱՄՆ դոլարի արտոնություն։

ՀՊՏՀ-ի անդամակցությունը CFA Institute University Affiliation Program-ին վկայում է համալսարանի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն և պատրաստելու մրցունակ մասնագետներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
260 դիտում

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ