Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները թունավորվել են եւ նրանց թիվն աճում է. երեխաները կերել են պիցցա, հոթ դոգ եւ խաչապուրի

Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան հ. 5 հիմնական դպրոցի 20-ից ավելի աշակերտներ տեղափոխվել են «Արտաշատի բժշկական կենտրոն»: Թունավորված աշակերտների թիվը հետզհետե աճում է, այս մասին մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուհի Հովակիմյանը: Վերջինիս խոսքով՝ սկզբում աշակերտների թիվը 20-ն է եղել, ժամանակի ընթացքում այլ երեխաներ են բերել, 23-րդ աշակերտին մեր զրույցից վայրկյաններ առաջ էին ընդունել:

Բոլոր աշակերտների մոտ ախտորոշվել է սննդային թունավորում, հիվանդանոց են տեղափոխվել դպրոցից. մի մասին շտապօգնության մեքենան է հասցրել, մի մասին էլ երեխաների ծնողներն են իրենց միջոցներով հիվանդանոց տարել:

Այս պահին երեխաներից 3-ը գտնվում են բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում, մյուս 20-ը՝ ինֆեկցիոն բաժանմունքում:

Այսօր երեխաների մեծ մասը դպրոցի բուֆետում պիցցա է կերել, նրանից մի քանիսն էլ՝ հոթ դոգ եւ խաչապուրի:

«Աշակերտների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ի սկզբանե ոչ ոք ծանր վիճակով չի տեղափոխվել հիվանդանոց»,- նշեց Հայկուհի Հովակիմյանը՝ ավելացնելով, որ 4-5 աշակերտի վիճակն արդեն լավ է, այսպես որ շարունակվի, կարող են տուն գնալ, սակայն դեռեւս գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի խոսքով՝ երեխաների մոտ դրական դինամիկա կա:

Թունավորված աշակերտները 9-12 տարեկան են: Ինչպես նշեց Հայկուհի Հովակիմյանը, աշակերտներից արդեն կղանքի անալիզ են վերցրել, որպեսզի տեսնեն, թե ինչ ինֆեկցիա կհաստատվի:
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Դեպքի հետ կապված «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, ով մասնավորապես նշել էր, որ հարյուր հազար դոլարի «Հայաստանն իմ տունն է» գովազդ փակցնելու փոխարեն՝ անհրաժեշտ է գնալ դպրոց-մանկապարտեզում սննդի անվտանգության հարցերը կարգավորել:

Մեզ հետ զրույցում Դավիթ Պիպոյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում երեխաների վատ սննդակարգ կա եւ թերսնումը բարձր տոկոսների է հասնում: Անդրադառնալով Արտաշատի դպրոցում տեղի ունեցած թունավորմանը՝ Պիպոյանը նշեց, որ մինչեւ հետազոտության արդյունքները չհրապարակվեն, չենք կարող այս պահին հստակ ասել, գործ ունենք խախտման հետ, թե...:

«Չնայած ես վստահ եմ, որ տվյալ մթերքը գրանցված չի եղել»,-նշեց Պիպոյանը՝ հավելելով, որ եթե խոսքը վերաբերվում է նախադպրոցական եւ դպրոցական երեխաների սննդին, ապա կա հստակ տարբերություն սննդի ցանկերի: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, այն մթերքները, որոնք նախատեսված են այդ տարիքային խմբի երեխաների համար, պետք է լինեն գրանցում անցած, սա Դավիթ Պիպոյանի խոսքով՝ Եվրասիական միության պահանջն է:

Կենտրոնի ղեկավարը նշեց, որ այսօր Հայաստանում երեխաների սնման համար նախատեսված սննդամթերգի կարգի վերաբերյալ խնդիր կա, երբ մեծահասակների համար նախատեսված սնունդը հրամցվում է փոքրերին եւ երբ դպրոցներում վաճառվում է մթերք, որը գրանցված չէ:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ըստ որի՝  Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5611 դիտում

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային