ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Երեւանի պետական համալսարանի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողները այսուհետ աջակցություն կստանան. Ֆակուլտետներում ձեւավորված աջակիցների օղակը նրանց կօգնի դասապատրաստման, լրացուցիչ պարապմունքների իրականացման եւ ուղեկցության հարցերում:

Հաշմանդամություն ունեցող ուսանողներն այսօր բուհերում բախվում են մի շարք խնդիրների՝ թեքահարթակների, Բրայլյան՝ ուռուցիկ-կետային համակարգով գրքերի ու «խոսող» գրքերի բացակայության եւ այլն: ԵՊՀ-ում առայժմ փորձում են լուծել այդ խնդիրներից մեկը: Մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը սույն թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել է հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցելու մասին հրամանը, որը նույն օրվանից ուժի մեջ է մտել:

Ֆակուլտետներում կձեւավորվի աջակիցների օղակ, որը կստանա ֆինանսավորում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների հետ լրացուցիչ պարապմունքների եւ նրանց ուղեկցելու համար:

Ըստ այդ հրամանի՝ տեսողական եւ լսողական զգայարանների խանգարումներ ունեցող ուսանողների դասապատրաստմանն աջակցելու եւ համալսարանի տարածքում նրանց ուղեկցելու նպատակով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով համապատասխան ֆակուլտետին է հատկացվելու 400 հազար դրամ: Հենաշարժողական խանգարումներ ունեցող ուսանողներին համալսարանի տարածքում օգնելու եւ ուղեկցելու համար նախատեսված է հատկացնել գումար՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով 200 հազար դրամ: Աջակիցների օղակում տեսողական եւ լսողական զգայարանների խանգարումներ ունեցող ուսանողներին օգնելու համար հատուկ մասնագետներ կհրավիրվեն, եւ հատկացվող 400.000 դրամից նրանք աշխատավարձ կստանան:

Հենաշարժողական խանգարումներ ունեցող ուսանողներին օգնելու համար՝ կհրավիրվեն մասնագետներ, սակայն բուհի ուսանողները եւս հնարավորություն կունենան օգնելու՝ այդպիսով ներգրավվելով աջակիցների օղակում:

Օգնություն ցուցաբերող ուսանողները գումար կվաստակեն կամ կզեղչվի նրանց վարձը, կստանան կրթաթոշակներ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ մինչեւ սույն թվականի նոյեմբերի 1-ը կհավաքագրվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների մասին տեղեկությունը, նրանց թիվը կհստակեցվի եւ աջակցությունը կտրամադրվի ըստ կարիքի: Գումարը տրամադրվելու է յուրաքանչյուր ուսանողի համար, որը, տեսողական, լսողական եւ հենաշարժողական խնդիրների առկայությամբ պայմանավորված, ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:

«Սա դեռ առաջին քայլն է, ԵՊՀ-ն հետամուտ է լինելու ներառականության ամբողջական ռազմավարության մշակմանը եւ անհրաժեշտ գործիքակազմի ստեղծմանը»,- նշեց էլինա Ասրիյանը:

Հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցելու հետ կապված հարցը, սակայն, ամբողջովին չի լուծվում. ԵՊՀ-ում անհրաժեշտ թեքահարթակներ կամ հատուկ պայմաններ, լսարաններ, Բրայլյան գրքեր չկան: Արդյո՞ք այս իմաստով առաջիկայում բուհում դրական փոփոխություններ կլինեն: «Խնդիրներ կան, բայց այդ խնդիրների լուծումը ենթադրում է որոշակի տրամաբանություն: Մենք այսօր առաջին քայլն ենք արել, սակայն առջեւում դեռ շատ աշխատանք կա: Թեքահարթակների հարցը եւս կլուծենք»,- պատասխանեց պրոռեկտորը՝ հավելելով, որ գլխավոր նպատակը յուրաքանչյուր ուսանողի հաջողությունն է:

«Սա ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ներառականության գործիքակազմ, սահմանել հատուկ կարիք ունեցող ուսանողների հաջողության հասնելու համար անհրաժեշտ օժանդակ միջոցներ»,- նշեց էլինա Ասիրյանը՝ խոսքն ավարտելով, որ հատուկ կարիք ունեցող ուսանողների համար պետք է  հասանելի դարձնել հավասար իրավունքով կրթության եւ ողջ կյանքի ընթացքում ուսումնառության հնարավորությունը:                                                                                                                        

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3608 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը