Արսեն Թորոսյանին նորից դատի են տվել. պահանջում են հերքում, ներողություն եւ մինչեւ 3 մլն դրամ փոխհատուցում

ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցվորը նախարարից պահանջում է հերքել պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել:

Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 15-ին եւ մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին:

Նախորդ ամիս Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը տնօրենի ժ/պ Գեւորգ Սիմոնյանից աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում էր ստացել: Ծանուցման փաստաթղթում Գրիգորյանին առաջարկվել էր բանվորի կամ տեխնիկի աշխատանք, քանի որ մասնագիտական պատրաստվածության որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չկա:

Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ ցինիզմ որակելով աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցումը. «ՑԻՆԻԶՄ է, երբ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատորիայի բաժնի վարիչին և գիտությունների թեկնածուին, որպես այլընտրանքային աշխատանք, նորանշանակ տնօրենի ԺՊ-ն առաջարկում է ԲԱՆՎՈՐԻ հաստիք»: Զեյնալյանի այս գրառումն անարձագանք չէր մնացել. նրան պատասխանել էր նախարար Արսեն Թորոսյանը եւ հետեւյալ գրառումը կատարել. «Իսկ ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք լաբորատորիայի վարիչ լինելով՝ բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն՝ շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ: Իսկ ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում: ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումն ուղարկվել է օրենքի տառին համապատասխան»:

Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը հենց Թորոսյանի պատասխանն է՝ ուղղված իր վստահորդին. «Այդ հայտարարության որոշակի հատվածը վերաբերում է իմ վստահորդին՝ Դավիթ Գրիգորյանին, որում պարունակող արտահայտություններն ու բովանդակությունը համապատասխանում են վիրավորանքին եւ զրպարտությանը: Դա մեր կողմից բողոքարկվել է: Նա ասել է՝ «իսկ ցինիզմ չէ՞ արդյոք», իսկ ցինիզմ ասելով՝ տրամաբանորեն հասկանում ենք, որ նա ցինիկ անձ է: Հետեւաբար այնտեղ 2 կետը վերաբերում է իմ վստահորդին: Բացի դա, առկա է նաեւ այլ տեղեկատվություն, որը զրպարտանք է: Ստացվում է՝ մեր հարգարժան նախարարը ե՛ւ վիրավորանք է թույլ տվել, ե՛ւ զրպարտանք»:

Հարցին՝ թե որքա՞ն փոխհատուցում է պահանջում Գրիգորյանը Արսեն Թորոսյանից՝ փաստաբանը պատասխանեց. «մինչեւ 3 մլն դրամ»:

Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեր զրույցում ասաց, որ նախարարը տեղյակ է հայցից. «Նախարարն ասաց՝ մենք ինչքան պայքարում ենք՝ այդքան դատական հայցերը շատանում են ու դա նշանակում է, որ ճիշտ տեղին ենք խփում: Հրապարակային որեւէ կոնկրետ հայտարարություն չի եղել նշված անձի վերաբերյալ»,- ասաց Նիկողոսյանը: 

Նշենք, որ Թորոսյանի դեմ սա առաջին հայցը չէ: Նրա դեմ հայց էր ներկայացրել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4430 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ