Պետք է փոխվեն հաստատված «խաղի կանոնները», երբ հաղթողը ստանում է ամեն ինչ․ մեկնարկել են խորհրդարանական լսումները

Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, մեկնարկել են «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով լսումներ:

Բացման ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

«Հեղափոխությունից հետո պետք է փոխվեն հաստատված «խաղի կանոնները» առ այն, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, զրոյական արդյունքով խաղ՝ ամեն ինչ կամ ոչինչ: Նախկինում չի եղել այնպես, որ մեկ կուսակցություն համամասնական ընտրակարգով իսկապես ստանա ձայների մեծամասնություն, բացառություն են 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Դա պայմանավորված էր հեղափոխության եւ հեղափոխության ուժեղ մանդատի հետ, եւ այս ԱԺ-ի խնդիրն է հենց վերափոխել այդ «խաղի կանոնները»: Դրա մի կարեւոր մաս է նաեւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը»,- ասաց Համազասպ Դանիելյանը՝ նշելով, որ 2018 թվականի ապրիլ-մայիսի հեղափոխության դասն այն է, որ Հայաստանում հնարավոր չի լինելու հաստատել մեկ անձի, մեկ ուժի գերիշխանություն՝ ամենաթափանց եւ ամեն ինչ որոշող։

Համազասպ Դանիելյանը հիշեցրեց, որ իրենք ընտրական բարեփոխումների մասին սկսել են խոսել դեռ մարտ ամսից՝ ԱԺ-ի ձեւավորման հաջորդ ամսից: Դանիելյանը նշեց, որ ունեն գործողությունների պլան, առաջնահերթություններ, պարբերական հանդիպումներ ու ֆորմատ, որտեղ բացի խորհրդարանական խմբակցություններից, ներգրավված են նաեւ հասարակական կազմակերպություններ ու արտախորհրդարանական ուժեր։

Պատգամավորի խոսքով՝ համատեղ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ որքան էլ ֆունդամենտալ են ընտրակարգի հետ կապված փոփոխությունները, սակայն օր առաջ պետք է փորձեն էապես վերափոխել կուսակցությունների հետ կապված կարգավորումները, որովհետեւ այսօր ունեն քաղաքական դաշտ ձեւավորելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու խնդիր: «Դա երկարաժամկետ խնդիր է, տարիներ է պահանջելու, բայց եւ դրա հաջողությամբ է պայմանավորված լինելու նաեւ հաջորդ ընտրությունների ինչպիսին լինելը»,- նշեց Դանիելյանը՝ շեշտելով, որ քաղաքական բնույթի ռեֆորմները պետք է ծագեն հենց թիվ մեկ քաղաքական հարթակում՝ Ազգային ժողովում, եւ առանցքային է, որ խորհրդարանական խմբակցությունները քննարկեն կուսակցությունների, ընտրությունների, հանրաքվեների եւ նման բնույթի հարցեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12034 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս