Ինչպես բարձրացնել կուսակցությունների թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը․ Արմեն Մազմանյան

Սահմանադրագետ, իրավաբան Արմեն Մազմանյանը, որը մասնակցել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի մշակումների աշխատանքներին, ԱԺ-ում այսօր՝ որպես անկախ փորձագետ, ներկայացրեց մշակման ընթացակարգը՝ հայտարարելով, որ արդեն լույս է տեսել հայեցակարգը, իսկ բարեփոխումների մասին բուն օրենքի նախագիծը շուտով պատրաստ կլինի:

Մազմանյանն ասաց, որ հայեցակարգի կարևորագույն բլոկերից է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության բարձրացումը, կուսակցական ֆինանսների նկատմամբ հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազումը, քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատումը, կուսակցական գործունեության վրա մասնավոր շահերի ազդեցության նվազումը, կուսակցական գործունեության ներառականության խթանումը:

Աշխատանքային խումբը ներկայացվելիք առաջարկությունները բաժանել է հիմնահարցերի խմբերի՝ բլոկերի։ Մազմանյանն առաջարկեց սկսել կուսակցությունների ստեղծման, գրանցման կասեցման, արգելման հետ կապված հարցերից:

Ներկայիս օրենքով կուսակցությունների գրանցման համար անդամների պահանջված թիվը նշված է 800, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներում թիվն ավելի նվազ է, օրինակ՝ Ֆրանսիայում 3 հոգի է պահանջվում՝ քաղաքական կուսակցություն ստեղծելու համար, ՌԴ-ում՝ ընդամենը 500 հոգի:

«Ի վերջո, աշխատանքային խումբը, այսպես ասած, չհամարձակվեց շատ ազատական մոտեցմամբ, 3 հոգին ազատական կլիներ, առաջարկություն է եղել անդամների թիվն իջեցնել 300 հոգու»,- հավելեց նա՝ նշելով, որ ցանկացած առաջարկություն քննարկման առարկա է։

Աշխատանքային խմբի մյուս առաջարկությունը կուսակցությունների ազատականացման վերաբերյալ է։ Ըստ Մազմանյանի՝ «Կուսակցությունների մասին» գործող օրենքում բավական բարդ ֆորմուլայով է ներկայացված տարածքային ստորաբաժանումներ ունենալու պահանջը․

«Ներկայումս կուսակցություններից պահանջվում է գրանցված ստորաբաժանումներ ունենալ Երեւանում եւ մարզերի առնվազն մեկ երրորդում։ Մենք հանգել ենք այն եզրակացության, որ այս պահանջն այնքան էլ ակտուալ չէ՝ հաշվի առնելով ժամանակակից հաղորդակցության միջոցները։ Աշխատանքային խումբն առաջարկում է ստորաբաժանումների պահանջն օրենքից ընդհանրապես հանել»,- ներկայացրեց Մազմանյանը՝ նշելով, որ մեկ այլ առաջարկի համաձայն՝ կառավարությունը կարող է ԱԺ խմբակցությունների համար մշտապես գործող գրասենյակներ տրամադրել իրենց գործունեության ընթացքում։

Սահմանադրագետն առանձնացրեց նաեւ կուսակցությունների կասեցման վերաբերյալ դրույթները։ Մեր Սահմանադրությունը նախատեսում է կուսակցությունների գործունեությունը կասեցնել միայն ՍԴ որոշմամբ՝ երկու հիմքով՝ օրենքի կոպիտ խախտման կամ համապետական երկու եւ ավելի ընտրություններին չմասնակցելու դեպքում։

Աշխատանքային խումբն առաջին հիմքում խնդիր է տեսնում, քանի որ օրենքի կոպիտ խախտումը հստակ չէ, եւ այն կարող է որպես մահակ օգտագործվել կուսակցությունների հանդեպ։

Ըստ այդմ՝ փորձագիտական խումբը ստանձնել է պարտավորություն՝ շտկել այդ սահմանումը, տալ կոպիտ խախտման հիմնավորված սահմանում, որի պարագայում կասեցումը կկիրառվի միայն բացառիկ դեպքերում՝ ամենակոպիտ խախտումների ժամանակ։

Փորձագիտական խումբը կարծում է նաեւ, որ համապետական ընտրություններին երկու եւ ավելի անգամ չմասնակցելու հիմքով կուսակցության կասեցման պայմանն ընդհանրապես պետք է դուրս գա «Կուսակցությունների մասին» օրենքից։

Անդրադառնալով կուսակցությունների ֆինանսավորման հարցին՝ Մազմանյանն ասաց, որ այստեղ կարեւորագույն հարցադրումների շրջանակում պետք է լինի կուսակցություններին պետական աջակցություն տրամադրելու հիմնահարցը․

«Ներկայում նախատեսված պետական աջակցությունը բավարար չէ, առաջարկում ենք ավելացնել կուսակցություններին տրվող պետական աջակցության ծավալը՝ գուցե հինգ կամ տասը անգամ»։

Փորձագետը նշեց, որ աշխատանքային խումբն առաջարկում է բացառել բոլոր կանխիկ նվիրատվությունները, ինչը կբարձրացնի հաշվետվողականությունը, ֆինանսների նկատմամբ արդյունավետությունը։

Մազմանյանը նաեւ շեշտեց, որ, ըստ իրենց, պետք է բացառվի կուսակցությունների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը եւ մասնակի բացառություն լինի միայն հրատարակչական գործունեության համար եւ ԶԼՄ-ների որոշակի տեսակի համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12223 դիտում

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Սամվել Կարապետյանը եթե ուզենա, Բիյոնսեին ու Ռիհաննային էլ կընդգրկի իր պաշտպանական խմբի մեջ. Բաբաջանյան

Կադրային փոփոխություններ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում. Ռոմանոս Պետրոսյանը նշանակումներ է արել

Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում

Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել

Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում

Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները

Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան

Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ

Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան

Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին

Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել

Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ

Աննա Հակոբյանն ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել

Ամռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. Վեոլիա

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին

Վերին Լարսի անցակետում խցանում է. հերթում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա

Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր ՔԿՀ բերված սննդի տարաներում

Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մատը ծակելու պրոցեսը կավարտվի. չափիչ սարքերը կփոխվեն․ Ավանեսյան

Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան

Արթիկի դաշտերում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ է կատարվել իրականում

Վարչապետը ժամանել է Ալթայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են սպասվում

Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին. Գալյան

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին

ՀՀ վարչապետը ժամանել է ՌԴ. նրան ուղեկցում են Աննա Հակոբյանն ու կրտսեր դուստրը. լուսանկարներ

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է. Կրեմլ

Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր կարգավորումները

Ուկրաինայում զանգվածային ցույցեր են. ինչու է մարդկանց զայրացրել, ԵՄ-ին զարմացրել Զելենսկիի ստորագրած որոշումը

2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է

Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի խոսքից մի կարևոր արձանագրում կա, որի մասին 5 տարի անհույս երազում է. Դալլաքյան

Վերաքննիչ դատարանը մերժել է Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը

Ամռանը շատ ջուր խմել է հարկավոր. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ջրազրկման վտանգների մասին

ՌԴ-ում կործանված Ան-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. ինչ մանրամասներ են հայտնի

Ուկրաինան անօդաչուներով գրոհել է Սոչին ու Ադլերի նավթային պահեստը. տեսանյութ

Թուրքիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 14 հրշեջ

ԿԳՄՍՆ-ի և Հունաստանի կրթության, կրոնի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր

ՌԴ-ում կորել է կապը 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի հետ

Իտալիայի դեսպանն այցելել է Մատենադարան