1250 միայնակ տարեցների խնամող ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է. 29 միլիոնի շորթման մեջ մեղադրվող տնօրենը դժգոհում է

«Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»-ը, որը գործում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ, վերակազմակերպվելու է: Շուրջ 1250 տարեց սպասարկող կենտրոնն այսուհետ կունենա առավելագույնը 200 շահառու:

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող կենտրոնի 102 աշխատակիցներից մնալու են 24-ը՝ ներառյալ պահակակետի, հաշվապահության, բուժկետի աշխատողները եւ հավաքարարը: ՊՈԱԿ-ի փակման լուրը խուճապ է առաջացրել ինչպես աշխատակիցների, այնպես էլ տարեցների շրջանում:

Կենտրոնը Երեւան քաղաքում երկար տարիներ տնային պայմաններում խնամքի ծառայություններ է տրամադրել շուրջ 1500 տարեց ու հաշմանդամություն ունեցող անձանց, բայց վերջին երկու տարիներին նրանց թիվը նվազել է՝ հասնելով 1250-ի: «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»-ի տնօրեն Լիլիթ Աղաջանյանը ՀԺ-ի հետ զրույցում նկատեց՝ քաղաքի բոլոր վարչական շրջաններում են իրականացնում սպասարկում:

Այս ծառայության շահառուները միայնակ, անժառանգ քաղաքացիներ են կամ միայնակ բնակվող անձինք, որոնց ժառանգները բացակայում են հանրապետությունից կամ գտնվում են հանրապետության հեռավոր մարզերում եւ հոգ չեն տանում իրենց ծնողների մասին։ Սպասարկման են ընդգրկվում նաեւ տարեցներից կամ հաշմանդամություն ունեցող անձանցից կազմված ընտանիքները։ 

«Տարեցները շատ անհանգստացած ու նեղված են: Այդ տարիքում նրանց համար դժվար է հարաբերվել, դժվար է վստահել ամեն մի կենտրոնի: Երեկ մեկը «Սարի Թաղ»-ից զանգել ասում էր՝ հիմա ինչ է՝ մնալու եմ առանց իմ աղջկա՞: Ես գիտեի, որ նա է ինձ հողին հանձնելու»,- պատմեց տնօրենը:

Լիլիթ Աղաջանյանը մանրամասնեց կենտրոնի իրականացրած աշխատանքները. սոցաշխատողները, կենցաղային սպասարկում են իրականացնում, տարեցների տունն են հավաքում, ճաշ եփում, ուղեկցում պոլիկլինիկա, առեւտուր անում եւ այլն: Կենտրոնն ունի նաեւ բժիշկներ, որոնք ամիսը մեկ անգամ պարտադիր այցելում են սպասարկվող տարեցներին, եթե կանչ է լինում, ապա այցելություններն ավելի շատ են լինում. «Ունենք նաեւ իրավախորհրդատուներ, բուժքույրներ, հոգեբաններ. բոլորն այդ տարիքում հոգեբանի կարիք են ունենում»:

Կենտրոնում աշխատողների ամենացավոտ հարցերից մեկը մինչ այս եղել է աշխատավարձը: Նրանք ստանում են տրանսպորտային փոխհատուցում՝ ըստ այցերի քանակի, իսկ ամսական աշխատավարձը 58-ից 62 հազար է: «Նախատեսվում է 8 ժամ աշխատանք, բայց մինչեւ գիշերվա 10-ը փողոցներում են, քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ է. ամեն մի աշխատողը 25-ից 30 հոգի է սպասարկում»,- ասաց տնօրենը:

Լիլիթ Աղաջանյանի վստահեցմամբ՝ խմբի մեծ մասը նվիրյալներ են, մարդիկ են, որոնք կենտրոնի ստեղծման օրից 11 հազարով են աշխատել: Նրա վստահեցմամբ՝ նախարարությունից աշխատողներին այլընտրանք չի առաջարկվել, միայն մի քանի բժշկի առաջարկել են տեղափոխվել «Վարդենիս նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» եւ այնտեղ իրականացնել համապատասխան աշխատանքը, սակայն հրաժարվել են. «Բժիշկներն այդ առաջարկից վիրավորված էին, ի՞նչ է նշանակում տուն-տեղ թողնել, գնալ Վարդենիս եւ 20 հազար դրամով աշխատել»:

Աշխատակիցները ՊՈԱԿ-ի փակման մասին պաշտոնապես լսել են հոկտեմբերի 3-ին. ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն է գնացել կենտրոն եւ լուրը հայտնել: Հոկտեմբերի 3-ին էր նաեւ տարածվել ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը, որով մասնավորապես հայտնում էին «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»-ի տնօրեն Լիլիթ Աղաջանյանի առանձնապես խոշոր չափերի գումարի շորթման մասին: 

«Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն»-ի վերակազմակերպման մասին ՀԺ-ին մանրամասներ հայտնեց ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Նրա վստահեցմամբ՝ նախարարության վարած քաղաքականությամբ փոքրացնելու են լոտերը, այն է՝ ծառայությունները դարձնելու են՝ ըստ համայնքների եւ մարզերի, որպեսզի դրանք ավելի թիրախավորված լինեն: Նա վստահեցրեց, որ ՊՈԱԿ-ի տնօրինությունը հունիսից է տեղյակ եղել փոփոխությունների մասին:

Գեմաֆին Գասպարյանը նկատեց՝ Երեւան քաղաքում տարեցների սպասարկումը տնային պայմաններում իրականացվել է մեկ ՊՈԱԿ-ի եւ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կողմից, սակայն հիմա բաժանելու են՝ ըստ վարչական շրջանների եւ փոքր լոտերով, բաց ձեւով դնելու են մրցույթի:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ մինչեւ այժմ տեղակայված է եղել ՊՈԱԿ-ը, շարունակելու է գործել, բայց փոքրացված ծավալով է ծառայություն իրականացնելու: Գեմաֆին Գասպարյանը թվարկեց այն կազմակերպությունների անունները, որոնց հետ պատրաստվում են համագործակցել՝ «Կարմիր խաչ», «Վորլդ Վիժն» եւ այլն:

«Այն կազմակերպությունները, որոնք մրցույթը կշահեն եւ որոշակի պարտականություններ կվերցնեն իրենց վրա, որոշակի պահի՝ թերացումից հետո, պայմանագիրը կխզվի նրանց հետ: Արդյունքում իքս թվով շահառուների սպասարկումը կանցնի համագործակցության մեջ գտնվող մեկ այլ կազմակերպության: Այստեղ եւս մրցակցություն կառաջանա»,- ասաց Գասպարյանը:

ԱՍՀ նախարարի առաջին տեղակալը նաեւ հայտնեց, որ իրենց ձեռքի տակ են «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի եւ աուդիտի արդյունքները: Աուդիտի արդյունքում պարզվել է, որ կան խնդիրներ սպասարկման որակի եւ անձանց թվի ճշգրտության: Գեմաֆին Գասպարյանը մեր ուշադրությունը հրավիրեց ՊՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի վրա:

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչեւ վերջին օրերս Լիլիթ Աղաջանյանը հափշտակել է 29 միլիոն դրամ: Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում Աղաջանյանը հրամանագրել է իր հարազատներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ ՊՈԱԿ-ի դրամարկղից դուրս գրված աշխատավարձի, ինչպես նաեւ պարգեւավճարի գումարները՝ ընդհանուր 25 միլիոն 369 հազար 888 դրամ, առձեռն ստացել եւ յուրացրել է։

Բացի այդ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ կազմակերպության հաշվեկշռում գտնվող անսարք երկու տրանսպորտային միջոցի չշահագործվելու պայմաններում 2016-ից 2019 թվականների ընթացքում նշված ավտոմեքենաների երթուղային թերթերում, պահանջագրերում եւ վառելիքի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկագրերում մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում առձեռն ստացել եւ յուրացրել է տրանսպորտային միջոցների համար ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերված ընդհանուր 2 միլիոն 708 հազար 970 դրամի՝ 7550 լիտր բենզինի կտրոնները:

Դեպքերի առթիվ հոկտեմբերի 3-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել քննչական կոմիտե: ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ՀԺ-ին հայտնեց, որ գործը դեռ քննության փուլում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4583 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ