Երևան
12 °C
Հոկտեմբերի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում ունեցավ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի (ՀԲ) թիմի հետ: Այս մասին հայտնում են ՀԲ-ի մամուլի ծառայությունից:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն, աղետների ռիսկի կառավարման ավագ խորհրդատու Ադամ Մքալիստերը, ՀԲ ծրագրերի համակարգող, ենթակառուցվածքների գծով խորհրդատու Նորա Միրզոյանը:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց ԱԻՆ-ի և համաշխարհային բանկի փոխգործակցությունը՝ հատկապես կարևորելով արդեն իրականացված համատեղ ծրագրերը:
ԱԻՆ-ը և համաշխարհային բանկն արդեն ունեն համագործակցության փորձ Հիդրոմետ և Սեյսմիկ ոլորտներում:
Համաշխարհային բանկի աջակցությամբ «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում Հիդրոմետ ծառայությունում տեղի են ունեցել աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ:
Սեյսմիկ ոլորտում 2016-2018 թթ. Համաշխարհային բանկի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ Միջազգային կոնսորցիումի կողմից կազմվել է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման 1:500000 մասշտաբի նոր քարտեզ, որի իրականացման աշխատանքներին ներգրավված է եղել նաև ԱԻ նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը: Այդ նոր քարտեզի օրինակը տրամադրվել է նաև Քաղաքաշինության կոմիտեին:
Կոնսորցիումի կողմից կազմվել և ներկայացվել են նաև ՀՀ տարածքի սեյսմիկ շրջանացման արդիականացված քարտեզներ՝ երկրաշարժերի կրկնելիության տարբեր ժամանակահատվածների և ուժգնության տարբեր հավանականությունների համար, ինչը գիտական և տեղեկատվական հիմք է ծառայում սեյսմակայուն շինարարության ազգային նորմերի վերանայման և արդիականացման համար:
Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում կարևորեց աղետների ռիսկի գնահատման և կանխարգելման կարողությունների զարգացումը, որին պետք է միտված լինի նաև Համաշխարհային Բանկի հետ համագործակցությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Փրկարար ծառայության կարողությունների, անձնակազմի պատրաստվածության և շենք շինությունների վիճակի վերաբերյալ: Նախարար Ցոլակյանը նշեց, որ 64 հրշեջ-փրարարական ջոկատներից 32-ն արդեն գտնվում են վերանորոգման և արդիականացման փուլում:
Նախարար Ցոլակյանը խոսեց նաև հրշեջ-փրկարարական ջոկատների անբավարարության խնդրի մասին: Ըստ ուսումնասիրությունների՝ օրինակ Երևանում, 12 հրշեջ-փրկարարական ջոկատների փոխարեն անհրաժեշտ է նվազագույնը 20 հրշեջ-փրկարարական ջոկատ՝ քաղաքի սպասարկումը պատշաճ իրականացնելու համար:
Աշխատանքային խմբի ղեկավար, աղետների ռիսկի կառավարման մասնագետ Տաֆաձվա Դուբեն նույնպես բարձր գնահատեց ԱԻՆ-ի հետ համագործակցությունը: Տաֆաձվա Դուբեն պատրաստակամություն հայտնեց գարնանը, ՀԲ-ի ուսումնասիրություններից հետո, ներկայացնել ԱԻՆ կարիքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և երկարաժամկետ հեռանկարում առավելագույնս օժանդակել խնդիրների լուծմանը:
Համաշխարհային Բանկի առաքելության նպատակն է իրականացնել արտակարգ իրավիճակներում արձագանքելու և օպերատիվ պատրաստվածության ազգային կարողությունների նախնական գնահատում, հույժ կարևոր ենթակառուցվածքներին վերաբերող քաղաքականությունների և ծրագրերի գույքագրում, ինչպես նաև համաձայնության գալ արտակարգ իրավիճակներին արձագանքելու և կարևոր կառույցների տեխնիկական գնահատման շուրջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT