Երևան
12 °C
Քիչ առաջ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը։ ՀՔԾ-ի բակում, լրագրողների հետ ճեպազրույցում Բաբլոյանը հայտարարեց, որ բոլոր հարցերին հստակ պատասխանել է։
Նա նշեց, որեւիցե խախտում չի արել։
Լրագրողների հարցին, թե մարտի 2-ին այդ դիմումն իսկապե՞ս տեսել է, Բաբալոյանը պատասխանեց. «Միանշանակ, որեւիցե մեկը, ով ինձ ճանաչում է, ինքը չի էլ կարող պատկերացնել, որ ես կարող է առանց դիմում տեսնելու թուղթ ստորագրեմ»։ Այլ հարցերի ԱԺ նախկին նախագահը չպատասխանեց։
Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդեւանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել եւ նա շարունանկում է ունենալ կասկածյալի կարգավիճակ։
«Ես ինքս ուղղակի այս փուլում զերծ եմ մնում մեկնաբանություններից։ Տեղի է ունեցել քննչական գործողություն՝ հարցաքննություն, հետեւաբար այդ ժամանակ հարցաքննությունը իրականացվում է՝ քննիչ-պաշտպան-հարցաքննվող»։
Եւ քանի որ ընթանում է նախաքննություն, Վարդեւանյանը խնդրեց այլ հարցերի չպատասխանել․
«Թույլ տվեք՝ դրանից ելնելով շատ հարցերի չպատասխանեմ եւ չմեկնաբանեմ: ՀՔԾ-ն մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Արա Բաբլոյանն ունի կասկածյալի կարգավիճակ, կարգավիճակի փոփոխություն առկա չէ: Քննչական գործողություններ են ընթանում, հարցաքննություն է իրականացվում: Եկեք՝ որոշակի ժամանակ սպասենք, դրանից հետո շատ ավելի մանրակրկիտ ինքս իմ դիրքորոշումը կհայտնեմ, այստեղ կան մասնագիտական, նույնիսկ նեղ մասնագիտական հարցեր»,- ասաց նա՝ նշելով, որ երբ գործի նյութերի, փաստական հանգամանքների վերաբերյալ հստակ պատեկերացում կունենան, հնարավորություն կունենան դատողություններ ներկայացնել ու ներկայացնել դրանք։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա՝ ՀՔԾ-ում իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պատգամավորը պնդում էր, որ Հրայր Թովմասյանը խորհրդարանական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել եւ յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակներում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին նախօրեին մեղադրանք առաջադրվեց, իսկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվեց որպես կասկածյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT