1 օրում 2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ ծանրամարտի Եվրոպայի Մ20 ու Մ23 առաջնությունից

Հայ ծանրորդները 1 օրում 4 մեծ մեդալ են նվաճել ծանրամարտի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունում: Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մրցաշարում նվաճել են 2 ոսկե, 1-ական արծաթե ու բրոնզե մեդալ: Մեդալակիրներ են դարձել Կարեն Ավագյանը, Արա Աղայանը (89կգ) (լուսանկարում), Լիանա Գյուրջյանը (81կգ) եւ Ռաֆիկ Հարությունյանը (81կգ):

Մինչեւ 20 տարեկանների պայքարում Ավագյանը չեմպիոն է դարձել երկամարտում ցույց տալով 364 կգ արդյունք (170կգ+194կգ): Պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում՝ փոքր արծաթե: Նույն քաշային կարգում Արա Աղանյանը դարձել է արծաթեմեդալակիր։ Երկամարտում ցույց է տվել 358կգ (162կգ+196կգ): Նա նաեւ փոքր արծաթ է նվաճել պոկումում վարժությունում, իսկ հրումում՝ փոքր ոսկի։

Գյուրջյանը (81կգ) մինչեւ 20 տարեկանների պայքարում չեմպիոն է դարձել երկամարտի երկամարտի 215կգ (95+120) արդյունքով: Նա նաեւ մեկական փոքր ոսկի է նվաճել վարժություններից յուրաքանչյուրում:

Մինչեւ 20 տարեկան տղամարդկանց 81կգ քաշայինների պայքարում Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: Երկամարտում գրանցել է 340կգ (150+190): Պոկում վարժությունում նա չորրորդն է եղել, իսկ հրումում նվաճել է փոքր արծաթ:

Եվրոպայի Մ20 ու Մ23 առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 17-ին: Կավարտվի 27-ին: ՀՀ ընտրանու կազմում մասնակցում են նաեւ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (+109կգ) եւ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը (89կգ):

Տպել
2160 դիտում

Ադրբեջանը թիրախավորել է նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին. սադրանքը նախապես ծրագրված էր. ՀՀ ՊՆ խոսնակ

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է. Հայկ Չոբանյան

Խմբագիրներ եւ լրագրողներ. խնդրում ենք չտրվել մանիպուլյացիաներին, չվտանգել զինվորների եւ քաղաքացիական բնակչության կյանքը

Հարգելի հայրենակիցներ, ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Արծրուն Հովհաննիսյանի հորդորը

Մի ուղղաթիռի կորուստն ընդունեցին, ուրեմն ավելի շատ են կորուստները. Արծրուն Հովհաննիսյան

Կրկին կոչ ենք անում խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ. ՊՆ

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. ՊՆ

ՀՀ ԱԳ նախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ

Իր սանձազերծած ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ

Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրշիկի հետ. ՊՆ խոսնակ

Հաղթանակը մե՛րն է լինելու,մեր հաղթանակն այլընտրանք չունի. ԱՀ ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը

Հայկական կողմը հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ է խոցել. ՊՆ խոսնակ

Հայկական բանակը իր մարտական խնդիրը փայլուն է կատարել. Արծրուն Հովհաննիսյան

Պահեք ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգության զգոնություն. Արտակ Բեգլարյան

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը. վարչապետ

Արցախում հակառակորդը ակտիվ հրետակոծություն է սկսել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք. Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին